ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին։
Նախարարը ողջունել է դեսպանին, շնորհավորել նրան դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք Հայաստանում։
Քրիստինա Քվինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ պատրատս է շարունակել և խորացնել արդեն իսկ ձևավորված լավ համագործակցությունը։
Հանդիպման ժամանակ քննարկվել է էներգետիկ, հանքաարդյունաբերության, ավիացիոն ոլորտներում համագործակցության վերաբերյալ հարցեր։
Նախարարը բարձր է գնահատել նաև ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից իրականացվող Ապակենտրոնացման ծրագիրը, ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությունը՝ էներգետիկ շուկայի ազատականացման ռեֆորմին։
Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։








