logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

logo
    • Հայ
    • Eng
    • Рус

    ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ու ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Ճամբարակում հանդիպում են ունեցել համայնքում բնակություն հաստատած ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ

    ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ու ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր Ճամբարակ համայնքում հանդիպում են ունեցել համայնքում բնակություն հաստատած ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Ճամբարակի համայնքապետ Վազգեն Ադամյանը, վարչական ղեկավարներ։ 

    Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ողջունել է բռնի տեղահանվածներին, նրանց ցանկությունը՝ մնալ և ապրել Ճամբարակ համայնքում։ Փոխվարչապետը ներկայացրել է մինչ այս կառավարության կողմից մեկնարկած աջակցության ծրագրերը, հետաքրքրվել՝ դրանցից դուրս մնացողներ եղել են, թե ոչ, ապա խոսել է նաև առաջիկայում կառավարության երկարաժամկետ ծրագրերից՝ ընդգծելով, որ այդ ծրագրերում առաջնահերթը լինելու է բնակարանային ապահովման հարցը։ «Առաջիկայում բնակարանային ապահովության ծրագրի հարցերի մասին մեր վերջնական մոտեցումը կձևավորենք։ Կարծում եմ՝ մինչև փետրվար ամսվա ավարտը կտեղեկացնենք, թե դա ինչ եղանակով պետք է տեղի ունենա։ Շատ կարևոր է, որ ընտանիքների հիմնական մասն արդեն գտել են ժամանակավոր բնակվելու տեղ։ Հուսով ենք, որ այն պայմանները, որ առաջիկայում կառաջարկվեն կառավարության աջակցության ծրագրերում էապես ավելի մեծ հնարավորություններ կպարունակեն ձեզ համար: Մի բան հստակ է՝ ամեն ընտանիք պետք է կարողանա իր տունն ունենալ Հայաստանում»,-ասել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ 

    Հանդիպման երկրորդ հատվածում եղել է հարցուպատասխան, որի ժամանակ բռնի տեղահանվածները պաշտոնյաներին ուղղել են իրենց հուզող բոլոր հարցերը, որոնք հիմնականում վերաբերել են աջակցության ծրագրերից օգտվելու հետ կապված տեխնիկական խնդիրներին, փաստաթղթերի անճշտություններին, ինչպես նաև կենսաթոշակ և նպաստ ստանալուն։ 

    Ամփոփելով հանդիպումը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդգծել է, որ հանդիպման նպատակն այն էր, որ հենց ներկաներից փորձեն ստանալ առաջարկներ կառավարության առաջիկա քայլերի հետ կապված։ «Մեկ բան հստակ է՝ մենք տրամադրված ենք ամեն ինչ անել, որ բավարար պայմաններ ստեղծենք, որ դուք մնաք ու ապրեք Հայաստանում։ Ուզում ենք մեր քննարկումների արդյունքում այնպիսի որոշում ունենալ, որն իսկապես իր արդյունքը կտա, և այս ծանր փորձություններից հետո դուրս կգաք ու ավելի հարմարավետ պայմաններով կկարողանաք շարունակել ձեր կյանքը, ապրելակերպը, կամ այն ուղղություններով աշխատանքը, որը դուք կնախընտրեք»,-եզրափակել է նախարար Սանոսյանը։

    Լրահոս

    img
    2026-03-06
    ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալին
    img
    2026-03-06
    Առնակ Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ
    img
    2026-03-05
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը խորհրդակցություն է անցկացրել
    img
    2026-03-05
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
    img
    2026-03-04
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստին
    img
    2026-02-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը եռօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր
    img
    2026-02-27
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալները ընդունել են «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» միջազգային կազմակերպության պատվիրակությանը
    img
    2026-02-27
    ՀՀ ՏԿԵՆ-ում կազմակերպվել է ուսումնական սեմինար-խորհրդակցություն
    img
    2026-02-26
    Տեղի է ունեցել Վանաձորի Բաց կառավարման գործընկերության նոր գործողությունների ծրագրի առաջարկների համաստեղծումը
    img
    2026-02-25
    ՀՀ ՏԿԵ նախարարության ոլորտային մասնագետներն ընդունել են ՀՀ տարբեր բուհերում սովորող ակտիվ երիտասարդների
    img
    2026-02-24
    Կայացել է ՏԿԵ նախարարին կից նոր ձևավորված հասարակական խորհրդի առաջին նիստը
    img
    2026-02-23
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է ԱՄՆ Սենատի՝ Հատկացումների հանձնաժողովի աշխատակազմի մասնագիտացված անդամ Էնդրյու Փլաթին
    img
    2026-02-20
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիին
    img
    2026-02-18
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Լոռու մարզում սուբվենցիոն ծրագրով իրականացված աշխատանքները
    img
    2026-02-17
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ԵՄ ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրեն Գերտ Յան Կոպմանի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-02-13
    Կայացել է «Մասնակցային բյուջետավորման ձայները» խորագրով TEDx կոնֆերանսը
    img
    2026-02-13
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-02-12
    GIZ-ի կողմից ՀՀ 16 համայնքի տրամադրվել են աստիճանամագլցիչներ
    img
    2026-02-10
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ՄԹ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին
    img
    2026-02-10
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչին
    img
    2026-02-06
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է գերմանական KFW բանկի տարածաշրջանի տնօրեն Յենս Հագենին
    img
    2026-02-06
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին
    img
    2026-02-06
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում ՂՀ արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին
    img
    2026-02-05
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
    img
    2026-02-04
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀԲ պատվիրակությանը
    img
    2026-02-04
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ԵՆԲ պատվիրակությանը
    img
    2026-02-04
    «Հայաստան- Դիմակայուն Սյունիք ծրագրի» շրջանակներում ԵՆԲ-ի հետ համագործակցության հուշագիր է կնքվել
    img
    2026-02-04
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է GIZ ներկայացուցիչներին
    img
    2026-02-02
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Ելփին բնակավայրի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը
    img
    2026-01-30
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՏԿԵ նախարարություն՝ գերատեսչության 2025թ․ գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով

    Տեսնել բոլորը