
ՀՀ ՏԿԵ նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության գործընկերների հետ «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում, Վանաձորում հանդիպել է ՀՀ Լոռու և Տավուշի մարզպետարանների և մարզերի միավորված համայնքների ներկայացուցիչներին:
Հանդիպմանը մասնակցել է ՏՀԶՎԿ հասարակական կազմակերպության նախագահ Գրիշա Խաչատրյանը:
Հանդիպմանը ներկայացվել է ԳՄՀԸ-ի կողմից համայնքներում կիրառվող ՀԿՏՀ համակարգերի աշխատանքի մշտադիտարկման արդյունքները, համակարգում սպասվող փոփոխությունները, իսկ վերջում մասնակիցների միջև ծավալվել է ակտիվ քննարկում, ինչպես նաև հարցուպատասխան: