logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

logo
    • Հայ
    • Eng
    • Рус

    Վարչապետին է ներկայացվել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ քննարկելու կառույցի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը: 

    Կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը և նրա տեղակալը վարչապետին զեկուցել են ոլորտում իրականացված աշխատանքների, կառուցվածքային և համակարգային խնդիրների ու մարտահրավերների, ինչպես նաև ոլորտի զարգացման հեռանկարների մասին: Ներկայացվել են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հիմնական գործառույթների՝ կանոնակարգման, վկայագրման և վերահսկման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Հաշվետու ժամանակահատվածում հայկական շուկա մուտք է գործել 8 նոր ավիաընկերություն՝ ընդլայնելով օդային փոխադրումների աշխարհագրությունը: 

    2023-ին ՀՀ-ից կանոնավոր թռիչքներ են իրականացվել դեպի 23 պետության 49 քաղաք, իսկ դեպի Հայաստանի Հանրապետություն և ՀՀ-ից զբոսաշրջային սեզոնում թռիչքներ են իրականացրել 12 ավիաընկերություն՝ 13 ուղղություններով: Նախորդ տարվա ընթացքում ուղևորահոսքը կազմել է ռեկորդային 2022-ի համեմատ 46,7 տոկոսով ավելի` 5 մլն 425 հազար 76, որից 1 մլն 817 հազար 321-ը բաժին է ընկնում տեղական ավիաընկերություններին: Հայկական ավիաընկերությունների ուղևորափոխադրումների ծավալը ընդհանուր ավիափոխադրումների մեջ կազմել է 33,5 տոկոս` նախորդ տարվա 24 տոկոսի համեմատ: Նշվել է, որ 2023 թվականին թռիչքային և ավիացիոն անվտանգության, օդային փոխադրումների բնագավառում աշխատանքների ու մատուցվող ծառայությունների որակի շարունակական ապահովման նպատակով իրականացվել է պետական վերահսկողության՝ ստուգումներ և ուսումնասիրություններ, թիվը կազմել է 200: 

    Ավիացիայի համակարգում գործունեություն իրականացնելու համար տրամադրված սերտիֆիկատների, վկայականների և թույլտվությունների թիվը 2023-ին կազմել է 536: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ նախորդ քննարկումների կարևոր թեմաներից մեկը տեղական ավիաընկերությունների անվտանգության ստանդարտները շարունակաբար բարձրացնելն է եղել: «Հիմա ուզում եմ հասկանալ` նախորդ տարի այս ուղղությամբ ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել»,- նշել է վարչապետը: Քաղավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ Ստեփան Փայասլյանը նշել է, որ դա մշտական աշխատանք է: «Այնպես չէ, որ մենք ժամանակ առ ժամանակ ենք անդրադառնում: Դա ամենօրյա մեր մշտական աշխատանքն է, և բոլոր ավիաընկերությունները գտնվում են վերահսկողության տակ: Ամեն մի ստորաբաժանում ունի աուդիտների իր գրաֆիկը, և յուրաքանչյուրն իր ուղղությամբ կատարում է ավիաընկերությունների վերահսկողությունը: Չկա մի ավիաընկերություն, որ կարող է խուսափել ստուգումից: 

    Պայմանավորված է, որ դա պետք է լինի մշտական: Այնպես չէ, որ տարին մեկ անգամ կամ երկու անգամ աուդիտ լինի, դա բաժանված է փուլերի»: Արձագանքելով` վարչապետը նշել է. «Ավիաընկերությունը մշտական վերահսկողության տակ է, որովհետև այսօր կարող ենք ստուգել նորմալ լինի, բայց երկու տարվա ընթացքում իր պարամետրերը կարող են նվազել»: Նախորդ տարվա ընթացքում ավիացիայի ոլորտը համալրվել է շուրջ 500 նոր աշխատակցով: Նշվել է, որ «Հայվեյզ» ՍՊ ընկերության կողմից Հայաստան է բերվել առաջին հայկական Բոինգ 737/400 բեռնատար օդանավը, և հայկական ավիացիոն շուկա է մուտք գործել գերմանական «Լյուֆթհանզա Կարգո» ավիաընկերությունը: Անդրադառնալով բեռնատար օդանավի ներկրմանը` Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ասացիք, որ բեռնատար օդանավ է ներկրվել: Մենք արդեն ունե՞նք, թե սա առաջին օդանավն է, որ պետք է գործի և արդեն թռիչք իրականացրել է, բեռ տեղափոխե՞լ է Հայաստանից»: Միհրան Խաչատրյանը նշել է, որ օդանավը Հայաստանում է, մարտ ամսից սկսելու է բեռնափոխադրումները` ավիաընկերության օդանավ շահագործողի վկայական ստանալուց հետո: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ եթե 2022 թվականին յուրաքանչյուր չորրորդ ուղևորն էր հայկական ավիաընկերությունների միջոցով տեղափոխվում, ապա նախորդ տարի ամեն երրորդ ուղևորն է հայկական ավիաընկերությամբ տեղափոխվել: ««Հայվեյզ» ընկերության հետ կապված, կարծում եմ, սա էլ է ձեռքբերում, գտնվում ենք ավարտական փուլում: Կլինի հայկական առաջին ավիաընկերությունը, որը մասնագիտացված բեռնափոխադրող ընկերություն է: Մենք ունենք բավականին մեծ աճ նաև բեռնափոխադրումների ուղղությամբ և իհարկե, այդ ընկերությունը նաև պետության կարիքների համար է այլ ծառայություններ մատուցելու»,- նշել է նախարարը: 

