logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

logo
    • Հայ
    • Eng
    • Рус

    Վարչապետին ներկայացվել է Հայկական ատոմային էլեկտրակայանի 2022թ. գործունեության հաշվետվությունը

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ՝ կառույցի 2022թ. գործունեության հաշվետվությանը ծանոթանալու նպատակով: 

    Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Խաչատուր Խաչիկյանը, «ՀԱԷԿ» ՓԲԸ ղեկավար կազմը՝ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի գլխավորությամբ, պաշտոնատար անձինք: 

    Հայկական ԱԷԿ-ի ղեկավար կազմը հանդես է եկել հաշվետու զեկույցով և ներկայացրել 2022թ. իրականացված աշխատանքները: Նշվել է, որ ՀԱԷԿ-ի թիվ 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը լրացել է 2016թ., և իրականացված արդիականացման լայնածավալ աշխատանքների շնորհիվ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացվել է 10 տարով։ Արդյունքում՝ 1995թ. ի վեր առաջին անգամ ատոմակայանն աշխատում է 100 տոկոս ջերմային հզորությամբ՝ 92 տոկոսի փոխարեն։ 

    Զեկուցվել է, որ ընթացքի մեջ է թիվ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման (ՇԺԵ-2) նախագիծը. աշխատանքներն իրականացվելու են 2023-2026թթ., մշակվել և Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի հետ համաձայնեցվել է ՇԺԵ-2 հայեցակարգը, պատրաստ է նաև Կառավարության որոշման նախագիծը, որով կմեկնարկի գործընթացը։ Արդյունքում ակնկալվում է, որ Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը հնարավոր կլինի անվտանգ շահագործել մինչև 2036 թվականը։ Տեղեկատվություն է ներկայացվել «ՀԱԷԿ» ՓԲԸ մարդկային ռեսուրսների և ֆինանսատնտեսական ցուցանիշների վերաբերյալ։ 

    Անդրադարձ է եղել նաև ՀՀ էներգետիկայի ոլորտի ռազմավարության հեռանկարներին, որով նախատեսվում է մինչև 2040թ. զարգացնել ցածր ածխածնային արտանետումներով էներգիայի արտադրությունը՝ վերականգնվող և միջուկային էներգիայի արտադրությամբ: Այս համատեքստում ներկայացվել է միջազգային առաջատար փորձը: Հաշվետվության ներկայացումից հետո ծավալվել է մտքերի փոխանակություն: Քննարկման առարկա են դարձել Հայկական ԱԷԿ-ի հետագա գործունեության հետ կապված անելիքները, այդ թվում՝ թիվ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացմանը, նոր էներգաբլոկի կառուցմանը, կադրերի մասնագիտական վերապատրաստմանը, միջազգային համագործակցությանը վերաբերող և այլ հարցեր: 

    Վարչապետը, ՀՀ էներգետիկ ոլորտի զարգացման համատեքստում, կարևորել է ատոմակայանի անվտանգ ու հուսալի շահագործման ուղղությամբ հետևողական աշխատանքը և կառավարման արդյունավետության շարունակական բարելավումը: Կառավարության ղեկավարը նաև շրջայց է կատարել ատոմակայանի տարածքում՝ ծանոթացել էլեկտրաէներգիայի արտադրության տեխնոլոգիական շղթայում ներառված հիմնանորոգված համակարգերին ու սարքավորումներին, այդ թվում բլոկի կառավարման վահանակի, տեղեկատվական-հաշվողական, նաև կայանի անվտանգ շահագործումն ապահովող այլ համակարգերի արդիականացման աշխատանքներին։

    Լրահոս

    img
    2026-04-03
    ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը մասնակցել է «Լեռների որդի» խորագրով հանդիսավոր միջոցառմանը
    img
    2026-04-02
    ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը այցելել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից և «Կարգո» համալիրից դեպի Երևան տանող ճանապարհահատված
    img
    2026-04-02
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին
    img
    2026-04-01
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր
    img
    2026-03-31
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն
    img
    2026-03-30
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալները ընդունել են Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-03-27
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալները ընդունել են Հունգարիայի էներգետիկայի նախարարության ԵՄ և միջազգային կապերի հարցերով պետական քարտուղարի տեղակալին
    img
    2026-03-27
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ընդունել է Wizz Air ավիաընկերության առևտրային գծով գլխավոր տնօրեն Իան Մալինիին
    img
    2026-03-25
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը ներկա է գտնվել LEAD4Shirak ծրագրի փակման միջոցառմանը
    img
    2026-03-25
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-03-24
    ՀՀ ՏԿԵՆ-ում կազմակերպել է քննարկում գազաբալոնների պարբերական վկայագրում իրականացնող լիցենզավորված կազմակերպությունների մասնակցությամբ
    img
    2026-03-23
    Կայացել է ԵՄ–Հայաստան էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողությունների և քաղաքացիական պաշտպանության հարցերով ենթակոմիտեի 9-րդ նիստը
    img
    2026-03-20
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակությանը
    img
    2026-03-20
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրենին
    img
    2026-03-19
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն այցելել է «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ
    img
    2026-03-19
    Կայացել է «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի ղեկավար հանձնաժողովի նիստը
    img
    2026-03-19
    Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է Կառավարության ծրագրի 2025 թվականի կատարման մասին հաշվետվությունը
    img
    2026-03-18
    Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է ՏԿԵՆ կառավարման ոլորտներում իրականացված ծրագրերը
    img
    2026-03-17
    Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանը և ՏԿԵ նախարարի տեղակալներ Առնակ Ավետիսյանը և Ավետիք Դարբինյանն այցելել են Արմավիրի մարզ
    img
    2026-03-17
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ՏԿԵ նախարարությունում աշխատանքային փորձառություն անցնող ուսանողների հետ
    img
    2026-03-17
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը հանդիպել է KfW բանկի ներկայացուցիչների հետ
    img
    2026-03-17
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության դեսպանին
    img
    2026-03-16
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանին
    img
    2026-03-13
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանն այցելել է Արագածոտնի մարզ
    img
    2026-03-12
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավարին
    img
    2026-03-11
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն հանդիպել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ
    img
    2026-03-11
    Կայացել է «Կանայք՝ կայուն ապագայի առաջնորդներ հանրային և մասնավոր ոլորտներում» խորագրով հանդիպում
    img
    2026-03-11
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը մասնակցել է PDAC 2026 միջազգային համաժողովին
    img
    2026-03-11
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանն այցելել է Տավուշի և Լոռու մարզեր
    img
    2026-03-10
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը մասնակցել է Համայնքային ֆորումին

    Տեսնել բոլորը