ՀՀ ՏԿԵ նախարարության աշխատակիցները մասնակցել են «Փոփոխությունների նկատմամբ դիմադրության հաղթահարում և աշխատակիցներին աջակցություն» թեմայով աշխատաժողովին
ՀՀ ՏԿԵ նախարարության ներկայացուցիչները, նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի գլխավորությամբ, այսօր մասնակցել են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում կայացած «Փոփոխությունների նկատմամբ դիմադրության հաղթահարում և աշխատակիցներին աջակցություն» (Overcoming resistance to change and supporting employees through change) թեմայով աշխատաժողովին:
Քրիստինե Ղալեչյանը կարևորել է աշխատաժողովի անցկացումը, քանի որ այսօր առկա են որոշակի դժվարություններ մարդկային ռեսուրսների ճիշտ կառավարման, աշխատողների մոտեցումների և աշխատանքի որակը բարձրացնելու հետ կապված:
Միացյալ Թագավորության Շեֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետի և Յորքի համալսարանի Եվրոպական մասնաճյուղի մշտական անդամ, պրոֆեսոր Լեսլի Սզամոզին հանդես է եկել դասախոսությամբ: Լեսլի Սզամոզին խոսել է փոփոխություններից, դրանց նկատմամբ դիմադրությունից, այդ դիմադրության հաղթահարման և փոփոխություններին հարմարվելու անհրաժեշտության և այդ ուղղությամբ կատարվելիք քայլերի մասին։
Բանախոսը նշել է, որ ավելի արագ զարգանալու համար անհրաժեշտ է պատրաստ լինել փոփոխությունների:
Աշխատաժողովի ավարտին Լեսլի Սզամոզին պատասխանել է ներկաների հարցերին:



