Հայկական պատվիրակությունը Չինաստան կատարած այցի շրջանակներում շրջայց է կատարել «Շանսի-Նաիրիտ» ՀՁ-ում
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակներում հայկական պատվիրակության հետ Չինաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկությունում։
Շրջայցի ընթացքում հայկական պատվիրակությունը ծանոթացել է ձեռնարկության պայմաններին, արտադրության պրոցեսին, զրուցել աշխատակիցների հետ։ Պատվիրակությանն է ներկայացվել ձեռնարկության առաջիկա զարգացման հեռանկարները։
Բոլոր նորություններըԿիսվել