ՀՀ ՏԿԵ նախարարության ողջ անձնակազմ այսօր մասնակցել է համապետական շաբաթօրյակին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ողջ անձնակազմ այսօր մասնակցել է համապետական շաբաթօրյակին։ Նախարարության աշխատակիցները մաքրության աշխատանքներ են տարել Հրազդանի կիրճում։ Աշխատանքների արդյունքում կուտակված աղբն աղբատարներով հեռացվել է նշված տարածքից։
Որպեսզի շաբաթօրյակները մեկանգամյա բնույթ չկրեն՝ հորդորում ենք քաղաքացիներին մաքուր պահել մեր երկիրը։ Պետք է գիտակցել, որ աղբի տեղը՝ աղբամանն է։
Բոլոր նորություններըԿիսվել

