ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է ՀԲ-ի Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի ղեկավար Իվան Դրաբեկի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Համաշխարհային բանկի Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի (SILD) ղեկավար Իվան Դրաբեկի գլխավորած պատվիրակությանը։
Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և բարձր գնահատել ՀԲ-ի հետ շուրջ երկու տասնամյակ ձգվող համագործակցությունը՝ շեշտելով Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի բաղադրիչի արժեքային կարևորությունը։
Հանդիպման ընթացքում ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն արձանագրել է, որ իրականացված բարեփուխումների արդյունքում ունենք միավորված համայնքներ, իրավիճակում կա որոշակի դրական դինամիկա, սակայն անելիքներ դեռ շատ կան։
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը և ՀՏԶՀ նախագահ Սարգիս Բաղինյանը վստահություն են հայտնել, որ կարվի առավելագույնը ծրագրի իրականացման արդյունավետության հարցում։