logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

coatOfArms
    • Հայ
    • Eng
    • Рус

    ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այցելել է Սպիտակ և հարգանքի տուրք մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին

    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր՝ դեկտեմբերի 7-ին, 1988 թ․ ավերիչ երկրաշարժի 34-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Սպիտակ քաղաք։ Սպիտակում էին նաև ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը և այլ պաշտոնատար անձիք։ 1988 թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ աղետի զոհերի։ Ներկաները ծաղիկներ են խոնարհել հուշակոթողին և Ճապոնիայի ահեղ ցունամիի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին։ «Այն, ինչ տեղի ունեցավ 34 տարի առաջ մեկ բառով կարելի է կոչել սահմռկեցուցիչ: 1988 թվականի աղետը մեծ հետք է թողել ինչպես մեր ժողովրդի հոգում, այնպես էլ երկրի տնտեսության վրա, որի վերականգնման համար մեր պետությունն իրականում անցել է շատ բարդ ճանապարհ։ Այսօր մենք երախտիքով ենք հիշում բոլոր նրանց, ովքեր ցուցաբերեցին անշահախնդիր մարդասիրություն և դժվար պահին մեզ ձեռք մեկնեցին։ Ճապոնիայի կառավարությունն ու Ճապոնիայի բարեկամ ժողովուրդը առաջիններից էին, որ օգնության ձեռք մեկնեցին Հայաստանին և մինչ օրս տարբեր ծրագրերով աջակցում են մեզ և մեր ժողովրդի կողքին են։ Աշխարհագրորեն իրարից այդքան հեռու տեղակայված մեր երկու երկրները նման են ճակատագրով, քանի որ երկուսն էլ զգացել են բնական աղետի կործանիչ հետևանքները։ Ընդունեք իմ խոնարհումը հազարավոր անմեղ զոհերի հիշատակին»,-ասել է նախարար Սանոսյանը։ 

    Նախարարն այցելել է նաև Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի և ծաղիկներ խոնարհել երկրաշարժի զոհերին նվիրված խաչքարի մոտ։ Սրբոց Նահատակաց պուրակում՝ խաչքարի մոտ, կատարվել է նաև հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ երկրաշարժի զոհերի։

    Լրահոս

    img
    2026-06-24
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը մասնակցել է ԵՄ նախաձեռնած «Կապակցվածության օրակարգի հարթակի» մեկնարկին նվիրված միջոցառմանը
    img
    2026-06-24
    Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպական ներդրումային բանկը (EIB) և ՀՀ ՏԿԵ նախարարությունը համատեղ մտադրությունների մասին նամակներ են ստորագրել
    img
    2026-06-23
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հետ
    img
    2026-06-22
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ
    img
    2026-06-22
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը հանդիպել է ընդերքօգտագործող ընկերությունների ներկայացուցիչների հետ
    img
    2026-06-22
    Միջհամայնքային համագործակցության զարգացման և օրենսդրական բարեփոխումների հնարավորությունները․ Աշխատաժողով Դիլիջանում
    img
    2026-06-18
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկա է գտնվել «Ֆլայուան Արմենիա» ավիաընկերության օդանավի դիմավորման արարողությանը
    img
    2026-06-17
    Համայնքների միավորման երեք նոր ծրագիր կիրականացվի
    img
    2026-06-15
    Հրատարակվել է «Տեղական զարգացման հիմնադրամ․ պատումներ Հայաստանի համայնքներից» գրքույկը
    img
    2026-06-13
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը մասնակցել է Միջազգային արևային դաշինքի Եվրոպայի և այլ երկրների տարածաշրջանային կոմիտեի յոթերորդ լիագումար նիստին
    img
    2026-06-12
    ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է կայծակի հարվածից փլուզված կամուրջի հատված
    img
    2026-06-11
    ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է ՏԿԵՆ ոլորտային հատկացումներն ու ծրագրերը
    img
    2026-06-11
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը հանդիպում է ունեցել ISA-ի գլխավոր տնօրեն Աշիշ Կհանայի հետ
    img
    2026-06-11
    ԵՐԵՎԱՆ-ՍԵՎԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԿԱՅԾԱԿԻ ՀԱՐՎԱԾԻՑ ԿԱՄՈՒՐՋ Է ՓԼՈՒԶՎԵԼ
    img
    2026-06-06
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակին
    img
    2026-06-02
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու պաշտոնական բացման արարողությանը
    img
    2026-05-29
    Հերքում «Հետք»-ի «Երբ հանրային կարծիքը կարևոր չէ, կամ ինչպես շրջանցել բնապահպանական փորձաքննությունը» վերտառությամբ նյութի վերաբերյալ
    img
    2026-05-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր
    img
    2026-05-21
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը մասնակցել է Knowledge Series: Financing Secure Energy Systems խորագրով միջոցառմանը
    img
    2026-05-11
    Հերքում «Հետք»-ի «ՄԼ մայնինգ»-ի սեփականատերն ուզում է շահագործել Ազատեկի ոսկու հանքը. նոր զարգացումներ հանքավայրի շուրջ» վերտառությամբ նյութի վերաբերյալ
    img
    2026-05-07
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-05-07
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը պարգևատրվել է Պատվո լեգիոնի շքանշանով
    img
    2026-05-06
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության ատոմային էներգիայի գործակալության նախագահի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-05-06
    Համայնքների միավորման 3 նոր ծրագիր կիրականացվի. ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ԱԺ-ում ներկայացրել է օրենքների նախագծերի փաթեթը
    img
    2026-05-05
    Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև տեղի է ունեցել համատեղ հռչակագրի ստորագրման և փաստաթղթերի փոխանակման արարողություն
    img
    2026-04-30
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստ
    img
    2026-04-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՎԶԵԲ-ի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-04-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն մասնակցել է «ՀՀ-ում մասնակցային կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավվածության խթանում» ծրագրի մեկնարկի միջոցառմանը
    img
    2026-04-26
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Տավուշի մարզ՝ տեղում ծանոթանալու մարզում իրականացված ծրագրերին
    img
    2026-04-23
    Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

    Տեսնել բոլորը