logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

logo
    • Հայ
    • Eng
    • Рус

    Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր նիստ

    Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ այսօր տեղի է ունեցել հանդիսավոր նիստ, որին մասնակցում էին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, նախարար Գնել Սանոսյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, մարզպետները, համայնքապետերը և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։ 

    Նախարարը ողջունել է բոլորին և շնորհավորել Տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 27-ամյակի կապակցությամբ։ «ՏԻՄ բոլոր ներկայացուցիչներին շնորհավորում եմ այս կարևոր տոնի առթիվ՝ մաղթելով հաջողություններ և հաստատակամություն իրենց պատվաբեր և պատասխանատու գործում: Մեր անելիքների կարևոր մի մասն է պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունների արդյունավետության ապահովումը։ Այս առումով հատկապես պետք է շեշտադրել տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման համակարգերի համագործակցությունն ու այդ հանագործակցության ներդաշնակեցման անհրաժեշտությունը: Ասվածը կարևորվում է վարչատարածքային նոր իրողությունների համատեքստում: Իրականացված վարչատարածքային բարեփոխումների համատեքստում շարունակական աշխատանքներ են տարվում նաև ՏԻՄ-երում տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, կառավարման էլեկտրոնային համակարգերի կիրառության ընդլայնման միջոցով ՏԻՄ-երի կողմից մատուցող հանրային ծառայությունների որակի բարելավման ու հասանելիության ընդլայնման ուղղությամբ»,-իր ելույթում ասել է նախարար Սանոսյանը։ 

    «Տեղական ինքնակառավարման համակարգը, իր 27 տարիների գործունեության տարեգրության մեջ, անցնելով բազմաթիվ դժվարությունների միջով, հաղթահարելով տարբեր խոչընդոտներ, ոչ միայն ձևավորվեց, այլև հասցրեց կայանալ։ Լինելով Հայաստանի Հանրապետության հանրային կառավարման համակարգի կարևոր բաղադրիչ, տեղական ինքնակառավարման ինստիտուտն ինքնին դիտարկվում է որպես տեղական ժողովրդավարության հիմնասյունը»,-իր ելույթում ասել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ 

    Հանդիսավոր նիստի ներկաներին տեսակապով ողջունել է նաև Եվրոպայի խորհրդի Մարդկային արժանապատվության, հավասարության և կառավարման հարցերով տնօրեն Կլաուդիա Լուչիանին՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս Հայաստանում տեղական ինքնակառավարմանը։ «Ուժեղ և արդյունավետ տեղական ինքնակառավարման մարմինները ժամանակակից հասարակությունների ժողովրդավարական կառուցվածքի էական տարրեր են և սոցիալական և տնտեսական հաջողության համար անփոխարինելի մասնիկներ»,-շեշտել է Կլաուդիա Լուչիանին: 

    Ելույթներով հանդես են եկել նաև Արմավիրի մարզպետ Էդուարդ Հովհաննիսյանը և Արտաշատի համայնքապետ Կարլեն Մկրտչյանը։ 

    Միջոցառման երկրորդ հատվածում տեղի ունեցել «ՏԻՄ ոլորտի բարեփոխումները Հայաստանում և զարգացման հեռանկարները» խորագրով պանելային քննարկում, որի ժամանակ կրկին անդրադարձ է կատարվել ՏԻ համակարգի կայացմանը, հաղթահարված խնդիրներին և մարտահրավերներին։ 

    Լրահոս

    img
    2026-03-27
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալները ընդունել են Հունգարիայի էներգետիկայի նախարարության ԵՄ և միջազգային կապերի հարցերով պետական քարտուղարի տեղակալին
    img
    2026-03-27
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ընդունել է Wizz Air ավիաընկերության առևտրային գծով գլխավոր տնօրեն Իան Մալինիին
    img
    2026-03-25
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը ներկա է գտնվել LEAD4Shirak ծրագրի փակման միջոցառմանը
    img
    2026-03-25
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-03-24
    ՀՀ ՏԿԵՆ-ում կազմակերպել է քննարկում գազաբալոնների պարբերական վկայագրում իրականացնող լիցենզավորված կազմակերպությունների մասնակցությամբ
    img
    2026-03-23
    Կայացել է ԵՄ–Հայաստան էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողությունների և քաղաքացիական պաշտպանության հարցերով ենթակոմիտեի 9-րդ նիստը
    img
    2026-03-20
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակությանը
    img
    2026-03-20
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրենին
    img
    2026-03-19
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն այցելել է «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ
    img
    2026-03-19
    Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է Կառավարության ծրագրի 2025 թվականի կատարման մասին հաշվետվությունը
    img
    2026-03-19
    Կայացել է «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի ղեկավար հանձնաժողովի նիստը
    img
    2026-03-18
    Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է ՏԿԵՆ կառավարման ոլորտներում իրականացված ծրագրերը
    img
    2026-03-17
    Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանը և ՏԿԵ նախարարի տեղակալներ Առնակ Ավետիսյանը և Ավետիք Դարբինյանն այցելել են Արմավիրի մարզ
    img
    2026-03-17
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ՏԿԵ նախարարությունում աշխատանքային փորձառություն անցնող ուսանողների հետ
    img
    2026-03-17
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը հանդիպել է KfW բանկի ներկայացուցիչների հետ
    img
    2026-03-17
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության դեսպանին
    img
    2026-03-16
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանին
    img
    2026-03-13
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանն այցելել է Արագածոտնի մարզ
    img
    2026-03-12
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավարին
    img
    2026-03-11
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն հանդիպել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ
    img
    2026-03-11
    Կայացել է «Կանայք՝ կայուն ապագայի առաջնորդներ հանրային և մասնավոր ոլորտներում» խորագրով հանդիպում
    img
    2026-03-11
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը մասնակցել է PDAC 2026 միջազգային համաժողովին
    img
    2026-03-11
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանն այցելել է Տավուշի և Լոռու մարզեր
    img
    2026-03-10
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը մասնակցել է Համայնքային ֆորումին
    img
    2026-03-09
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Արմավիրում ներկա է գտնվել դպրոցի բացման արարողությանը
    img
    2026-03-06
    Առնակ Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ
    img
    2026-03-06
    ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալին
    img
    2026-03-06
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է «Խորհուրդ X» երիտասարդական ուսանողական կազմակերպության անդամներին
    img
    2026-03-05
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
    img
    2026-03-05
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը խորհրդակցություն է անցկացրել

    Տեսնել բոլորը