logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

logo
    • Հայ
    • Eng
    • Рус

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե և ծանոթացել կառույցի 2022 թվականի գործունեության հաշվետվությանը

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի կոմիտե, որտեղ ծանոթացել է կառույցի 2022 թվականի գործունեության հաշվետվությանը: 

    Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը, կոմիտեի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք: 

    Վարչապետին զեկուցվել է ոլորտում իրականացվող աշխատանքների, կառուցվածքային և համակարգային խնդիրների ու մարտահրավերների, ինչպես նաև ոլորտի զարգացման հեռանկարների մասին: Քննարկվել են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հիմնական գործառույթների՝ կանոնակարգման, վկայագրման և վերահսկման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին վերաբերող հարցեր: Օդային տրանսպորտի բնագավառի կանոնակարգման ու վերահսկողության կապակցությամբ զեկուցվել է, որ ՀՀ միջազգային պայմանագրերին և միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակված միջազգային ստանդարտներին, առաջարկվող գործելաձևերին և ընթացակարգերին ՀՀ օրենսդրության համապատասխանությունն ապահովելու նպատակով ընդունվել են իրավական ակտեր: Թռիչքային և ավիացիոն անվտանգության, օդային փոխադրումների բնագավառում իրականացվող աշխատանքների ու մատուցվող ծառայությունների որակի շարունակական ապահովման նպատակով իրականացնվել է պետական վերահսկողություն՝ ստուգումների և ուսումնասիրությունների միջոցով: 

    Մանրամասներ են ներկայացվել «Զվարթնոց» և «Շիրակ» միջազգային օդանավակայանների, «Էրեբունի» և «Սյունիք» օդանավակայանների, ինչպես նաև ՀՀ օդանավ շահագործող ընկերությունների վերաբերյալ: Ըստ զեկույցի, 2022թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գործում են օդանավ շահագործողի վկայական կրող 9 ավիաընկերություններ, որոնցից 5-ը՝ կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիր կրողներ: 2021 թվականին ավիաընկերությունների թիվը եղել է 7, իսկ 2023-ին կանխատեսվում է, որ կլինի 11: 2021թ. ՀՀ շուկա մուտք գործած օտարերկրյա ավիաընկերությունների թիվը կազմել է 4, իսկ 2022թ.՝ 9: 

    Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունից չվերթներ են իրականացնում 35 ավիաընկերություններ՝ 45 ուղղություններով: Հայաստանի Հանրապետությունից կանոնավոր թռիչքներ իրականացվում են շուրջ 23 պետություն՝ 45 քաղաք: ՀՀ օդանավակայանների ուղևորափոխադրումները («Զվարթնոց», «Շիրակ» օդանավակայաններ) 2021թ. եղել է 2 մլն 400 հազար 351, իսկ 2022-ին՝ 3 մլն 698 հազար 256. աճը կազմել 54 տոկոս: Տեղական ավիաընկերություններով ուղևորափոխադրումները («Զվարթնոց», «Շիրակ» օդանավակայաններ) 2021թ. եղել է 269,087, իսկ 2022-ին՝ 916, 257, այսինքն՝ ընդհանուր ուղևորափոխադրումների 25 տոկոսն իրականացվել է հայկական ավիաընկերությունների կողմից: ՀՀ օդանավակայանների բեռնափոխադրումները («Զվարթնոց» օդանավակայան) 2021թ. եղել է 17,321, իսկ 2022-ին՝ 23,341: 

    Նախորդ տարվա ընթացքում ավիացիայի ոլորտը համալրվել է շուրջ 500 նոր աշխատակցով: Հաջորդիվ անդրադարձ է կատարվել ոլորտում նախատեսվող կառուցվածքային և համակարգային բարեփոխումներին: Մասնավորապես, նշվել է, որ իրականացվելիք կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ակնկալվում է ոլորտում ապահովել միջազգային չափանիշներին համապատասխանող վերահսկողություն բարձրացնել, միջազգային գործընկերների հետ համագործակցության արդյունքում ներգրավել որակավորված մասնագետներ: Զեկուցվել է, որ շարունակվում են հետևողական աշխատանքները Եվրոպական միության թռիչքային անվտանգության «սև ցուցակ»-ի դուրս գալու ուղղությամբ: Այդ նպատակով նախատեսվում է իրականացնել հայկական ավիաընկերությունների վերասերտիֆիկացում, մասնագետների վերապատրաստում և մի շարք այլ գործողություններ: 

