ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոյանի գլխավորությամբ կայացվել է մարզպետների մասնակցությամբ տարեվերջյան խորհրդակցություն
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոյանի գլխավորությամբ այսօր նախարարությունում մարզպետների մասնակցությամբ կայացվել է տարեվերջյան խորհրդակցություն։ Նախարարը հանձնարարել է ավարտական տեսքի բերել կատարողականները, սուբվենցիոն ծրագրերով կատարել անհրաժեշտ վճարումները։
Խորհրդակցության երկրորդ հատվածում նախարարը շնորհակալագրեր է հանձնել մարզերին և համայնքներին։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցություն տրամադրելու, կեցության և սննդի ապահովման գործընթացում ցուցաբերած ակտիվ մասնակցության համար շնորհակալագրեր են տրվել ՀՀ Սյունիքի, ՀՀ Վայոց ձորի , ՀՀ Կոտայքի, ՀՀ Արարատի մարզպետների աշխատակազմերին, ինչպես նաև Աշտարակի, Արտաշատի, Մասիսի, Վաղարշապատի, Վանաձորի, Հրազդանի, Աբովյանի, Գորիսի, Տեղի և Վայքի համայնքապետարանների աշխատակազմերին։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցման աշխատանքներին ակտիվ մասնակցության և պատշաճ կատարման, ինչպես նաև 2023 թվականի ընթացքում կատարած լավագույն աշխատանքի, ցուցաբերած բարձր պատասխանատվության համար շնորհակալագրեր են տրվել 10 մարզպետի աշխատակազմերի մի շարք աշխատակիցների։