logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

coatOfArms
    • Հայ
    • Eng
    • Рус

    Ալավերդի միավորված համայնքի Շամլուղ բնակավայրում բացվել է Համայնքային Կենտրոն՝ խթանելու համայնքի բնակիչների ակտիվ մասնակցությունը տեղական ժողովրդավարությանը

    Ալավերդի միավորված համայնքի Շամլուղ բնակավայրում 2022 թվականի դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել Համայնքային կենտրոնի բացումը: Բացման արարողությանը ներկա էին Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի խորհրդատու Լիկա Մկրտչյանը, ՀԿ Կենտրոնի դրամաշնորհների ղեկավար Սյուզան Հովսեփյանը, համայնքի բնակիչներն ու ակտիվ երիտասարդները։ 

    ԳՄՀԸ կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում՝ Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների համաֆինանսավորմամբ, «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն մեկ տարուց ավել է Հայաստանի յոթ համայնքներում՝ Ալավերդի, Ախթալա (վերջինս վերամիավորվել է Ալավերդի համայնքի հետ), Մեղրաձոր (վերամիավորվել է Ծաղկաձոր համայնքի հետ), Շողակաթ (վերամիավորվել է Ճամբարակ համայնքի հետ), Ապարան, Չարենցավան և Արենի, իրականացնում է «Համայնքի ուժը» ծրագիրը, որի վերջին փուլում ֆինանսական աջակցություն են ստացել շահառու համայնքների նախաձեռնող խմբերը համայնքներում մասնակցային կառավարումը խթանող իրենց նախաձեռնությունները կյանքի կոչելու նպատակով։ 

    Համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը բացման իր խոսքում նշել է, որ համայնքը պատրաստ է միշտ աջակցելու երիտասարդներին և առհասարակ բոլոր բնակիչներին համայնքի զարգացման և կառավարման գործընթացում նրանց ներգրավվածությունը խթանելու համար։ Նա նաև նշել է, որ առիթ է ունեցել մասնակցելու տվյալ ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումներին, որոնք կազմակերպել էին Ալավերդի (մինչ Ալավերդի և Ախթալա միավորված համայնքների վերամիավորումը) համայնքի բնակիչները իրենց շահած դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: 

    «Ծրագրի հիմնական նպատակն է իրազեկել բնակիչներին, խթանել նրանց մասնակցությունը տեղական ինքնակառավարման գործընթացներին, ինչպես նաև հնարավորություն ընձեռել իրականացնել համայնքի զարգացմանն ու մասնակցությանը խթանող նախագծեր: Յուրաքանչյուր համայնքի նախաձեռնող խումբ ներկայացրել է ծրագիր՝ ելնելով իր համայնքի կարիքներից: Շամլուղ բնակավայրում հիմնադրված Համայնքային կենտրոնն իր տեսակով միակն է այս բնակավայրում: Այս վայրի ընտրությունը նախաձեռնող խմբի կողմից պայմանավորված է եղել վերջինիս հեռու գտնվելով համայնքի մյուս բնակավայրերից, սակայն այն գործելու է համայնքի բոլոր բնակիչների համար», - ասել է ԳՄՀԸ կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի խորհրդատու Լիկա Մկրտչյանը: 

    Ծրագիրն իրականացվել է երեք փուլով: Առաջին փուլում վերոնշյալ համայնքներում իրականացվել են ֆոկուս խմբային քննարկելու՝ վերհանելու քաղաքացիների պասիվ մասնակցության հիմնախնդիրները, այնուհետ ՀԿ Կենտրոնի կողմից կազմակերպվել են մասնակցային կառավարման, փաստահեն քաղաքականությունների, ծրագրերի մշակման և կառավարման ու հարակից այլ թեմաներով կարողությունների զարգացման դասընթացներ, որոնց մասնակցել են համայնքի բնակիչները: 

    Իսկ դասընթացների ավարտին մասնակիցների համար հարտարարված դրամաշնորհային մրցույթի ընթացքում քաղաքացիների և նախաձեռնող խմբերի կողմից ներկայացված ծրագրերը դրվել են քվեարկության բոլոր յոթ համայնքների համայնքային կայքերում, որտեղ էլ բնակիչները հնարավորություն են ունեցել քվեարկել հօգուտ իրենց նախընտրած ծրագրի Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգում ներդրված «Մասնակցել համայնքի զարգացմանը» գործիքի միջոցով։ 

    Ախթալա համայնքում մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել և հանձնաժողովի կողմից էլ դրական եզրակացություն ստացավ «Իրազեկ բնակիչներ, հզոր համայնք» նախագիծը, որն էլ իրականացվել է Ախթալայի նախաձեռնող երիտասարդների և ՏԻՄ-ի համատեղ ջանքերով։ 

    «Յուրաքանչյուր համայնքում բնակավայրերի համաչափ զարգացումը թույլ կտա կանխել արտագաղթը, հատկապես` երիտասարդների, ովքեր հայրենի բնակավայրում չտեսնելով որեւէ հեռանկար ձգտում են հաստատվել մայրաքաղաքում կամ արտերկրում։ Բայց այն հզոր ներուժը, որ ունեն մեր երիտասարդները կարող են օգտագործել հենց իրենց բնակավայրերում եւ համայնքում։ Հետեւաբար, իսկապես կարեւոր է երիտասարդների կարողությունների զարգացումն ու հզորացումը խթանել տեղում` ներգրավելով նրանց համայնքի զարգացման գործընթացներին։ Հարկ է նշել, որ երիտասարդ սերնդի՝ սեփական համայնքի կարիքների լուծմանն ուղղված նախաձեռնություններում ընդգրկվածությունը պատասխանատվություն է ձեւավորում ցանկացած մեծ ու փոքր խնդրի նկատմամբ: Սա է ապագա լիարժեք քաղաքացու, համայնքի բարեփոխումներին ակտիվ մասնակից, հայրենիքը սիրող եւ սեփական հողում արարել ու ապրել ցանկացող հայրենանվեր քաղաքացու ձեւավորման հիմնական երաշխիքը: Եւ ի վերջո` յուրաքանչյուր երկիր հզոր է, եթե ունի հզոր համայնքներ ու բնակավայրեր»,- նշել է Ախթալա համայնքի տնտեսական զարգացման պատասխանատու Ալմաստ Մամաջանյանը։ 

    «Իրազեկ բնակիչներ, հզոր համայնք» նախագծի շրջանակներում Ախթալայի Շամլուղ բնակավայրում համայնքի կողմից տրամադրվել է վերանորոգված սենյակ, որը պետք է ծառայի ի նպաստ համայնքի բնակիչների և հատկապես երիտասարդների կրթական, մասնակցային և ժամանցային կարիքների՝ զարգացնելով նրանց կարողությունները՝ որպես պատասխանատու և ակտիվ քաղաքացիների։ «Համայնքի ուժը» ծրագրի շրջանակներում կենտրոնը կահավորվել է բոլոր անհրաժեշտ պարագաներով: 

    Շամլուղ բնակավայրի 24-ամյա ակտիվ երիտասարդ, մասնագիտությամբ էլեկտրամեխանիկ Լիպարիտ Բեժանյանը հանդիսանում է ծրագրի մասնակից և նախաձեռնող խմբի անդամ. «Ծրագրի մասին իմացել եմ համայնքի ֆեյսբուքյան էջից և անմիջապես որոշել եմ մասնակցել: Միշտ չէ, որ չունեցած բանի համար պետք է պահանջել, այլ պետք է նաև ինքներս քայլ անենք, և կարևոր չէ՝ դա կլինի փոքր քայլ, թե մեծ քայլ: Մենք յուրաքանչյուրս մեր ներդրումն ունեցանք, ինչի արդյունքում ստեղծվեց մեր կենտրոնը: Վստահ եմ, որ ժամանակի ընթացքում համայնքի բնակիչներն ավելի ակտիվ կլինեն և կմասնակցեն ՏԻՄ գործընթացներին»: 

