logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

logo
    • Հայ
    • Eng
    • Рус

    Վարչապետին ներկայացվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2022թ. գործունեության կատարողականը

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Համբարձում Մաթևոսյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք: 

    ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, փոխնախարարները, Միգրացիոն ծառայության պետը ներկայացրել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից, ըստ ոլորտային ուղղությունների, իրականացված ծրագրերն ու միջոցառումները: Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտում՝ շարունակվել են վարչատարածքային բարեփոխումները. համայնքների խոշորացման գործընթացի շրջանակում 915 համայնքի փոխարեն ձևավորվել է 71 համայնք, ներկայում ընթանում են լիազորությունների ապակենտրոնացման գործընթացի շուրջ քննարկումներ: Շարունակվել է համայնքներում քաղաքացների սպասարկման գրասենյակների (ՔՍԳ) տեսքով էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրումը. ընթացիկ տարում ՔՍԳ ստեղծվել է 7 համայնքում, ընդհանուր առմամբ այս պահին ՔՍԳ ներդրվել է 56 համայնքի 75 բնակավայրում: 

    Պատասխանատուները վստահեցրել են, որ շուրջ 40 պետական ծառայություն տեխնիկապես հնարավոր է իրականացնել նշված համակարգի միջոցով: Նշվել է, որ արդեն 2 տարի գործում է համայնքներին ամրացված անշարժ գույքի հարկի հավաքման էլեկտրոնային համակարգ, և արձանագրվել են բարձր ցուցանիշներ. 2022թ. 800.000 բաժանորդ համայնքային հարկերը վճարել է առցանց տարբերակով: 

    Կառավարության և միջազգային գործընկերների օժանդակությամբ՝ շուրջ 21.9 մլն ԱՄՆ դոլարի շրջանակում, շարունակվել է համայնքների ենթակառուցվածքային զարգացման և նյութատեխնիկական ապահովման գործընթացը: Աղբահանության ոլորտում՝ «Կոտայքի և Գեղարքունիքի Կոշտ թափոնների կառավարում» ծրագրի շրջանակում ավարտական փուլում են Հրազդանի սանիտարական աղբավայրի և Մարտունու ու Ակունքի փոխաբեռնման կայանների շինարարական աշխատանքները, հայտարարվել է հաջորդ տարի աղբամանների ձեռքբերման մրցույթը: 

    Մշակվել է մյուս 8 մարզում կոշտ թափոնների ինտեգրված համակարգի ներդրման ծրագրային առաջարկ, որը քննարկվում է միջազգային փորձագետների հետ, ակնկալվում է տարեսկզբին հայտարարել նախագծման մրցույթը: 2018-2022թթ. համայնքներում իրականացվել է 1897 սուբվենցիոն ծրագիր՝ շուրջ 90 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: Առաջատար ոլորտներն են՝ ասֆալտապատումը, լուսավորությունը, հասարակական շենքերի նորոգումը, ջրային ենթակառուցվածքների բարելավումը, մանկապարտեզները և այլն: Արդեն ստացվել են 2023թ. սուբվենցիոն ծրագրերի նախնական հայտերը. ներկայացվել է 459 ծրագիր՝ ավելի քան 112 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: 

    ՏԿԵՆ կողմից իրականացվել է 2022թ. ավարտված և երաշխիքային ժամկետում գտնվող 481 ծրագրի մշտադիտարկում, վերացվել է հայտնաբերված թերությունների 80 տոկոսը, գործընթացը շարունակվում է: Շարունակվել են ճանապարհային ցանցի վերականգնման և զարգացման ծրագրերը՝ արդիականացման, որակի և անվտանգության բարելավման միջոցով: Նշվել է, որ 2022թ. համար նախանշված՝ 500 կմ ճանապարհաշինության թիրախը գերակատարված է. ներկա դրությամբ իրականացվել է 530 կմ ասֆալտապատում: Մեծ մասը կազմել է հիմնանորոգումը, կատարվել են նաև միջին նորոգման աշխատանքներ: Նշվել են հատկապես Սյունիքի մարզում իրականացվող աշխատանքները, որոնց շրջանակում կառուցվում են նոր ճանապարհներ: 

