ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ Շեմյեն Ժոլտի հետ
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Հունգարիայի փոխվարչապետ Շեմյեն Ժոլտի հրավերով, աշխատանքային այցով գտնվում է Հունգարիայում։ Սեպտեմբերի 18-ին Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակությանն առաջինն ընդունել է փոխվարչապետ Շեմյեն Ժոլտը։
Կողմերը քննարկել են Հայաստան-Հունգարիա համագործակցության հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր։
Կարևորվել է ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում հարաբերությունների զարգացումն ու խորացումը։
Բոլոր նորություններըԿիսվել

