logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

coatOfArms
    • Հայ
    • Eng
    • Рус

    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը մասնակցել է դոնորների համակարգման ամենամյա նիստին

    «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավումը Հայաստանում» ծրագրի շրջանակում 2022 թ. դեկտեմբերի 7-ին տեղի է ունեցել դոնորների համակարգման ամենամյա նիստը: 

    Հանդիպմանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ), տեղական ինքնակառավարման ոլորտում գործող դոնոր և այլ միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանում ներկայացված օտարերկրյա առաքելությունների ներկայացուցիչներ։ Միջոցառումը նախագահել է ՏԿԵ նախարարի տեղակալ պարոն Վաչե Տերտերյանը, իսկ բացման խոսքով հանդես են եկել ՀՀ-ում Շվեյցարիայի փոխդեսպան, Հարավային Կովկասում շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ պարոն Վերներ Թութը և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) հայաստանյան գրասենյակի ղեկավար տիկին Մադլեն Ռաուշենբերգերը: 

    Միջոցառմանը մասնակցել են բազմաթիվ կառույցների ներկայացուցիչներ, մասնավորապես՝ Եվրոպական միության պատվիրակություն, Համաշխարհային բանկ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր (ՄԱԶԾ), Եվրոպայի խորհուրդ (ԵԽ), Զարգացման ֆրանսիական գործակալություն (AFD), Ավստրիական զարգացման գործակալություն (ADA), Շվեդիայի Տեղական իշխանությունների և տարածաշրջանների ասոցիացիա (SALAR) և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից (ԱՄՆ ՄԶԳ)։ Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ ՏԿԵՆ-ի և ԳՄՀԸ-ի կողմից։ 

    Հանդիպման հիմնական շեշտադրումն ուղղված էր Հայաստանում իրականացվող բարեփոխումների ներկա վիճակին՝ նպատակ ունենալով ամրապնդել տեղական ինքնակառավարումը և հաջողված վարչատարածքային բարեփոխումների համատեքստում ճանապարհ հարթել լիազորությունների ապակենտրոնացման համար: Հանդիպումը միջազգային գործընկերների միջև համագործակցության ուղղությունների հատկորոշման հնարավորություն է ընձեռել, մասնավորապես ապակենտրոնացման, Հայաստանի նոր միավորված համայնքներում հանրային ծառայությունների մատուցման և տեղական տնտեսական զարգացման ոլորտներում: 

    Ֆրիբուրգի համալսարանի Ֆեդերալիզմի ինստիտուտի ղեկավար պարոն Սոերեն Քեյլը ներկայացրել է Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների կողմից ֆինանսավորվող, ԳՄՀԸ-ի, ՄԱԶԾ-ի և ԵԽ-ի կողմից իրականացվող «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավումը Հայաստանում» ծրագրի (2019-2023 թթ.) միջանկյալ գնահատման արդյունքները ՝ կենտրոնանալով ծրագրի հիմնական ձեռքբերումների, աշխատանքների ներդաշնակ իրականացման և արդյունավետության վրա, ինչպես նաև տրամադրեց առաջարկներ ծրագրի հետագա իրականացման համար: 

    Հարց ու պատասխանից հետո մասնակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել ևս մեկ հանդիպում կազմակերպել 2023 թվականի սկզբին՝ ավելի մանրամասն քննարկելու միասնական մոտեցումների և գործողությունների ձևավորումը Հայաստանում տեղական ինքնակառավարման բարեփոխումներին լիարժեք աջակցություն ցուցաբերելու համար: 

    Լրահոս

    img
    2026-04-26
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Տավուշի մարզ՝ տեղում ծանոթանալու մարզում իրականացված ծրագրերին
    img
    2026-04-23
    Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
    img
    2026-04-23
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Իսակովի պողոտայում իրականացվող միջին նորոգման աշխատանքների ընթացքին
    img
    2026-04-22
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արագածոտնի և Շիրակի մարզեր
    img
    2026-04-21
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը մասնակցել է Աղետների ռիսկի կառավարման միջգերատեսչական աշխատանքային խմբի արտահերթ նիստին
    img
    2026-04-21
    Տեղի է ունեցել 2026 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
    img
    2026-04-19
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ավտոերթով ազդարարվեց Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրի հյուսիսային հատվածի բացումը
    img
    2026-04-18
    Բուհերի ուսանողների համար Սյունիքի մարզ ճանաչողական այց էր կազմակերպել
    img
    2026-04-17
    ՀՀ Տավուշի մարզի Բերդավանի միջնակարգ դպրոցի աշակերտները ճանաչողական այցով ՀՀ ՏԿԵ նախարարությունում էին
    img
    2026-04-16
    Ոլորտային վերապատրաստումը՝ համայնքային կառավարման բարելավման միջոց
    img
    2026-04-16
    ՏԿԵ նախարարության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) համատեղ կազմակերպմամբ անցկացվում են «Hard talk» քննարկումները
    img
    2026-04-15
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ընդունել է ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի բազմամակարդակ կառավարման փորձագիտական կենտրոնի ղեկավարի տեղակալ Նայլ Շիեյրինին
    img
    2026-04-14
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
    img
    2026-04-14
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը մասնակցել է «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի փակման միջոցառմանը
    img
    2026-04-14
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց ձորի և Արարատի մարզեր
    img
    2026-04-13
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը հանդիպել է Լիտվայի Հանրապետության էերգետիկայի նախարարի տեղակալ Այրիդաս Դաուկշասի հետ
    img
    2026-04-13
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ընդունել է Կանաչ կլիմայի հիմնադրամի առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-04-09
    ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության տրանսպորտի նախարարին
    img
    2026-04-08
    Հերքում «Հրապարակ» օրաթերթի «Զարթոնքի կամրջի ասֆալտը մեկ տարի էլ չդիմացավ» վերտառությամբ նյութի վերաբերյալ
    img
    2026-04-08
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանին
    img
    2026-04-08
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Կոտայքի մարզ
    img
    2026-04-06
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը մասնակցել է Միջազգային տրանսպորտային լոգիստիկ ֆորումին
    img
    2026-04-03
    ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը մասնակցել է «Լեռների որդի» խորագրով հանդիսավոր միջոցառմանը
    img
    2026-04-03
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզում ծանոթացել է իրականացվող ծրագրերին
    img
    2026-04-03
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ընդունել է ԱԶԲ-ի գլխավոր տնօրենի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-04-02
    ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը այցելել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից և «Կարգո» համալիրից դեպի Երևան տանող ճանապարհահատված
    img
    2026-04-02
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին
    img
    2026-04-01
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր
    img
    2026-03-31
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն
    img
    2026-03-30
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալները ընդունել են Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

    Տեսնել բոլորը