logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

logo
    • Հայ
    • Eng
    • Рус

    ՀՀ ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանն ընդունել է Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին

    ՀՀ ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանն ընդունել է Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ 

    ՏԿԵ փոխնախարարը կարևորել է Իրանի հետ համագործակցության զարգացումը ճանապարհաշինության, միջմարզային համագործակցության և այլ ոլորտներում։ Տերտերյանը նշել է, որ տարիների ընթացքում ՀՀ մարզերի և Իրանի նահանգների միջև սերտ համագործակցություն է եղել և այժմ էլ այդ համագործակցությունը ներառված է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների օրակարգում։ 

    Իրանի դեսպան Սոբհանին նշել է, որ Հայաստանը ջրային ռեսուրսների առումով հարուստ երկիր է։ Դեսպանն ընդգծել է, որ Իրանն էլ իր հերթին ջրամբարների կառուցման ոլորտում աշխարհի տաս առաջատար երկրների ցանկում է և կարող է օգտակար լինել նաև Հայաստանին։ Դեսպանը մասնավորապես հետաքրքրվել է, թե ինչ ծրագրեր ունի ՀՀ ՏԿԵ նախարարությունը ջրամբարաշինության հետ կապված։

     Փոխնախարարը նշել է, որ ՀՀ կառավարությունը ջրամբարաշինության ընդարձակ ծրագիր է ներկայացրել, ոռոգման համակարգում ևս իրականացվում են ներդրումային ծրագրեր։ ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը մանրամասնելով ՀՀ կառավարության ծրագիրը նշել է, որ խոսքը 15 նոր ջրամբարների կառուցման մասին է, սակայն դիտարկվում են նոր ջրամբարներ ևս։ 

    15-ից 6-ի աշխատանքներն արդեն մեկնարկել են, 3-ը ավարտական փուլում է՝ մինչև աշուն կհայտարարվեն շինարարական մրցույթներ, 9-ը դեռևս ուսումնասիրվում է։ Վաչե Տերտերյանն ամփոփելով հանդիպումը նշել է, որ հայկական կողմը շահագրգռված է Իրանի հետ ջրամբարաշինության և այլ ոլորտներում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ։ 

    Լրահոս

    img
    2026-02-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը եռօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր
    img
    2026-02-27
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալները ընդունել են «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» միջազգային կազմակերպության պատվիրակությանը
    img
    2026-02-27
    ՀՀ ՏԿԵՆ-ում կազմակերպվել է ուսումնական սեմինար-խորհրդակցություն
    img
    2026-02-25
    ՀՀ ՏԿԵ նախարարության ոլորտային մասնագետներն ընդունել են ՀՀ տարբեր բուհերում սովորող ակտիվ երիտասարդների
    img
    2026-02-24
    Կայացել է ՏԿԵ նախարարին կից նոր ձևավորված հասարակական խորհրդի առաջին նիստը
    img
    2026-02-23
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է ԱՄՆ Սենատի՝ Հատկացումների հանձնաժողովի աշխատակազմի մասնագիտացված անդամ Էնդրյու Փլաթին
    img
    2026-02-20
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիին
    img
    2026-02-18
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Լոռու մարզում սուբվենցիոն ծրագրով իրականացված աշխատանքները
    img
    2026-02-17
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ԵՄ ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրեն Գերտ Յան Կոպմանի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-02-13
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-02-13
    Կայացել է «Մասնակցային բյուջետավորման ձայները» խորագրով TEDx կոնֆերանսը
    img
    2026-02-12
    GIZ-ի կողմից ՀՀ 16 համայնքի տրամադրվել են աստիճանամագլցիչներ
    img
    2026-02-10
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ՄԹ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին
    img
    2026-02-10
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչին
    img
    2026-02-06
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է գերմանական KFW բանկի տարածաշրջանի տնօրեն Յենս Հագենին
    img
    2026-02-06
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին
    img
    2026-02-06
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում ՂՀ արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին
    img
    2026-02-05
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
    img
    2026-02-04
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ԵՆԲ պատվիրակությանը
    img
    2026-02-04
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀԲ պատվիրակությանը
    img
    2026-02-04
    «Հայաստան- Դիմակայուն Սյունիք ծրագրի» շրջանակներում ԵՆԲ-ի հետ համագործակցության հուշագիր է կնքվել
    img
    2026-02-04
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է GIZ ներկայացուցիչներին
    img
    2026-02-02
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Ելփին բնակավայրի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը
    img
    2026-01-30
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՏԿԵ նախարարություն՝ գերատեսչության 2025թ․ գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով
    img
    2026-01-29
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ՏԿԵՆ աշխատակազմի հետ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն
    img
    2026-01-29
    Կայացել է ԱլԳ Ճանապարհային անվտանգության դիտակետի երկրորդ տարեկան համաժողովը
    img
    2026-01-21
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ընդունել է ԱԶԲ տրանսպորտի ոլորտի ավագ տնօրեն Հիրոակի Յամագուչիի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-01-21
    ՀՀ ՏԿԵՆ-ում կայացել է «ՀՀ՝ մի կողմից, և ԵՄ ու դրա անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագրի շրջանակներում 3-րդ հանդիպումը
    img
    2026-01-20
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը խորհրդակցություն է անցկացրել էներգետիկ համակարգի ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ
    img
    2026-01-20
    ՀՀ ՏԿԵ նախարարությունը ԱԶԲ-ի հետ համատեղ աշխատաժողով է կազմակերպել

    Տեսնել բոլորը