ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ՏԿԵ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ ՆԱՐԵԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՂ-ԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻ ՀԵՏ
Արարատի մարզում այսօր տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և մարզում բնակություն հաստատած քաղաքացիների հետ հանդիպում։ Հանդիպմանը մասնակցել են Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդական Աննա Գասպարյանը, Միգրացիոն ծառայության տնօրենի տեղակալ Նելլի Դավթյանը, պատգամավորներ, համայնքների ղեկավարներ, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների պատասխանատու աշխատակիցներ։
Իրականացված և նախատեսվող ծրագրերի ներկայացումից հետո տեղի է ունեցել քննարկում։ Հանդիպմանը ներկա արցախցիները հնարավորություն են ունեցել բարձրացնելու իրենց հետաքրքրող բոլոր հարցերը։
.jpg)


