ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ԻԿԱՕ Եվրոպական և Հյուսիսատլանտյան բյուրոյի տարածաշրջանային տնօրեն Նիկոլյա Ռալլոյին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպության (ԻԿԱՕ) Եվրոպական և Հյուսիսատլանտյան բյուրոյի տարածաշրջանային տնօրեն Նիկոլյա Ռալլոյին։ Հանդիպման ժամանակ քննարկվել է ՀՀ ավիացիոն ոլորտում առկա վիճակը, զարգացումները, խնդիրները։
Քննարկվել է ՀՀ տարածքում այլ օդանավակայանների շահագործման վերաբերյալ հարցեր։
ԻԿԱՕ պաշտոնյային է ներկայացվել Հայաստանի կողմից իրականացվող քայլերը Եվրոմիության կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված սահմանափակումների վերացման ուղղությամբ։
Նիկոլյա Ռալլոյին գոհունակություն է հայտնել ՀՀ ավիացիայի զարգացման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացված ջանքերի, ինչպես նաև միջազգային ստանդարտների ներդրման և ՀՀ ավիացիոն ոլորտի օրենսդրությունը միջազգային պահանջներին համապատասխանեցնելու համար։