logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

logo
    • Հայ
    • Eng
    • Рус

    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտի նախագահ Ժան-Պիեր Բարբիեի գլխավորած պատվիրակությանը

    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտի նախագահ Ժան-Պիեր Բարբիեի գլխավորած պատվիրակությանը։ 

    Հանդիպմանը մասնակցել է նաև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Նախարարը ողջունել է հյուրերին և արձանագրել, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները շատ ջերմ են և արագընթաց տեմպերով զարգանում են։ 

    Նախարարը կարևորել է ապակենտրոնացված համագործակցության ուղղությամբ իրականացվող աշխատանքները, որում յուրահատուկ դերակատարում ունի Իզերի և Գեղարքունիքի մարզի մեջև առկա համագործակցությունը։ Նախարար Սանոսյանն ուրախությամբ արձանագրել է Իզերի դեպարտամենտի և Գեղարքունիքի մարզի միջև ստորագրված 2023-2027թթ.-ի համագործակցության նոր պայմանագրի կնքման փաստը և իր աջակցություն է հայտնել փաստաթղթում ամրագրված կետերը համատեղ կյանքի կոչելու հարցում։ 

    Ժան-Պիեր Բարբիեն հավաստիացրել է, որ պատրաստակամ են ապակենտրոնացման շրջանակներում ամրապնդել առկա համագործակցությունը, ավելի ընդլայնել այն՝ ներառելով այլ ոլորտներ, այդ թվում առողջապահությունը։ 

    Իզերի դեպարտամենտի նախագահը կարևորել է համատեղ իրականացվող ծրագրերը հնարավորինս արագ կյանքի կոչելու անհրաժեշտությունը։ 

    Հանդիպման ժամանակ քննարկվել է պայմանագրով նախանշված ծրագրերի իրականացման ընթացքը, նոր ծրագրեր ներգրավելու հնարավորությունները։ 

    Քննարկվել է նաև Գեղարքունիքի մարզում տուրիզմի՝ հատկապես քայլարշավային տուրիզմի զարգացման հեռանկարները, մարզում ֆրանսերենի ուսուցումը խթանելու, ինչպես նաև բազմաթիվ այլ ծրագրերի ընթացքը։ 

    Լրահոս

    img
    2025-09-17
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանին
    img
    2025-09-16
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԻԻՀ դեսպանի հետ
    img
    2025-09-16
    Ֆրանսիայի Ավիացիոն պատահարներ քննող մարմինը կաջակցի Հայաստանին․փաստաթուղթ է ստորագրվել
    img
    2025-09-15
    ՀՀ ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը
    img
    2025-09-12
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է Չեխիայի Տարածքային զարգացման փոխնախարար Ռադիմի գլխավորած պատվիրակությանը
    img
    2025-09-11
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ընդունել է ԻԻՀ նավթի նախարարի տեղակալ Մոհամմադ Սադեղ Ազիմիֆարի գլխավորած պատվիրակությանը
    img
    2025-09-10
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Վեդի և Գառնի
    img
    2025-09-08
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն Արմավիրի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Վահրամ Խաչատրյանին
    img
    2025-09-08
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Լոռու մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին
    img
    2025-08-30
    Դավիթ Խուդաթյանը ներկա է գտնվել ՃՇՀԱՀ շրջանավարտների ավարտական փաստաթղթերի հանձնման արարողությանը
    img
    2025-08-30
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Վաղարշապատ համայնքի մի շարք շինհրապարակներ
    img
    2025-08-29
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Վաղարշապատ համայնքի Զվարթնոց թաղամասի մանկապարտեզի բացման արարողությանը
    img
    2025-08-29
    Ավետիք Դարբինյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ
    img
    2025-08-28
    Մեկնարկել են Այրում կայարանի հետիոտնային կամրջի տեղադրման աշխատանքները
    img
    2025-08-27
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը երկօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր
    img
    2025-08-26
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործընկերներին է ներկայացրել ՏԿԵ նախարարության համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքները
    img
    2025-08-22
    ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի հանձնարարականով փոխվում է Կոտայքի մարզի Նոր Հաճնի կամրջի ասֆալտի վերին շերտը
    img
    2025-08-18
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարին
    img
    2025-08-15
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը ընդունել է ԻԻՀ նավթի փոխնախարար Ահմադ Զերաաթքարի գլխավորած պատվիրակությանը
    img
    2025-08-14
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
    img
    2025-08-13
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Շիրակի մարզում էր
    img
    2025-08-12
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհ
    img
    2025-08-10
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի ուղերձը Շինարարի օրվա կապակցությամբ
    img
    2025-08-08
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպանին
    img
    2025-08-07
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզեր
    img
    2025-08-04
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանին
    img
    2025-08-01
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
    img
    2025-08-01
    Վերապատրաստումը՝ համայնքային կառավարման բարելավման միջոց
    img
    2025-07-30
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
    img
    2025-07-29
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանի հետ

    Տեսնել բոլորը