logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

logo
    • Հայ
    • Eng
    • Рус

    ՀՀ ՏԿԵ ՆԱԽԱՐԱՐ ԳՆԵԼ ՍԱՆՈՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն օրերս այցելել էր Երևանի պետական համալսարան։

    Նախարարը նախ կարճատև հանդիպում է ունեցել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի, պրոռեկտորի, Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանի, դասախոսների հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Խոսվել է նախարարության համար անհրաժեշտ կադրերի պատրաստման խնդրի շուրջ։ 

    ԵՊՀ ռեկտորը անդրադարձել է ԵՊՀ հետազոտական ռեսուրսներին ու ներուժին և արձանագրել, որ համատեղելով ջանքերը՝ հնարավոր է հասցեագրել ոլորտի առկա խնդիրներն ու հասնել ցանկալի արդյունքների։ 

    Այնուհետև տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի և աշխարհագրության ու երկրաբանության ֆակուլտետի ուսանողների հետ։ Նախարար Սանոսյանը, հանդիսանալով այդ ֆակուլտետի շրջանավատ, ուսանողների հետ կիսվել է իր մասնագիատական փորձով, ՏԿԵ նախարարի աշխատանքում աշխարհագրություն մասնագիտության կարևորության մասին․«Պետք է ասեմ, որ իմ մասնագիտությունը շատ է օգնում Հայաստանի ամենամեծ նախարարությունը կառավարելու գործում»,-ասել է նախարարը։ 

    Այնուհետև նախարարը խոսել է ՏԿԵ նախարարություն-ԵՊՀ համագործակցության անհրաժեշտության մասին։ Առաջիկայում քայլեր կձեռնարկվեն մի շարք ուղղություններով փորգործակցելու, նախարարությունը կողմից ԵՊՀ-ին ծրագրեր պատվիրակելու ուղղությամբ, որը դասախոսների և ուսանողների համար կլինի գիտական, մասնագիտական աշխատանք․«Մարդիկ, ովքեր կներգրավվեն այդ աշխատանքներում, կդառնան մեր գործընկերը, մեր ոլորտը իմացող մարդիկ, կկուտակեն փորձ, որը կծառայի ոլորտի զարգացմանը։ Իսկ համագործակցության ուղղությունները, հավատացեք, շատ են»,-ասել է նախարարը։ 

    Նախարարը պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների հետ խոսել է նաև Հայաստանում և Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումներից, ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը ենթակառուցվածքների զարգացման բաղադրիչով ամբողջությամբ առնչվում է ՏԿԵ նախարարությանը։ 

    Հանդիպման երկրորդ հատվածում Սանոսյանը պատասխանել է դասախոսների և ուսանողների հարցերին։

    Լրահոս

    img
    2026-02-27
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալները ընդունել են «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» միջազգային կազմակերպության պատվիրակությանը
    img
    2026-02-25
    ՀՀ ՏԿԵ նախարարության ոլորտային մասնագետներն ընդունել են ՀՀ տարբեր բուհերում սովորող ակտիվ երիտասարդների
    img
    2026-02-24
    Կայացել է ՏԿԵ նախարարին կից նոր ձևավորված հասարակական խորհրդի առաջին նիստը
    img
    2026-02-23
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է ԱՄՆ Սենատի՝ Հատկացումների հանձնաժողովի աշխատակազմի մասնագիտացված անդամ Էնդրյու Փլաթին
    img
    2026-02-20
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիին
    img
    2026-02-18
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Լոռու մարզում սուբվենցիոն ծրագրով իրականացված աշխատանքները
    img
    2026-02-17
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ԵՄ ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրեն Գերտ Յան Կոպմանի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-02-13
    Կայացել է «Մասնակցային բյուջետավորման ձայները» խորագրով TEDx կոնֆերանսը
    img
    2026-02-13
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-02-12
    GIZ-ի կողմից ՀՀ 16 համայնքի տրամադրվել են աստիճանամագլցիչներ
    img
    2026-02-10
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ՄԹ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին
    img
    2026-02-10
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչին
    img
    2026-02-06
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է գերմանական KFW բանկի տարածաշրջանի տնօրեն Յենս Հագենին
    img
    2026-02-06
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին
    img
    2026-02-06
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում ՂՀ արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին
    img
    2026-02-05
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
    img
    2026-02-04
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ԵՆԲ պատվիրակությանը
    img
    2026-02-04
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀԲ պատվիրակությանը
    img
    2026-02-04
    «Հայաստան- Դիմակայուն Սյունիք ծրագրի» շրջանակներում ԵՆԲ-ի հետ համագործակցության հուշագիր է կնքվել
    img
    2026-02-04
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է GIZ ներկայացուցիչներին
    img
    2026-02-02
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Ելփին բնակավայրի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը
    img
    2026-01-30
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՏԿԵ նախարարություն՝ գերատեսչության 2025թ․ գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով
    img
    2026-01-29
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ՏԿԵՆ աշխատակազմի հետ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն
    img
    2026-01-29
    Կայացել է ԱլԳ Ճանապարհային անվտանգության դիտակետի երկրորդ տարեկան համաժողովը
    img
    2026-01-21
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ընդունել է ԱԶԲ տրանսպորտի ոլորտի ավագ տնօրեն Հիրոակի Յամագուչիի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-01-21
    ՀՀ ՏԿԵՆ-ում կայացել է «ՀՀ՝ մի կողմից, և ԵՄ ու դրա անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագրի շրջանակներում 3-րդ հանդիպումը
    img
    2026-01-20
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը խորհրդակցություն է անցկացրել էներգետիկ համակարգի ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ
    img
    2026-01-20
    ՀՀ ՏԿԵ նախարարությունը ԱԶԲ-ի հետ համատեղ աշխատաժողով է կազմակերպել
    img
    2026-01-20
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը անցկացրել է խորհրդակցություն
    img
    2026-01-16
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է ԱէՀԱ գործադիր տնօրեն Ջուլիետա Սիմոնյանին

    Տեսնել բոլորը