    Հաջորդիվ զեկուցվել է, որ իրականացվել են մի շարք ծավալուն փոփոխություններ՝ Եվրոպական միության թռիչքային անվտանգության ցանկից դուրս գալու համար: Կոմիտեն համալրվել է որակավորված նոր տեսուչներով, կազմավորվել է 2 նոր մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում, ներդրվել են աշխատավարձերի հաշվարկման նոր գործակիցներ: Կոմիտեի աշխատակիցների որակավորման բարձրացման նպատակով իրականացվել են շարունակական վերապատրաստումներ: 2023-ին իրականացվել են մի շարք քայլեր՝ ուղղված ընդհանուր ավիացիայի և փոքր ավիացիայի զարգացմանը, ինչպես նաև միջազգային բեռնափոխադրումներին ուղղված քայլեր: Իրականացվել է ՀՀ օրենսդրական փոփոխություն, որի արդյունքում հաստատվել է ՀՀ-ում կառավարվող օդային տարածքից դուրս «G» դասի օդային տարածքում ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքների կանոնների վերաբերյալ ձեռնարկը: 

    2023-ի օգոստոսին նախկին «Ստեփանավան» օդանավակայանի տարածքում կազմակերպվել է «Արմենիա Էյր Ֆեստ» ավիացիոն միջոցառումը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ավիացիայի ոլորտի կադրերի պատրաստմանն ու համալրմանը վերաբերող մի շարք հարցեր: Վարչապետ Փաշինյանը կարևորել է ռազմավարական նշանակություն ունեցող այս ոլորտի զարգացումը և կադրերի պատրաստման հետ կապված պատասխանատուներին տվել կոնկրետ հանձնարարականներ:

    Լրահոս

    img
    2026-03-06
    ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալին
    img
    2026-03-06
    Առնակ Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ
    img
    2026-03-05
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը խորհրդակցություն է անցկացրել
    img
    2026-03-05
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
    img
    2026-03-04
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստին
    img
    2026-02-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը եռօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր
    img
    2026-02-27
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալները ընդունել են «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» միջազգային կազմակերպության պատվիրակությանը
    img
    2026-02-27
    ՀՀ ՏԿԵՆ-ում կազմակերպվել է ուսումնական սեմինար-խորհրդակցություն
    img
    2026-02-26
    Տեղի է ունեցել Վանաձորի Բաց կառավարման գործընկերության նոր գործողությունների ծրագրի առաջարկների համաստեղծումը
    img
    2026-02-25
    ՀՀ ՏԿԵ նախարարության ոլորտային մասնագետներն ընդունել են ՀՀ տարբեր բուհերում սովորող ակտիվ երիտասարդների
    img
    2026-02-24
    Կայացել է ՏԿԵ նախարարին կից նոր ձևավորված հասարակական խորհրդի առաջին նիստը
    img
    2026-02-23
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է ԱՄՆ Սենատի՝ Հատկացումների հանձնաժողովի աշխատակազմի մասնագիտացված անդամ Էնդրյու Փլաթին
    img
    2026-02-20
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիին
    img
    2026-02-18
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Լոռու մարզում սուբվենցիոն ծրագրով իրականացված աշխատանքները
    img
    2026-02-17
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ԵՄ ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրեն Գերտ Յան Կոպմանի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-02-13
    Կայացել է «Մասնակցային բյուջետավորման ձայները» խորագրով TEDx կոնֆերանսը
    img
    2026-02-13
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-02-12
    GIZ-ի կողմից ՀՀ 16 համայնքի տրամադրվել են աստիճանամագլցիչներ
    img
    2026-02-10
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ՄԹ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին
    img
    2026-02-10
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչին
    img
    2026-02-06
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է գերմանական KFW բանկի տարածաշրջանի տնօրեն Յենս Հագենին
    img
    2026-02-06
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին
    img
    2026-02-06
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում ՂՀ արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին
    img
    2026-02-05
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
    img
    2026-02-04
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀԲ պատվիրակությանը
    img
    2026-02-04
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ԵՆԲ պատվիրակությանը
    img
    2026-02-04
    «Հայաստան- Դիմակայուն Սյունիք ծրագրի» շրջանակներում ԵՆԲ-ի հետ համագործակցության հուշագիր է կնքվել
    img
    2026-02-04
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է GIZ ներկայացուցիչներին
    img
    2026-02-02
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Ելփին բնակավայրի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը
    img
    2026-01-30
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՏԿԵ նախարարություն՝ գերատեսչության 2025թ․ գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով

    Տեսնել բոլորը