ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Զարգացման Ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Զարգացման Ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) պատվիրակությանը, որի կազմում էին ԶՖԳ եվրասիական տարածաշրջանային գրասենյակի քաղաքաշինության գծով աշխատանքային խմբի ղեկավար Կարին Ֆրուինը, քաղաքաշինության տարածաշրջանայի փորձագետ Ֆաբիեն Պերուկան և ՀՀ-ում ԶՖԳ ծրագրի ղեկավար Լիզ Էնեզիանը։
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրել է ՀՀ-ում տրանսպորտի արդի վիճակը՝ անդրադառնալով ոլորտում առկա խնդիրներին։
Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են ՀՀ-ում երկաթուղու զարգացման հեռանկարների, առկա ռեսուրսների, իրականացվելիք ծրագրերի մասին, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման և արդիականացման, ծառայությունների մատչելիության և արդյունավետության բարձրացման, ինչպես նաև երկկողմ հետաքրրքություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
Կողմերը կարևորել են հետագա համագործակցությունը և շեշտել, որ հետևողական են լինելու ծրագրերի իրականացման հարցում։



