logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

logo
    • Հայ
    • Eng
    • Рус

    ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

    Համայնքներում մասնակցային բյուջետավորմամբ ձևավորվող փորձնական ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով՝ ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ, ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ և ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքներում 2023թ․ դեկտեմբերի 27-ին և 28-ին, ինչպես նաև 2024թ․ հունվարի 11-ին և 12-ին ՀՀ ՏԿԵՆ ֆինանսական, հաշվապահական հաշվառման և համայնքային բյուջեների վարչության համայնքային բյուջեների բաժնի պետ Լորիս Մուրադյանը և ՀՀ ֆինանսների նախարարության գործընկերները մասնակցել են նշյալ համայնքներում մասնակցային բյուջետավորման գործընթացի իրազեկման վերաբերյալ կազմակերպված հանդիպում-քննարկմանը, որում ներգրավված էին նաև համայնքի ակտիվ բնակչությունը, համայնքապետարանի աշխատակիցները, մասնակցային բյուջետավորման գործընթացի կառավարումն ապահովող հանձնաժողովի կազմը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։ 

    Քննարկմանը ներկայացվել է համայնքներում մասնակցային բյուջետավորման փորձնական գործընթացի տարբեր փուլերում բնակչության ներգրավման, համագործակցության, նրանց կողմից առաջ քաշվող խնդիրների, ծրագրերի և առաջարկությունների իրականացման հնարավոր ուղիները, ընթացակարգերը, գործընթացի իրականացման հնարավոր խոչընդոտները, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերի ձևանմուշները: 

    Ծրագերի իրականցումն ապահովելու վերաբերյալ տեղի են ունեցել բովանդակային քննարկումներ և խորհրդատվություններ։ Հանդիպումների ժամանակ կարևորվել է ծրագրի վերաբերյալ սոցիալական հարթակներով բնակիչների իրազեկվածությունը բարձրացնելու հարցը, ինչպես նաև քննարկվել է առաջարկ-նախագծեր ներկայացնող քաղաքացիներին աջակցելու, էլեկտրոնային տարբերակով ծրագրերի ներայացումը դյուրացնելու հարցը: 

    Մասնակցային բյուջետավորման ներդրումը թույլ կտա խթանել բնակիչների անմիջական մասնակցությունը համայնքային որոշումների կայացմանը, բարձրացնել տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ վստահությունն ու բնակիչների քաղաքացիական պատասխանատվությունը: Միևնույն ժամանակ համայնքապետարանները կապահովվեն համապատասխան գործիքակազմով և գիտելիքով՝ խթանելու քաղաքացիների մասնակցայնությունը, որն օգնում է համայնքային իշխանություններին լինել էլ ավելի տեղեկացված և կայացնել ավելի լավ որոշումներ, ինչպես նաև ստիպում է բնակիչներին գիտակցել, որ իրենց ձայնն ու տեսակետները կարևորվում են: 

    Անհրաժեշտ է նաև նշել, որ ՀՀ համայնքներում մասնակցային բյուջետավորման գործընթացի խթանման նպատակով ՀՀ 2024թ․ պետական բյուջեյով վերոգրյալ համայնքների համար նախատեսվել է 500 մլն դրամ, որի տրամադրումը մասնակցային ընթացակարգերով իրականացնելու համար ՀՀ կառավարությունը 2023թ. նոյեմբերի 2-ին ընդունել է «ՀՀ համայնքներում մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման նպատակով ՀՀ 2024 թվականի պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1890-Ն որոշումը։ 

    Լրահոս

    img
    2026-01-21
    ՀՀ ՏԿԵՆ-ում կայացել է «ՀՀ՝ մի կողմից, և ԵՄ ու դրա անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագրի շրջանակներում 3-րդ հանդիպումը
    img
    2026-01-21
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ընդունել է ԱԶԲ տրանսպորտի ոլորտի ավագ տնօրեն Հիրոակի Յամագուչիի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-01-20
    ՀՀ ՏԿԵ նախարարությունը ԱԶԲ-ի հետ համատեղ աշխատաժողով է կազմակերպել
    img
    2026-01-20
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը խորհրդակցություն է անցկացրել էներգետիկ համակարգի ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ
    img
    2026-01-20
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը անցկացրել է խորհրդակցություն
    img
    2026-01-16
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է ԱէՀԱ գործադիր տնօրեն Ջուլիետա Սիմոնյանին
    img
    2026-01-15
    Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի ընթացիկ վիճակի համատեղ զննում
    img
    2026-01-13
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մուհամմադ Ալ-Շեյխլիին
    img
    2026-01-08
    ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ փոխնախարար Նարեկ Ապիտոնյանին
    img
    2026-01-07
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ներկա է գտնվել Բալահովիտ բնակավայրի նորակառույց մանկապարտեզի բացմանը
    img
    2026-01-07
    Նարեկ Ապիտոնյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ
    img
    2025-12-31
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով
    img
    2025-12-30
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, գլխավոր քարտուղարն ու ֆինանսական վարչության պետը պարգևատրվել են
    img
    2025-12-29
    ՀՀ ՏԿԵՆ-ում համագործակցության հուշագիր է կնքվել
    img
    2025-12-25
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մարզպետների մասնակցությամբ անցկացրել է այս տարվա վերջին խորհրդակցությունը
    img
    2025-12-24
    ՀՀ ՏԿԵՆ ընդերքի վարչության աշխատակիցներին հավաստագրեր են հանձնվել
    img
    2025-12-23
    ՀՀ ՏԿԵ նախարարությունում կազմակերպվել է ուսումնական սեմինար-խորհրդակցություն
    img
    2025-12-23
    Wizz Air ավիաընկերությունը 2026թ․ հունիսից կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթեր
    img
    2025-12-22
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Լոռու մարզում էր
    img
    2025-12-22
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը Էներգետիկի օրվա առիթով
    img
    2025-12-19
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
    img
    2025-12-17
    ԳԴՀ ավիացիոն պատահարների քննության դաշնային բյուրոյի հետ կնքվել է փոխըմբռնման հուշագիր
    img
    2025-12-11
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում էր Սյունիքի մարզում
    img
    2025-12-11
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը տեսակապի միջոցով հանդիպում է ունեցել KFW գերմանական զարգացման բանկի տնօրենի հետ
    img
    2025-12-11
    ՏԿԵՆ-ում քննարկվել են տարեվերջյան կատարողականները
    img
    2025-12-11
    ՀՀ ՏԿԵՆ ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության բաժինը և Միացյալ ավիացիոն իշխանությունների ուսումնական կենտրոնը (JAA TO) ստորագրել են փոխըմբռնման հուշագիր
    img
    2025-12-08
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը անցկացրել է գործակարգավարական խորհրդակցություն
    img
    2025-12-08
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը այցելել և դիտարկել է «Կորեայի ձոր» տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները
    img
    2025-12-04
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը «Ռեսուրսներ՝ վաղվա համար» հանքարդյունաբերական ցուցահանդեսի ընթացքում հանդես է եկել ելույթով
    img
    2025-11-28
    Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի և կապի ներդրողների համաժողովի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը պանելային քննարկման է մասնակցել

    Տեսնել բոլորը