ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը դիտարկել է միջպետական ճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածի ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը այսօր Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանի, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի և համայնքապետերի ուղեկցությամբ դիտարկել է Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը։
Նշված հատվածի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրի շրջանակներում։ Պայմանագրային արժեքը կազմում է 3 153 360 000 ՀՀ դրամ։
Ներկայումս իրականացվում են հողային պաստառի, արհեստական կառուցվածքների կառուցման և եզրաքարերի հիմքի կառուցման և տեղադրման աշխատանքեր։ Ընդհանուր աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա նոյեմբերին:
Բոլոր նորություններըԿիսվել