logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

logo
    • Հայ
    • Eng
    • Рус

    Փաստերի ստուգման հարթակի հրապարակման մեջ տեղ են գտել մի շարք անճշտություններ․ 2022 թվականին, ընդհանուր առմամբ, վերականգնվել է շուրջ 720 կմ ճանապարհ

    Փաստերի ստուգման հարթակում հրապարակված «Տարեկան 500 կմ ճանապարհ․ իշխանությունը չի կատարում տված խոստումը, չնայած հայտարարել էր գերակատարման մասին» վերտառությամբ հոդվածում տեղ են գտել մի շարք անճշտություններ, տարամեկնաբանություններ, որոնք թյուրիմացության մեջ են գցում ընթերցողին։ 

    Հարկ է նշել, որ թեև մեծածավալ շինարարական աշխատանքները սկսվել են դեռևս 2018թ-ից և տարեցտարի ընդլայնվել են՝ ոլորտում ներուժի և ֆինանսավորման աճին զուգահեռ, այդուհանդերձ մշակվել և ՀՀ կառավարության 18 նոյեմբերի 2021 թվականի N 1902-Լ որոշմամբ հաստատված Կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագրով որդեգրվել է ճանապարհային ցանցի ամբողջական վերականգնման հստակ ռազմավարություն՝ կազմված միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ճանապարհների հիմնանորոգման, միջին նորոգման, նոր ճանապարհների կառուցման, ճանապարհային անվտանգության բարելավման, ինչպես նաև ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի իրագործման միջոցառումներից, որոնց շրջանակներում նախանշվել է տարեկան շուրջ 500 կմ ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությունը: 

    Այդուհանդերձ, անդրադառնալով 2020-2021-2022 թթ. կատարված փաստացի աշխատանքների ծավալներին, կարող ենք արձանագրել, որ․ 2020թ-ին իրականացված ճանապարհաշինական աշխատանքների շրջանակներում իրականացվել են հիմնանորոգման աշխատանքներ՝ 249,99 կմ, միջին նորոգման աշխատանքներ՝ 103,5 կմ, իսկ վարկային և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում՝ 35,92 կմ։ 

    2021թ-ին իրականացված ճանապարհաշինական աշխատանքների շրջանակներում իրականացվել են հիմնանորոգման աշխատանքներ՝ 218,5 կմ, միջին նորոգման աշխատանքներ՝ 77,42 կմ, իսկ վարկային և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում՝ Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի ներքո իրականացվել են 28,71 կմ, Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի ներքո՝ 55,84 կմ և Ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի ներքո 5,1 կմ աշխատանքներ, հիմնանորոգվել է նաև Գառնի-Լանջազատ ճանապարհահատվածը՝ 18 կմ: 

    Միաժամանակ իրականացվել են նաև այլ նշանակության ճանապարհների կառուցման աշխատանքներ (շուրջ 95,4 կմ)։ Անդրադառնալով 2022թ. իրականացված ճանապարհաշինական աշխատանքներին՝ պետք է նշել, որ հիմնանորոգվել է 301.5կմ ճանապարհահատված, միջին նորոգման ծրագրի շրջանակում նորոգվել է 153,75 կմ, Կենսական նշանակության ավտոճանապարհային ցանցի բարելավման ծրագրով վերականգնվել է 12․9 կմ, Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրով հիմնանորոգվել է 9․8 կմ ճանապարհ։ Ճանապարհային անվտանգության բարելավման աշխատանքներ են տարվել տարբեր վթարավտանգ ճանապարհահատվածներում՝ 2,3 կմ։ 

    2022թ. ընթացքում Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակում վերակառուցվել է նաև շուրջ 50 կմ ճանապարհ, որից Թալին – Լանջիկ 37.4 կմ երկարությամբ (երթևեկելի 2 ուղղություններով՝ 18.7x2) ճանապարհահատվածի վերակառուցումն ավարտված է, իսկ Լանջիկ – Գյումրի հատվածում ասֆալտապատվել է 12.6 կմ ճանապարհահատված: Արդյունքում, 2022 թվականին հիմնանորոգվել, նորոգվել, կառուցվել և վերակառուցվել են ավելի քան 530.25 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածներ։ (ցանկը կցված է https://bit.ly/418wIDk ) 

    Ընդ որում՝ ներկայացված աշխատանքները չեն ներառում սուբվենցիոն ծրագրերով իրականացված ճանապարհաշինական աշխատանքները (մոտ 162 կմ, 23 կմ սալարկում)։ Տեղեկացնենք նաև, որ բացի վերը նշվածից, ճանապարհաշինական ծրագրեր են իրականացվում նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով՝ ՀՀ կառավարության և համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող տեղական տնտեսության զարգացման ծրագրի շրջանակում։ 