    «Իրազեկ բնակիչներ, հզոր համայնք» նախագծի անդամները ծրագրի շրջանակում կազմակերպել էին նաև երկօրյա դասընթաց «Հանրային մասնակցության առցանց և անցանց գործիքները և դրանց կիրառությունը» թեմայով, որին մասնակցել է շուրջ 40 քաղաքացի Ախթալայի հինգ բնակավայրերից: 

    Լրահոս

    img
    2026-06-06
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակին
    img
    2026-06-02
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու պաշտոնական բացման արարողությանը
    img
    2026-05-29
    Հերքում «Հետք»-ի «Երբ հանրային կարծիքը կարևոր չէ, կամ ինչպես շրջանցել բնապահպանական փորձաքննությունը» վերտառությամբ նյութի վերաբերյալ
    img
    2026-05-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր
    img
    2026-05-21
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը մասնակցել է Knowledge Series: Financing Secure Energy Systems խորագրով միջոցառմանը
    img
    2026-05-11
    Հերքում «Հետք»-ի «ՄԼ մայնինգ»-ի սեփականատերն ուզում է շահագործել Ազատեկի ոսկու հանքը. նոր զարգացումներ հանքավայրի շուրջ» վերտառությամբ նյութի վերաբերյալ
    img
    2026-05-07
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը պարգևատրվել է Պատվո լեգիոնի շքանշանով
    img
    2026-05-07
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-05-06
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության ատոմային էներգիայի գործակալության նախագահի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-05-06
    Համայնքների միավորման 3 նոր ծրագիր կիրականացվի. ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ԱԺ-ում ներկայացրել է օրենքների նախագծերի փաթեթը
    img
    2026-05-05
    Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև տեղի է ունեցել համատեղ հռչակագրի ստորագրման և փաստաթղթերի փոխանակման արարողություն
    img
    2026-04-30
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստ
    img
    2026-04-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՎԶԵԲ-ի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-04-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն մասնակցել է «ՀՀ-ում մասնակցային կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավվածության խթանում» ծրագրի մեկնարկի միջոցառմանը
    img
    2026-04-26
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Տավուշի մարզ՝ տեղում ծանոթանալու մարզում իրականացված ծրագրերին
    img
    2026-04-23
    Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
    img
    2026-04-23
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Իսակովի պողոտայում իրականացվող միջին նորոգման աշխատանքների ընթացքին
    img
    2026-04-22
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արագածոտնի և Շիրակի մարզեր
    img
    2026-04-21
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը մասնակցել է Աղետների ռիսկի կառավարման միջգերատեսչական աշխատանքային խմբի արտահերթ նիստին
    img
    2026-04-21
    Տեղի է ունեցել 2026 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
    img
    2026-04-19
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ավտոերթով ազդարարվեց Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրի հյուսիսային հատվածի բացումը
    img
    2026-04-18
    Բուհերի ուսանողների համար Սյունիքի մարզ ճանաչողական այց էր կազմակերպել
    img
    2026-04-17
    ՀՀ Տավուշի մարզի Բերդավանի միջնակարգ դպրոցի աշակերտները ճանաչողական այցով ՀՀ ՏԿԵ նախարարությունում էին
    img
    2026-04-16
    Ոլորտային վերապատրաստումը՝ համայնքային կառավարման բարելավման միջոց
    img
    2026-04-16
    ՏԿԵ նախարարության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) համատեղ կազմակերպմամբ անցկացվում են «Hard talk» քննարկումները
    img
    2026-04-15
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ընդունել է ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի բազմամակարդակ կառավարման փորձագիտական կենտրոնի ղեկավարի տեղակալ Նայլ Շիեյրինին
    img
    2026-04-14
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
    img
    2026-04-14
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը մասնակցել է «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի փակման միջոցառմանը
    img
    2026-04-14
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց ձորի և Արարատի մարզեր
    img
    2026-04-13
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը հանդիպել է Լիտվայի Հանրապետության էերգետիկայի նախարարի տեղակալ Այրիդաս Դաուկշասի հետ

    Տեսնել բոլորը