logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

coatOfArms
    • Հայ
    • Eng
    • Рус

    ՀՀ ՏԿԵ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ ՆԱՐԵԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԴԻՏԱՐԿԵԼ Է ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԻ ՇԱՐՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՈՒ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ

    ՀՀ ՏԿԵ փոխնախարար Նարեկ Մանուկյանը Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ այսօր դիտարկել են մարզի մի շարք բնակավայրերում պետական և սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքը։ 

    Առաջին կանգառը Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ գյուղի մանկապարտեզն էր: Փոխնախարարն ու մարզպետը ծանոթացել են արդեն ավարտված և շահագործման հանձնված մանկապարտեզում կատարված աշխատանքներին: Ոսկեհատ գյուղի մանկապարտեզի վերանորոգում ենթածրագրի արժեքը 37,94 մլն ՀՀ դրամ էր, որն իրականացվել է 70% կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։ Վերանորոգվել է Ոսկեհատի մանկապարտեզը՝ 460քմ մակերեսով, սաների թիվը՝ 35 երեխա: 

    Հաջորդ կանգառը Էջմիածին քաղաքի՝ պետական ծրագրով կառուցվող թիվ 14 «Ձնծաղիկ» մանկապարտեզն էր: Ծրագրի արժեքը 270․5 մլն ՀՀ դրամ է, ֆինանսավորումն իրականացվելու է 70% կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։ Հիմնանորոգվող մանկապարտեզն ունի 2427.6 քմ մակերես, սաների թիվը՝ 174: 

    Հաջորդիվ այցելել են Մեծամոր համայնքի վարչական շենք: Պետական ծրագրով կառուցվող շենքի մեկնարկը տրվել էր 2023 թվականին, ավարտը նախատեսվում է 2024թ-ին: Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 252մլն 425,0 ՀՀ դրամ է (35% կառավարության, 65% համայնքի համաֆիանսավորմամբ)։ Հիմնանորոգվող շենքի մակերեսը կազմում է 915,4 քմ։ 

    Արգավանդ գյուղում դիտարկվել է բնակավայրի խմելու ջրամատակարարման ցանցի կառուցում ենթածրագիրը՝ 115,97 մլն ՀՀ դրամ արժեքով, 60% կառավարության և 40% համայնքի համաֆինանսավորմամբ։ Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։ 

    Տալվորիկ գյուղում ծանոթացել են Գևորգ Չավուշի փողոցի ասֆալտապատման շինարարական աշխատանքներին։ Ենթածրագրի պայմանագրային արժեքը՝ 35.3 մլն դրամ է (60% համայնք, 40% պետության համաֆինանսավորմամբ): ‼️Շրջայցի ընթացքում նշված օբյեկտում արձանագրվել են մի շարք թերություններ։ Նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը նշել է, որ կատարված աշխատանքի դիմաց վճարում կիրականացվի բացառապես առկա թերությունները վերացնելուց հետո։ 

    Եղել են նաև Հուշակերտ գյուղում, ծանոթացել սուբվենցիոն ծրագրերով վերանորոգվող մանկապարտեզի աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը կազմում է 102 մլն 37 ՀՀ դրամ: Ֆինանսավորումն իրականացվելու է 30% համայնքի և 70% պետության համաֆինանսավորմամբ: 

    Շրջայցի վերջին կանգառը Արմավիր համայնքի Արաքս և Սարդարապատ բնակավայրերում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվող մանկապարտեզներն էին։ 

     Արաքս գյուղի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման ենթածրագրի ընդհանուր արժեքը՝ 279 մլն 930.416 ՀՀ դրամ է (30% համայնքի, 70% պետության համաֆինասնավորմամբ)։ 

    Սարդարապատ գյուղի մանկապարտեզի հիմնանորոգում, գազաֆիկացում և ջեռուցման համակարգի կառուցման ենթածրագրի արժեքը՝ 20 մլն 887.690 ՀՀ դրամ (30% համայնքի, 70% պետության համաֆինասնավորմամբ): 

