ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։
Նախարարը ողջունել է դեսպանին՝ կարևորելով Հայաստան-ԵՄ առկա փոխգործակցության խորացման անհրաժեշտությունը, որի համար առկա են լավ նախադրյալներ։
ԵՄ դեսպանն իր հերթին ընդգծել է, որ 2023 թվականը Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման առումով լավ տարի է եղել, Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման ուղղությամբ մեծ աշխատանք է տարվել և 2024 թվականն այդ առումով շատ կարևոր է լինելու․ «Մենք հանձնառությունն ենք ստանձնել երկուստեք ամրապնդելու համագործակցությունը, խորացնելու փոխգործակցությունը բոլոր ուղղություններով»,-ասել է Վասիլիս Մարագոսը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են հիմնականում ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր։ ԵՄ դեսպանն ընդգծել է, որ ավիացիոն ոլորտը, ավիացիոն անվտանգության ապահովման ոլորտը իրենց ուշադրության կենտրոնում է գտնվում։
Քննարկվել են երկկողմ հետաքրքրքություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս, մասնավորապես ՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի հարավային հատվածի կառուցման, ինչպես նաև Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման վերաբերյալ։