logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

logo
    • Հայ
    • Eng
    • Рус

    Տեղի է ունեցել Կապսի ջրամբարի հիմնարկեքը

    Երեկ տեղի ունեցավ Կապսի ջրամբարի պաշտոնական հիմնարկեքը։ Հիմնարկեքի արարողությանը մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթկառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, ՀՏԶՀ նախագահ Սարգիս Բաղինյանը, Ջրային Կոմիտերի նախագահ Վահագն Գևորգյանը, Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը, Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնը, KFW գերմանական զարգացման բանկի տնօրեն (Արևելյան Եվրոպա, Կենտրոնական Ասիա և Կովկաս) Վերոնիկա Գարսիա դել Արկոն, համայնքապետեր և այլ պաշտոնատար անձիք։

    ՀՀ փոխվարչապետը ողջունել և շնորհավորել է ջրամբարի շինարարության մեկնարկի կապակցությամբ։ Տիգրան Խաչատրյանը նկատել է, որ ջրամբարի կառուցումն ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար։ Այն կլուծի Շիրակի դաշտի կենտրոնական և արևմտյան հատվածների ոռոգման խնդիրը, կնպաստի գյուղատնտեսության զարգացմանը, ինչպես նաև ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը։ 

    ՀՀ ՏԿԵ նախարարը նկատել է, որ բավական երկար ժամանակ մեծ ջանքեր են գործադրել ծրագրի իրականացման և շինարարության մեկնարկի համար և այսօր այն արդեն իրականություն է․ «ՀՀ Կառավարությունը մեծ կարևորություն է տալիս ջրամբարների կառուցմանը։ Այս ջրամբարի կառուցմամբ նոր տարածքներ կդառնան ոռոգելի, բավական շատ էլեկտրաէներգիա կխնայենք և այն բազմաթիվ այլ դրական արդյունքներ կունենանք»,-ասել է նախարարը՝ ընդգծելով, որ արդեն աշխատանքներ են տարվում նաև ջրամբարի երկրորդ փուլի իրականացման հարցում, և մեծ սպասելիքներ կան, որ այդ ուղղությամբ ևս դրական արդյունքներ կգրանցվեն։ Նախարարը գոհունակություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը և KFW բանկի գործընկերներին՝ ծրագրի իրականացման հարցում ցուցաբերած աջակցության և օժանդակության համար։ 

    Միջոցառմանը ներկա դեսպաններն ու միջազգային գործընկերները ևս ընդգծել են ծրագրի կարևորությունը և հույս հայտնել, որ այն կունենա հաջող ընթացք և շինարարությունը կավարտվի սահմանված ժամկետներում։ 

    Ծրագիրը ֆինանսավորվում է Վերակառուցման վարկերի բանկի (KfW) վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 95.2 մլն եվրո, այդ թվում վարկային միջոցներ՝ 68.5 մլն եվրո։ Նախատեսվում է կառուցել ընդհանուր 25 մլն մ3 ծավալով ջրամբար՝ հետագայում հասցնելով ջրամբարի առավելագույն ծավալը 60մլն մ3: Ջրամբարի 25մլն մ3 ծավալով կառուցման դեպքում կբարձրացվի Շիրակի մայր և Ախուրյանի աջափնյա ջրանցքների իշխման տակ գտնվող շուրջ 17,000 հա հողատարածքների ջրապահովվածության մակարդակը, ինչպես նաև հնարավորություն կստեղծվի 2280 հա հողատարածքների մեխանիկական ոռոգումը փոխարինել ինքնահոս ոռոգման եղանակի՝ տարեկան խնայելով 1.3 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա։ 

    Ջրամբարի 60մլն մ3 ծավալի դեպքում հնարավորություն կստեղծվի Շիրակի մարզի ոռոգելի հողատարածքներն ավելացնել ևս 920 հա-ով, իսկ Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի շուրջ 6600 հա հողատարածքների ոռոգումը մեխանիկականից փոխարինել ինքնահոս ոռոգման եղանակի՝ տարեկան խնայելով 11․0 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա։ Ծրագիրն իրականացնում է Հայաստանի տարածքային զագացման հիմնադրամը։ 

    Լրահոս

    img
    2025-10-31
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է ԵՆԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության նորանշանակ ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
    img
    2025-10-31
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն հանդիպել է ԵՄ ԱԳԵԾ և Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության համատեղ պատվիրակության հետ
    img
    2025-10-31
    ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ԱԺ-ում ներկայացրել է 2026 թվականի նախարարության և մարզպետների աշխատակազմերի բյուջեների պլանավորումը
    img
    2025-10-31
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն աշխատանքային այցով Կանադայում էր
    img
    2025-10-30
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունն է անցկացրել
    img
    2025-10-30
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի պատվիրակությանը
    img
    2025-10-30
    Սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել է 21 ծրագրային հայտ
    img
    2025-10-27
    Պարզաբանում
    img
    2025-10-24
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանին
    img
    2025-10-22
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյաը շրջայց է կատարել Գեղակերտ-Ծաղկալանջ-Արագած-Աղավնատուն ճանապարհի շինհրապարակում
    img
    2025-10-21
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Ավստրիական գործարար պատվիրակությանը
    img
    2025-10-20
    Վերապատրաստումը՝ համայնքային կառավարման բարելավման միջոց
    img
    2025-10-20
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր
    img
    2025-10-18
    ՀՀ ՏԿԵՆ-ում, «Աստանա» դիվանագիտական ակումբի հետ համագործակցությամբ, անցկացվել է ամփոփիչ կլոր-սեղան քննարկում
    img
    2025-10-17
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել աշխատանքային խմբի հերթական նիստը
    img
    2025-10-13
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Վայոց ձորի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին
    img
    2025-10-08
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Մադրիդում մասնակցել է OGP 9-րդ համաշխարհային գագաթնաժողովին
    img
    2025-10-05
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր
    img
    2025-10-03
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2025»-ի բացման արարողությանը
    img
    2025-10-03
    Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8 կմ երկարությամբ նոր կառուցված ճանապարհահատվածը հանձնվել է շահագործման
    img
    2025-10-01
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է «Mohamed bin Zayed Water Initiative» հիմնադրամի գործադիր տնօրեն Այեշա Ալ Աթիկիի հետ
    img
    2025-10-01
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է «Կապակցված ազգեր. տրանսպորտի և ենթակառուցվածքների դերը կայուն զարգացման մեջ» խորագրով պանելային քննարկմանը
    img
    2025-10-01
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԱՄԷ Էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարարի հետ
    img
    2025-09-26
    Կրեմլում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ․ հանդիպմանը մասնակցել է նաև ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը
    img
    2025-09-26
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանը Արմավիր քաղաքում անցկացրել է քննարկում սուբվենցիոն կարգում կատարված փոփոխությունների վերաբերյալ
    img
    2025-09-25
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովին
    img
    2025-09-24
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահին
    img
    2025-09-23
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Կոտայքի մարզում մասնակցել է մանկապարտեզների բացման հանդիսավոր արարողությանը
    img
    2025-09-21
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Անկախության տոնի առիթով
    img
    2025-09-17
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանին

    Տեսնել բոլորը