    Կառուցվող ու վերակառուցվող բոլոր օբյեկտներում շինարարների հետ զրույցում խիստ կարևորվել է աշխատանքները բարձր որակով և սահմանված ժամկետներում կատարելու անհրաժեշտությունը: Պետական համաֆինանսավորման և այլ ծրագրերով իրականացվող աշխատանքների մշտադիտարկումները և հսկողությունը կրելու է շարունակական բնույթ:

    Լրահոս

    img
    2026-05-21
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը մասնակցել է Knowledge Series: Financing Secure Energy Systems խորագրով միջոցառմանը
    img
    2026-05-11
    Հերքում «Հետք»-ի «ՄԼ մայնինգ»-ի սեփականատերն ուզում է շահագործել Ազատեկի ոսկու հանքը. նոր զարգացումներ հանքավայրի շուրջ» վերտառությամբ նյութի վերաբերյալ
    img
    2026-05-07
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-05-07
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը պարգևատրվել է Պատվո լեգիոնի շքանշանով
    img
    2026-05-06
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության ատոմային էներգիայի գործակալության նախագահի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-05-06
    Համայնքների միավորման 3 նոր ծրագիր կիրականացվի. ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ԱԺ-ում ներկայացրել է օրենքների նախագծերի փաթեթը
    img
    2026-05-05
    Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև տեղի է ունեցել համատեղ հռչակագրի ստորագրման և փաստաթղթերի փոխանակման արարողություն
    img
    2026-04-30
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստ
    img
    2026-04-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն մասնակցել է «ՀՀ-ում մասնակցային կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավվածության խթանում» ծրագրի մեկնարկի միջոցառմանը
    img
    2026-04-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՎԶԵԲ-ի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-04-26
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Տավուշի մարզ՝ տեղում ծանոթանալու մարզում իրականացված ծրագրերին
    img
    2026-04-23
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Իսակովի պողոտայում իրականացվող միջին նորոգման աշխատանքների ընթացքին
    img
    2026-04-23
    Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
    img
    2026-04-22
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արագածոտնի և Շիրակի մարզեր
    img
    2026-04-21
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը մասնակցել է Աղետների ռիսկի կառավարման միջգերատեսչական աշխատանքային խմբի արտահերթ նիստին
    img
    2026-04-21
    Տեղի է ունեցել 2026 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
    img
    2026-04-19
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ավտոերթով ազդարարվեց Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրի հյուսիսային հատվածի բացումը
    img
    2026-04-18
    Բուհերի ուսանողների համար Սյունիքի մարզ ճանաչողական այց էր կազմակերպել
    img
    2026-04-17
    ՀՀ Տավուշի մարզի Բերդավանի միջնակարգ դպրոցի աշակերտները ճանաչողական այցով ՀՀ ՏԿԵ նախարարությունում էին
    img
    2026-04-16
    Ոլորտային վերապատրաստումը՝ համայնքային կառավարման բարելավման միջոց
    img
    2026-04-16
    ՏԿԵ նախարարության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) համատեղ կազմակերպմամբ անցկացվում են «Hard talk» քննարկումները
    img
    2026-04-15
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ընդունել է ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի բազմամակարդակ կառավարման փորձագիտական կենտրոնի ղեկավարի տեղակալ Նայլ Շիեյրինին
    img
    2026-04-14
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
    img
    2026-04-14
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը մասնակցել է «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի փակման միջոցառմանը
    img
    2026-04-14
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց ձորի և Արարատի մարզեր
    img
    2026-04-13
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը հանդիպել է Լիտվայի Հանրապետության էերգետիկայի նախարարի տեղակալ Այրիդաս Դաուկշասի հետ
    img
    2026-04-13
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ընդունել է Կանաչ կլիմայի հիմնադրամի առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-04-09
    ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության տրանսպորտի նախարարին
    img
    2026-04-08
    Հերքում «Հրապարակ» օրաթերթի «Զարթոնքի կամրջի ասֆալտը մեկ տարի էլ չդիմացավ» վերտառությամբ նյութի վերաբերյալ
    img
    2026-04-08
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանին

    Տեսնել բոլորը