logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

coatOfArms
    • Հայ
    • Eng
    • Рус

    ՀՀ ՏԿԵ ՆԱԽԱՐԱՐ ԳՆԵԼ ՍԱՆՈՍՅԱՆԸ ՃԱՄԲԱՐԱԿՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆՈՐ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

    2024թ հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի նոր կարգավորումները։ ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք կատարած աշխատանքային այցի շրջանակներում՝ լրատվամիջոցների հետ հանդիպմանը, ներկայացրել է «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի նոր կարգավորումները։ 

    Նախարարը շեշտել է` հաշվի առնելով համայնքների խոշորացման հանգամանքը, կարիք է առաջացել դոտացիաների՝ ֆինանսական համահարթեցումների մասին կարգավորումները վերանայել և նոր կարգավորումներ մշակել։ 

    Ըստ կատարված փոփոխությունների․ 

    - սահմանամերձ բնակավայրերի համար առանձին տող է սահմանվել․ յուրաքանչյուր սահմանամերձ բնակավայրի 5-ական միլիոն դրամ կհատկացվի, ապա նոր մնացած ամբողջ գումարը կբաշխվի ըստ համամասնության։ 

    -Ազգային փորքամասնություններով բնակեցված և մինչև 3500 բնակիչ ունեցող բնակավայրերի համար նույնպես առանձին կարգավորում է նախատեսվել, քանի որ այս համայնքների բյուջեները փոքր են։ Ազգային փորքամասնություններով բնակեցված բոլոր համայնքներին հավելյալ 50 միլիոն դրամ կհատկացվի։ Այդպիսի 8 համայնք ունենք։ 

    - Փոփոխվել է բարձրադիր համայնքների գործակիցը։ Այդ համայնքների աջակցության չափաբաժինն ավելի շատ կլինի։ 

    - Փոփոխվել է նաև տրանսպորտային մատչելիության կամ Երևան քաղաքից հեռավորության գործակիցը։ Գործակիցները փոփոխվել են հօգուտ հեռավոր համայնքների։ Որքան համայնքները հեռու են Երևանից, այնքան աջակցության չափն ավելի մեծ կլինի։ 

    - Փոփոխվել է համայնքների՝ մարզկենտրոնից հեռավորության գործակիցը։ 

    - Փոքրացվել է համայնքներում բնակավայրերի քանակի գործակիցը։ Այն համայնքները, որոնք ավելի քիչ բնակավայրեր ունեն (Երևան, Գյումրի, Վանաձոր, Էջմիածին), չեն տուժի և նրանց դոտացիոն գումարները չեն նվազի, քանի որ քաղաքները մեծ են ու ավելի շատ խնդիրներ կան լուծելու։ «Երբ բարձրադիրության և հեռավորության գործակիցները կիրառել ենք, բազմաթիվ համայնքներ, որոնք Երևանից հեռու են գտնվում, օգտվել են։ Եվ չնայած այն հանգամանքին, որ գրեթե բոլոր համայնքներն են ֆինանսական դրական փոփոխություններ ունեցել, այնուամենայնիվ հեռավոր համայնքների փոփոխությունն ավելի մեծ կլինի»,-ասել է նախարարը՝ ընդգծելով, որ օրինակ Ճամբարակը մի քանի առումով է օգտվել նոր կարգավորումներից։ 

    ՏԿԵ նախարարը նաև ընդգծել է․«Համայնքը երկու սահմանամերձ բնակավայր ունի և առանձին 10 մլն դրամ կստանա միայն դրա համար։ Ապա կկիրառվեն Երևանից հեռավորության, ինչպես նաև մարզկենտրոնից ունեցած հեռավորության գործակիցները և արդյունքում Ճամբարակի դոտացիոն գումարները կավելանան։ Նպատակը եղել է իրապես ֆինանսական համահարթեցում կատարելը, որպեսզի մեր բոլոր համայնքները ունենան բավարար միջոցներ համայնքային ծախսերը, խնդիրները հոգալու համար, որպեսզի մեր համայնքները իրապես համաչափ զարգացում ունենան»,-ասել է նախարարը։ 

