logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

logo
    • Հայ
    • Eng
    • Рус

    ՀՀ ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը

    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը։ 

    Խորհրդակցությանն այս անգամ մասնակցում էին նաև Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Խորհրդակցության օրակարգում ընդգրկված էր 6 հարց։ 

    Առաջին հարցով ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը զեկուցել է այս տարվա ոռոգման սեզոնին ընդառաջ ջրային պաշարների վիճակը: Գևորգյանը ներկայացրել է համեմատաբար 5 խոշոր ջրամբարում մայիս ամսվա ջրային պաշարների վերաբերյալ տվյալները, նախորդ տարիների նույն ժամանակահատվածի հետ համեմատական վերլուծությունը։ Թեմայի շուրջ ծավալվել է քննարկում։ 

    Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ներկայացրել է ստեղծված պատկերի վերաբերյալ իր դիտարկումները, ինչպես նաև խոսել է Սևանա լճից լրացուցիչ ջրառ կազմակերպելու և դրա հնարավոր ռիսկերի վերաբերյալ։ 

    Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կարևորել է ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը, ջրային կորուստների կրճատումը։ Կարևորվել է սակավաջրության պայմաններում ոռոգման ռեժիմների և ծավալների կանոնակարգումն՝ ըստ մշակաբույսների և վեգետացիաների քանակի։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը ամենշաբաթյա ռեժիմով կքննարկի ոռոգման սեզանին ի հայտ եկող խնդիրները։ 

    Հաջորդիվ ՀՀ ՏԿԵՆ տարածքային (կապիտալ) ծրագրերի աջակցության և կոշտ թափոնների կառավարման վարչության պետ Նարինե Ավետյանը ներկայացրել է ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2023 և 2024 թվականների սուբվենցիայի ծրագրերին առնչվող հարցեր։ Ավետյանը նախարարին զեկուցել է, որ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից արդեն իսկ հավանության են արժանացել 259 սուբվենցիոն փաթեթ՝ 87 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, որից 46,2 մլրդն՝ պետական բյուջեի համաֆինանսվաորումն է։ Ավետյանը զեկուցել է նաև, որ արդեն իսկ ստացվել են 2024 թվականի՝ 113,8 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիոն 372 նախնական հայտ, որից կառավարության մասնաբաժինը կազմում է 60,4 մլրդ դրամ։ 

    ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը նախարարին է զեկուցել ապօրինի ընդերքօգտագործման դեմ իրականացվող աշխատանքները։ Կարևորվել է մարզերում ապօրինի ընդերքօգտագործման դեպքերի բացառումը, խիստ վերահսկողության սահմանումը։ 

    ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մարզպետերին է ներկայացրել «վերջին զանգի» կազմակերպման աշխատանքների վերաբեյալ հարցեր։ ԿԳՄՍ փոխնախարարը խնդրել է հետևողական լինել, որպեսզի դպրոցներում բացառվեն վերջին զնագի հետ կապված դրամահավաքության դեպքերը, ինչպես նաև այդ օրը սահմանել խիստ վերահսկողություն՝ անչափահասների մասնակցությամբ հնարավոր միջադեպքերից խուսափելու համար։ 

    Օրակարգի վերջին հարցով մարզպետների հետ քննարկվել են Համահայկական ամառային ութերորդ խաղերի վերաբերյալ կազմակերպչական հարցեր: 

    Քննարկվել են այլ հարցեր։ 

    Լրահոս

    img
    2026-04-02
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին
    img
    2026-04-02
    ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը այցելել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից և «Կարգո» համալիրից դեպի Երևան տանող ճանապարհահատված
    img
    2026-04-01
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր
    img
    2026-03-31
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն
    img
    2026-03-30
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալները ընդունել են Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-03-27
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալները ընդունել են Հունգարիայի էներգետիկայի նախարարության ԵՄ և միջազգային կապերի հարցերով պետական քարտուղարի տեղակալին
    img
    2026-03-27
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ընդունել է Wizz Air ավիաընկերության առևտրային գծով գլխավոր տնօրեն Իան Մալինիին
    img
    2026-03-25
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը ներկա է գտնվել LEAD4Shirak ծրագրի փակման միջոցառմանը
    img
    2026-03-25
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-03-24
    ՀՀ ՏԿԵՆ-ում կազմակերպել է քննարկում գազաբալոնների պարբերական վկայագրում իրականացնող լիցենզավորված կազմակերպությունների մասնակցությամբ
    img
    2026-03-23
    Կայացել է ԵՄ–Հայաստան էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողությունների և քաղաքացիական պաշտպանության հարցերով ենթակոմիտեի 9-րդ նիստը
    img
    2026-03-20
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակությանը
    img
    2026-03-20
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրենին
    img
    2026-03-19
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն այցելել է «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ
    img
    2026-03-19
    Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է Կառավարության ծրագրի 2025 թվականի կատարման մասին հաշվետվությունը
    img
    2026-03-19
    Կայացել է «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի ղեկավար հանձնաժողովի նիստը
    img
    2026-03-18
    Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է ՏԿԵՆ կառավարման ոլորտներում իրականացված ծրագրերը
    img
    2026-03-17
    Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանը և ՏԿԵ նախարարի տեղակալներ Առնակ Ավետիսյանը և Ավետիք Դարբինյանն այցելել են Արմավիրի մարզ
    img
    2026-03-17
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ՏԿԵ նախարարությունում աշխատանքային փորձառություն անցնող ուսանողների հետ
    img
    2026-03-17
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը հանդիպել է KfW բանկի ներկայացուցիչների հետ
    img
    2026-03-17
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության դեսպանին
    img
    2026-03-16
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանին
    img
    2026-03-13
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանն այցելել է Արագածոտնի մարզ
    img
    2026-03-12
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավարին
    img
    2026-03-11
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն հանդիպել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ
    img
    2026-03-11
    Կայացել է «Կանայք՝ կայուն ապագայի առաջնորդներ հանրային և մասնավոր ոլորտներում» խորագրով հանդիպում
    img
    2026-03-11
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը մասնակցել է PDAC 2026 միջազգային համաժողովին
    img
    2026-03-11
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանն այցելել է Տավուշի և Լոռու մարզեր
    img
    2026-03-10
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը մասնակցել է Համայնքային ֆորումին
    img
    2026-03-09
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Արմավիրում ներկա է գտնվել դպրոցի բացման արարողությանը

    Տեսնել բոլորը