logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

coatOfArms
    • Հայ
    • Eng
    • Рус

    ՀՀ ՏԿԵ փոխնախարար Նարեկ Մանուկյանն Արագածոտնի մարզպետի հետ դիտարկել է համայնքներում պետական և սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքը և արդյունքները

    ՀՀ ՏԿԵ փոխնախարար Նարեկ Մանուկյանն Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, համայնքապետերի հետ դիտարկել է Ծաղկահովիտ, Ալագյազ և Աշտարակ համայնքներում պետական և սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքը և արդյունքները։ 

    Առաջին կանգառը պետական ծրագրով կառուցվող Ծաղկահովիտի առողջության կենտրոնն էր։ Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 615 մլն դրամ է, շինաշխատանքները մեկնարկել են 2021թ․, ավարտը նախատեսվում է 2024 թ․։ 

    Հաջորդիվ, պաշտոնատար անձինք այցելել են պետական ծրագրով կառուցվող «Ալագյազի համայնքային կենտրոն»։ 2023 թ․ մեկնարկած ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 350 մլն դրամ է, ավարտը նախատեսվում է 2024թ․։ 

    Փոխնախարարը դիտարկել է նաև նույն համայնքում պետական ծրագրով կառուցվող 144 տեղ հզորությամբ մոդուլային տիպի մանկապարտեզի շինարարական աշխատանքները։ Ծրագրի արժեքը շուրջ 837 մլն դրամ է, ծրագրի ավարտը նախատեսվում է 2024 թ․։ 

    Հաջորդ համայնքում՝ Ապարանում, դիտարկվել են սուբվենցիոն 2 ծրագրեր։ Առաջինը Եղիպատրուշ բնակավայրում 2023 թ․ իրականացված գազաֆիկացման աշխատանքներն էին, որոնք ամբողջությամբ ավարտված են։ Ծրագրի արժեքը 138 մլն 915 հազար դրամ էր, որի 60 տոկոսը տրամադրվել է պետական բյուջեից, 40-ը՝ համայնքից։ 

    Փոխնախարարն ու մարզպետը եղել են Ապարան համայնքի Շենավան բնակավայրում` 2022 թ․ սուբվենցիոն ծրագրով նոր կառուցվող մանկապարտեզում։ Ծրագրի արժեքը 282 մլն 993 հազար դրամ է, որի 70 տոկոսը վճարվում է պետական բյուջեից, 30 տոկոսը՝ համայնքային բյուջեից։ Շրջայցի վերջին կանգառը Աշտարակ համայնքի տարբեր բնակավայրերում 2022 թ․ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվող մանկապարտեզներն էին։ 

    Մասնավորապես, դիտարկվել են Արտաշավան բնակավայրի «Կակաչ» մանկապարտեզ ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգման և բակային տարածքների բարեկարգման աշխատանքները։ Ծրագիրն ամբողջությամբ ավարտված է, արժեքը 190 մլն 550 հազար դրամ է, որից 70 տոկոսը տրամադրվել է պետբյուջեից, 30-ը՝ համայնքային բյուջեից։ 

    Աշտարակ քաղաքի թիվ 4 Հասմիկ մանկապարտեզ ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգման և բակային տարածքների բարեկարգման աշխատանքներն էլ ընթացքի մեջ են, ծրագիրը կատարված է շուրջ 60 տոկոսով, ընդհանուր արժեքը 299 մլն 910 հազար դրամ է, որից 70 տոկոսը տրամադրվել է պետբյուջեից, 30-ը՝ համայնքային բյուջեից։ 

    Կառուցվող ու վերակառուցվող բոլոր օբյեկտներում շինարարների հետ զրույցում փոխնախարար Նարեկ Մանուկյանը խիստ կարևորել է աշխատանքները բարձր որակով կատարելու անհրաժեշտությունը։ 

    Մարզպետը համայնքապետերին հորդորել է իրենց հերթին հետևողական լինել` պետական և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքներում լավագույն արդյունք ապահովելու հարցում։

    Լրահոս

    img
    2026-04-19
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ավտոերթով ազդարարվեց Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրի հյուսիսային հատվածի բացումը
    img
    2026-04-18
    Բուհերի ուսանողների համար Սյունիքի մարզ ճանաչողական այց էր կազմակերպել
    img
    2026-04-17
    ՀՀ Տավուշի մարզի Բերդավանի միջնակարգ դպրոցի աշակերտները ճանաչողական այցով ՀՀ ՏԿԵ նախարարությունում էին
    img
    2026-04-16
    ՏԿԵ նախարարության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) համատեղ կազմակերպմամբ անցկացվում են «Hard talk» քննարկումները
    img
    2026-04-16
    Ոլորտային վերապատրաստումը՝ համայնքային կառավարման բարելավման միջոց
    img
    2026-04-15
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ընդունել է ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի բազմամակարդակ կառավարման փորձագիտական կենտրոնի ղեկավարի տեղակալ Նայլ Շիեյրինին
    img
    2026-04-14
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը մասնակցել է «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի փակման միջոցառմանը
    img
    2026-04-14
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
    img
    2026-04-14
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց ձորի և Արարատի մարզեր
    img
    2026-04-13
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ընդունել է Կանաչ կլիմայի հիմնադրամի առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-04-13
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը հանդիպել է Լիտվայի Հանրապետության էերգետիկայի նախարարի տեղակալ Այրիդաս Դաուկշասի հետ
    img
    2026-04-09
    ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության տրանսպորտի նախարարին
    img
    2026-04-08
    Հերքում «Հրապարակ» օրաթերթի «Զարթոնքի կամրջի ասֆալտը մեկ տարի էլ չդիմացավ» վերտառությամբ նյութի վերաբերյալ
    img
    2026-04-08
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանին
    img
    2026-04-08
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Կոտայքի մարզ
    img
    2026-04-06
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը մասնակցել է Միջազգային տրանսպորտային լոգիստիկ ֆորումին
    img
    2026-04-03
    ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը մասնակցել է «Լեռների որդի» խորագրով հանդիսավոր միջոցառմանը
    img
    2026-04-03
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզում ծանոթացել է իրականացվող ծրագրերին
    img
    2026-04-03
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ընդունել է ԱԶԲ-ի գլխավոր տնօրենի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-04-02
    ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը այցելել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից և «Կարգո» համալիրից դեպի Երևան տանող ճանապարհահատված
    img
    2026-04-02
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին
    img
    2026-04-01
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր
    img
    2026-03-31
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն
    img
    2026-03-30
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալները ընդունել են Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-03-27
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ընդունել է Wizz Air ավիաընկերության առևտրային գծով գլխավոր տնօրեն Իան Մալինիին
    img
    2026-03-27
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալները ընդունել են Հունգարիայի էներգետիկայի նախարարության ԵՄ և միջազգային կապերի հարցերով պետական քարտուղարի տեղակալին
    img
    2026-03-25
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը ներկա է գտնվել LEAD4Shirak ծրագրի փակման միջոցառմանը
    img
    2026-03-25
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-03-24
    ՀՀ ՏԿԵՆ-ում կազմակերպել է քննարկում գազաբալոնների պարբերական վկայագրում իրականացնող լիցենզավորված կազմակերպությունների մասնակցությամբ
    img
    2026-03-23
    Կայացել է ԵՄ–Հայաստան էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողությունների և քաղաքացիական պաշտպանության հարցերով ենթակոմիտեի 9-րդ նիստը

    Տեսնել բոլորը