    Նկատենք, որ 2018 թվականին դոտացիաների համար հատկացումները եղել են 48․2 մլրդ, 2023 թվականին՝ 69,7 մլրդ, իսկ 2024-ին արդեն այդ նպատակով կհատկացվի 85,3 մլրդ ՀՀ դրամ։

    Լրահոս

    img
    2026-06-02
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու պաշտոնական բացման արարողությանը
    img
    2026-05-29
    Հերքում «Հետք»-ի «Երբ հանրային կարծիքը կարևոր չէ, կամ ինչպես շրջանցել բնապահպանական փորձաքննությունը» վերտառությամբ նյութի վերաբերյալ
    img
    2026-05-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր
    img
    2026-05-21
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը մասնակցել է Knowledge Series: Financing Secure Energy Systems խորագրով միջոցառմանը
    img
    2026-05-11
    Հերքում «Հետք»-ի «ՄԼ մայնինգ»-ի սեփականատերն ուզում է շահագործել Ազատեկի ոսկու հանքը. նոր զարգացումներ հանքավայրի շուրջ» վերտառությամբ նյութի վերաբերյալ
    img
    2026-05-07
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-05-07
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը պարգևատրվել է Պատվո լեգիոնի շքանշանով
    img
    2026-05-06
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության ատոմային էներգիայի գործակալության նախագահի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-05-06
    Համայնքների միավորման 3 նոր ծրագիր կիրականացվի. ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ԱԺ-ում ներկայացրել է օրենքների նախագծերի փաթեթը
    img
    2026-05-05
    Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև տեղի է ունեցել համատեղ հռչակագրի ստորագրման և փաստաթղթերի փոխանակման արարողություն
    img
    2026-04-30
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստ
    img
    2026-04-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՎԶԵԲ-ի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-04-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն մասնակցել է «ՀՀ-ում մասնակցային կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավվածության խթանում» ծրագրի մեկնարկի միջոցառմանը
    img
    2026-04-26
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Տավուշի մարզ՝ տեղում ծանոթանալու մարզում իրականացված ծրագրերին
    img
    2026-04-23
    Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
    img
    2026-04-23
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Իսակովի պողոտայում իրականացվող միջին նորոգման աշխատանքների ընթացքին
    img
    2026-04-22
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արագածոտնի և Շիրակի մարզեր
    img
    2026-04-21
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը մասնակցել է Աղետների ռիսկի կառավարման միջգերատեսչական աշխատանքային խմբի արտահերթ նիստին
    img
    2026-04-21
    Տեղի է ունեցել 2026 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
    img
    2026-04-19
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ավտոերթով ազդարարվեց Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրի հյուսիսային հատվածի բացումը
    img
    2026-04-18
    Բուհերի ուսանողների համար Սյունիքի մարզ ճանաչողական այց էր կազմակերպել
    img
    2026-04-17
    ՀՀ Տավուշի մարզի Բերդավանի միջնակարգ դպրոցի աշակերտները ճանաչողական այցով ՀՀ ՏԿԵ նախարարությունում էին
    img
    2026-04-16
    Ոլորտային վերապատրաստումը՝ համայնքային կառավարման բարելավման միջոց
    img
    2026-04-16
    ՏԿԵ նախարարության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) համատեղ կազմակերպմամբ անցկացվում են «Hard talk» քննարկումները
    img
    2026-04-15
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ընդունել է ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի բազմամակարդակ կառավարման փորձագիտական կենտրոնի ղեկավարի տեղակալ Նայլ Շիեյրինին
    img
    2026-04-14
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
    img
    2026-04-14
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը մասնակցել է «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի փակման միջոցառմանը
    img
    2026-04-14
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց ձորի և Արարատի մարզեր
    img
    2026-04-13
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը հանդիպել է Լիտվայի Հանրապետության էերգետիկայի նախարարի տեղակալ Այրիդաս Դաուկշասի հետ
    img
    2026-04-13
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ընդունել է Կանաչ կլիմայի հիմնադրամի առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

    Տեսնել բոլորը