    Ինչ վերաբերում է Քաղաքացիական ավիացիայի զարգացման հեռանկարներին, ընդգծվել են մի շարք ուղղություններով տարվող աշխատանքները, մասնավորապես՝ վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով նոր՝ էլեկտրոնային համակարգի ներդրման (Q-Pulse), ավիացիոն առարկաների դասավանդողների և հրահանգիչների պատրաստման ուղղությամբ ծրագրերը: 

    Քայլեր են իրականացվելու գործող ավիաուսումնական կենտրոնների զարգացման և ժամանակակից ու միջազգային ստանդարտներին համապատասխան նոր ավիացիոն ուսումնական կենտրոնների ստեղծման, ընդհանուր ավիացիայի և փոքր ավիացիայի զարգացման, ներքին ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների զարգացման և ներքին օդանավակայանների (Ստեփանավան, Գորիս) շահագործման վերականգնման, ինչպես նաև միջազգային բեռնափոխադրումների զարգացմանն աջակցությունը: 

    Անդրադարձ է կատարվել նաև Կապանի օդանավակայանի գործունեության հնարավորություններին ու այդ ուղղությամբ իրականացվելիք աշխատանքներին: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է ավիացիայի ոլորտի զարգացման կարևորությունը և ընդգծել վերը նշված բոլոր ուղղություններով աշխատանքների արդյունավետ ու հետևողական իրականացման անհրաժեշտությունը: Այս առումով, տրվել են մի շարք հանձնարարականներ:

    Լրահոս

    img
    2026-03-27
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալները ընդունել են Հունգարիայի էներգետիկայի նախարարության ԵՄ և միջազգային կապերի հարցերով պետական քարտուղարի տեղակալին
    img
    2026-03-27
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ընդունել է Wizz Air ավիաընկերության առևտրային գծով գլխավոր տնօրեն Իան Մալինիին
    img
    2026-03-25
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը ներկա է գտնվել LEAD4Shirak ծրագրի փակման միջոցառմանը
    img
    2026-03-25
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-03-24
    ՀՀ ՏԿԵՆ-ում կազմակերպել է քննարկում գազաբալոնների պարբերական վկայագրում իրականացնող լիցենզավորված կազմակերպությունների մասնակցությամբ
    img
    2026-03-23
    Կայացել է ԵՄ–Հայաստան էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողությունների և քաղաքացիական պաշտպանության հարցերով ենթակոմիտեի 9-րդ նիստը
    img
    2026-03-20
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակությանը
    img
    2026-03-20
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրենին
    img
    2026-03-19
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն այցելել է «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ
    img
    2026-03-19
    Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է Կառավարության ծրագրի 2025 թվականի կատարման մասին հաշվետվությունը
    img
    2026-03-19
    Կայացել է «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի ղեկավար հանձնաժողովի նիստը
    img
    2026-03-18
    Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է ՏԿԵՆ կառավարման ոլորտներում իրականացված ծրագրերը
    img
    2026-03-17
    Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանը և ՏԿԵ նախարարի տեղակալներ Առնակ Ավետիսյանը և Ավետիք Դարբինյանն այցելել են Արմավիրի մարզ
    img
    2026-03-17
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ՏԿԵ նախարարությունում աշխատանքային փորձառություն անցնող ուսանողների հետ
    img
    2026-03-17
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը հանդիպել է KfW բանկի ներկայացուցիչների հետ
    img
    2026-03-17
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության դեսպանին
    img
    2026-03-16
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանին
    img
    2026-03-13
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանն այցելել է Արագածոտնի մարզ
    img
    2026-03-12
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավարին
    img
    2026-03-11
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն հանդիպել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ
    img
    2026-03-11
    Կայացել է «Կանայք՝ կայուն ապագայի առաջնորդներ հանրային և մասնավոր ոլորտներում» խորագրով հանդիպում
    img
    2026-03-11
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը մասնակցել է PDAC 2026 միջազգային համաժողովին
    img
    2026-03-11
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանն այցելել է Տավուշի և Լոռու մարզեր
    img
    2026-03-10
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը մասնակցել է Համայնքային ֆորումին
    img
    2026-03-09
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Արմավիրում ներկա է գտնվել դպրոցի բացման արարողությանը
    img
    2026-03-06
    Առնակ Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ
    img
    2026-03-06
    ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալին
    img
    2026-03-06
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է «Խորհուրդ X» երիտասարդական ուսանողական կազմակերպության անդամներին
    img
    2026-03-05
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
    img
    2026-03-05
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը խորհրդակցություն է անցկացրել

    Տեսնել բոլորը