    Մասնավորապես 2022թ. նշված ծրագրի շրջանակներում աշխատանքներ են կատարվել Գյումրիում, Գորիսում և այլ համայնքներում։ Ինչ վերաբերում է երկու տարի անընդմեջ նույն ճանապարհահատվածը հիմնանորոգման ցանկերում ընդգրկելուն, ապա հարկ է ընդգծել, որ առանձին ճանապարհահատվածներում աշխատանքները կազմակերպվել և իրականացվել են փուլային եղանակով, և նույն ճանապարհահատվածի աշխատանքները տարբեր ծավալներով ընդգրկվել են ինչպես 2021թ., այնպես էլ 2022թ. ծրագրերում: 

    Իրականացման այս մոտեցմամբ 2021-2022թթ. ծրագրերում ներառված են եղել 5 օբյեկտներ, ինչը չի կարող մեկնաբանվել կամ դիտարկվել որպես «երկու տարի անընդմեջ նույն ճանապարհի հիմնանորոգում» այն համատեքստում, որն ակնկարկվում է հոդվածում: Ընդ որում բոլոր 5 օբյեկտները գտնվում են Երևանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ կապող ռազմավարական նշանակության Մ-2 միջպետական ճանապարհին: 

    Ավելացնենք նաև, որ Հ-46 (Քաշունի գյուղի խաչմերուկից) - Բարձրավան 8.7կմ ավտոճանապարհի և Տանձավեր - Շուռնուխ 12.9 կմ ավտոճանապարհի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի սկզբին և նախատեսված աշխատանքները ավարտվել են 2022 թվականի վերջին: Ընդ որում ցանկում ներառված ասֆալտապատման աշխատանքները փաստացի կատարված են ավելի մեծ ծավալներով՝ ինչպես օրինակ Լծեն - Տաթև 19.9 կմ վերակառուցվող ճանապարհից 2022 թվականին ասֆալտապատվել է շուրջ 19,2 կմ, իսկ այն տեղամասը, որը ասֆալտապատված չէ, տեղադրված է ճանապարհային պատվածքի կոպճավազային հիմք, որը ապահովում է երթևեկությունը: Ամփոփելով նշենք՝ 2022 թվականին ընդհանուր առմամբ վերականգնվել է շուրջ 720 կմ ճանապարհ։ 

    Լրահոս

    img
    2026-03-27
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալները ընդունել են Հունգարիայի էներգետիկայի նախարարության ԵՄ և միջազգային կապերի հարցերով պետական քարտուղարի տեղակալին
    img
    2026-03-27
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ընդունել է Wizz Air ավիաընկերության առևտրային գծով գլխավոր տնօրեն Իան Մալինիին
    img
    2026-03-25
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը ներկա է գտնվել LEAD4Shirak ծրագրի փակման միջոցառմանը
    img
    2026-03-25
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-03-24
    ՀՀ ՏԿԵՆ-ում կազմակերպել է քննարկում գազաբալոնների պարբերական վկայագրում իրականացնող լիցենզավորված կազմակերպությունների մասնակցությամբ
    img
    2026-03-23
    Կայացել է ԵՄ–Հայաստան էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողությունների և քաղաքացիական պաշտպանության հարցերով ենթակոմիտեի 9-րդ նիստը
    img
    2026-03-20
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակությանը
    img
    2026-03-20
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրենին
    img
    2026-03-19
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն այցելել է «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ
    img
    2026-03-19
    Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է Կառավարության ծրագրի 2025 թվականի կատարման մասին հաշվետվությունը
    img
    2026-03-19
    Կայացել է «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի ղեկավար հանձնաժողովի նիստը
    img
    2026-03-18
    Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է ՏԿԵՆ կառավարման ոլորտներում իրականացված ծրագրերը
    img
    2026-03-17
    Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանը և ՏԿԵ նախարարի տեղակալներ Առնակ Ավետիսյանը և Ավետիք Դարբինյանն այցելել են Արմավիրի մարզ
    img
    2026-03-17
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ՏԿԵ նախարարությունում աշխատանքային փորձառություն անցնող ուսանողների հետ
    img
    2026-03-17
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը հանդիպել է KfW բանկի ներկայացուցիչների հետ
    img
    2026-03-17
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության դեսպանին
    img
    2026-03-16
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանին
    img
    2026-03-13
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանն այցելել է Արագածոտնի մարզ
    img
    2026-03-12
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավարին
    img
    2026-03-11
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն հանդիպել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ
    img
    2026-03-11
    Կայացել է «Կանայք՝ կայուն ապագայի առաջնորդներ հանրային և մասնավոր ոլորտներում» խորագրով հանդիպում
    img
    2026-03-11
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը մասնակցել է PDAC 2026 միջազգային համաժողովին
    img
    2026-03-11
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանն այցելել է Տավուշի և Լոռու մարզեր
    img
    2026-03-10
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը մասնակցել է Համայնքային ֆորումին
    img
    2026-03-09
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Արմավիրում ներկա է գտնվել դպրոցի բացման արարողությանը
    img
    2026-03-06
    Առնակ Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ
    img
    2026-03-06
    ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալին
    img
    2026-03-06
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է «Խորհուրդ X» երիտասարդական ուսանողական կազմակերպության անդամներին
    img
    2026-03-05
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
    img
    2026-03-05
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը խորհրդակցություն է անցկացրել

    Տեսնել բոլորը