ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի տարածաշրջանային քաղաքականության և ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ Կախա Կախիշվիլիի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի տարածաշրջանային քաղաքականության և ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ Կախա Կախիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։
Երկուստեք ընդգծվել է հայ-վրացական բարեկամական հարաբերություններն էլ ավելի խորացնելու, առկա համագործակցությունն ամրապնդելու կարևորությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր ինչպես տեղական ինքնակառավարման, այնպես էլ էներգետիկ և ջրային ոլորտի վերաբերյալ։
Բոլոր նորություններըԿիսվել