logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

coatOfArms
    • Հայ
    • Eng
    • Рус

    Խոյ համայնքում տեղի է ունեցել Քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) պաշտոնական բացման արարողությունը

    Հունվարի 19-ին Խոյ համայնքում տեղի է ունեցել Քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) պաշտոնական բացման արարողությունը, որը հիմնվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում Գերմանիայի տնտեսական համագործակցության և ցարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) հետ համատեղ։ 

    Միջոցառմանը ներկա էին ՀՀ ՏԿԵՆ Տեղական ինքնակառավարման քաղաքականության մշակման վարչության պետ Աշոտ Գիլոյանը, ՀՀ Արմավիրի մարզպետարանի Տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության հարցերով վարչության պետ Գոռ Հովհաննիսյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) Գերմանիայի, Եվրոպայի, Հարավային Կովկասի ստորաբաժանման ղեկավար Թիլման Նագելը, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության Ազգային ծրագրերի ավագ համակարգող Համազասպ Դանիելյանը, Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը, ինչպես նաև համայնքի բնակիչներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ 

    Քաղաքացիների սպասարկման գրասենյակի հիմնումը թույլ է տալիս «մեկ պատուհան» սկզբունքի համաձայն քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնել համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունն ու թափանցիկություն, դյուրացնել համայնքապետարաններում իրականացվող վարչական գործընթացները: 

    Համայնքապետարանում և ՔՍԳ-ում աշխատանքները կիրականացվեն Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) կիրառմամբ, որը թույլ է տալիս ապահովել համայնքապետարանի աշխատանքների արդյունավետ կառավարում, բնակիչներին մատուցել վարչական ծառայություններ անմիջապես բնակավայրում և առցանց, հետևել դիմումների և գրությունների ընթացքին: Համակարգը նպաստում է քաղաքացիների նկատմամբ ՏԻՄ-երի հաշվետվողականության և թափանցիկության բարելավմանը, մատուցվող ծառայությունների վրա ծախսվող ժամանակի կրճատմանը:

    Քաղաքացիների սպասարկման գրասենյակի կողմից Խոյ համայնքի քաղաքացիներին կմատուցվեն հետևյալ ծառայությունները՝ 🔻Տեղեկանքների տրամադրում 

    🔻Թույլտվությունների տրամադրում 

    🔻Անշարժ գույքի հարկի հաշվարկում ու գանձում 

    🔻Փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկում և գանձում 

    🔻Վարձակալական վճարների հաշվարկում և գանձում 

    🔻Տեղական տուրքերի և վճարների գանձում 

    🔻Աղբահանության վճարների հաշվարկում և գանձում 

    🔻Դիմումների, գրությունների ընդունում, ինչպես նաև դրա ընթացքի մասին տեղեկության և պատասխանների տրամադրում 

    🔻Ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների տրամադրում 

    🔻Քաղաքացիների ընդունելության գրանցում 

    🔻Առցանց ծառայությունների տրամադրում։

    Լրահոս

    img
    2026-06-23
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հետ
    img
    2026-06-22
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը հանդիպել է ընդերքօգտագործող ընկերությունների ներկայացուցիչների հետ
    img
    2026-06-22
    Միջհամայնքային համագործակցության զարգացման և օրենսդրական բարեփոխումների հնարավորությունները․ Աշխատաժողով Դիլիջանում
    img
    2026-06-22
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ
    img
    2026-06-18
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկա է գտնվել «Ֆլայուան Արմենիա» ավիաընկերության օդանավի դիմավորման արարողությանը
    img
    2026-06-17
    Համայնքների միավորման երեք նոր ծրագիր կիրականացվի
    img
    2026-06-15
    Հրատարակվել է «Տեղական զարգացման հիմնադրամ․ պատումներ Հայաստանի համայնքներից» գրքույկը
    img
    2026-06-13
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը մասնակցել է Միջազգային արևային դաշինքի Եվրոպայի և այլ երկրների տարածաշրջանային կոմիտեի յոթերորդ լիագումար նիստին
    img
    2026-06-12
    ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է կայծակի հարվածից փլուզված կամուրջի հատված
    img
    2026-06-11
    ԵՐԵՎԱՆ-ՍԵՎԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԿԱՅԾԱԿԻ ՀԱՐՎԱԾԻՑ ԿԱՄՈՒՐՋ Է ՓԼՈՒԶՎԵԼ
    img
    2026-06-11
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը հանդիպում է ունեցել ISA-ի գլխավոր տնօրեն Աշիշ Կհանայի հետ
    img
    2026-06-11
    ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է ՏԿԵՆ ոլորտային հատկացումներն ու ծրագրերը
    img
    2026-06-06
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակին
    img
    2026-06-02
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու պաշտոնական բացման արարողությանը
    img
    2026-05-29
    Հերքում «Հետք»-ի «Երբ հանրային կարծիքը կարևոր չէ, կամ ինչպես շրջանցել բնապահպանական փորձաքննությունը» վերտառությամբ նյութի վերաբերյալ
    img
    2026-05-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր
    img
    2026-05-21
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը մասնակցել է Knowledge Series: Financing Secure Energy Systems խորագրով միջոցառմանը
    img
    2026-05-11
    Հերքում «Հետք»-ի «ՄԼ մայնինգ»-ի սեփականատերն ուզում է շահագործել Ազատեկի ոսկու հանքը. նոր զարգացումներ հանքավայրի շուրջ» վերտառությամբ նյութի վերաբերյալ
    img
    2026-05-07
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-05-07
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը պարգևատրվել է Պատվո լեգիոնի շքանշանով
    img
    2026-05-06
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության ատոմային էներգիայի գործակալության նախագահի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-05-06
    Համայնքների միավորման 3 նոր ծրագիր կիրականացվի. ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ԱԺ-ում ներկայացրել է օրենքների նախագծերի փաթեթը
    img
    2026-05-05
    Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև տեղի է ունեցել համատեղ հռչակագրի ստորագրման և փաստաթղթերի փոխանակման արարողություն
    img
    2026-04-30
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստ
    img
    2026-04-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՎԶԵԲ-ի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-04-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն մասնակցել է «ՀՀ-ում մասնակցային կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավվածության խթանում» ծրագրի մեկնարկի միջոցառմանը
    img
    2026-04-26
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Տավուշի մարզ՝ տեղում ծանոթանալու մարզում իրականացված ծրագրերին
    img
    2026-04-23
    Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
    img
    2026-04-23
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Իսակովի պողոտայում իրականացվող միջին նորոգման աշխատանքների ընթացքին
    img
    2026-04-22
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արագածոտնի և Շիրակի մարզեր

    Տեսնել բոլորը