    Զեկուցվել է Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի, Ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի ընթացքի մասին, նշվել է, որ ավարտվել են ռազմավարական նշանակության մի շարք ծրագրեր: Ներկայացվել են ընթացիկ բարեփոխումներն ու նախաձեռնությունները, ճանապարհների կառավարման և սպասարկման ուղղությամբ քայլերը: Վարչապետին զեկուցվել է 2022թ. տրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և պարբերական վկայագրման գործընթացի մասին. նշվել է, որ այս տարվա նոյեմբերի դրությամբ տրամադրվել է 66 լիցենզիա, ստուգաչափված է 152.000 գազաբալոն, վկայագրման ժամանակ խոտանվել է մոտ 5000 գազաբալոն, որից 4600-ը ժամկետանց է եղել և պոտենցիալ պայթյունավտանգ: Շարունակվել է նաև մյուս ոլորտներում լիցենզիաների և թույլտվությունների տրամադրման գործընթացը, այդ թվում՝ 19 լիցենզիա տեխզննման կայանների մասով: Միասնական երթուղային ցանցի ներդրման համար կազմակերպվել են մարզերի օպերատորների ընտրության մրցույթներ, որոշ մարզերում համակարգն արդեն իսկ արդիականացվում է, մյուսներում աշխատանքներն ընթացքի մեջ են: Ներկայացվել են ճանապարհային վճարների գանձման էլեկտրոնային համակարգը և դրա ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքը, երկաթուղային տրանսպորտի ոլորտում իրականացված ծրագրերը: Էներգետիկայի բնագավառում՝ շարունակվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման և անվտանգության ապահովման գործընթացը, ինչի արդյունքում լիցենզիայի ժամկետը երկարաձգվել է մինչև 2031թ.: 

    Իրականացվել են էներգետիկ ենթակառուցվածքների վերազինման, ինչպես նաև նոր ենթակայանների կառուցման աշխատանքներ, ընթացքի մեջ են Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերի կառուցման ծրագրերը: Մեկնարկել է բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագիրը, որի շահառուների թիվը գերազանցում է 400-ը: Մշակվել է վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության 2022-2030թթ. ազգային ծրագիրը: Ընդերքի ոլորտում՝ 2022թ. շարունակվել է օրենսդրական դաշտի բարելավումը: 

    Տրամադրվել է 50-ից ավելի ընդերքօգտագործման իրավունք, իսկ զուգահեռ իրականացված վարչական վերահսկողության շրջանակում արձանագրվել է կազմակերպությունների կողմից պարտավորությունների պատշաճ կատարման դրական դինամիկա: Մշակվում է հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը: Միգրացիայի բնագավառում՝ իրականացվել են մատուցվող ծառայությունների թվայնացման աշխատանքներ և ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Ներդրվել են օտարերկրացի աշխատողների ներգրավման միասնական էլեկտրոնային հարթակը՝ workpermit.am-ը, հետընդունման (ռեադմիսիայի), փախստականների և ապաստան հայցողների հայցերի կառավարման էլեկտրոնային համակարգերը: Ավարտին է հասցվում 1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիրը, որը առաջին անգամ 2019 թ.-ից իրականացվել է նաև Երևանում։ Վարչապետն ընդգծել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքային բարեփոխումների առաջնահերթությունը և հետաքրքրվել մի շարք ծրագրերից ու աշխատանքներից: Կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել այդ առնչությամբ: 

    Մտքերի փոխանակություն է ծավալվել ըստ ոլորտների իրականացված ու նախաձեռնված միջոցառումների շուրջ, քննարկվել են հետագա անելիքները: Վարչապետի կողմից կարևորվել է սուբվենցիոն ծրագրերի որակի ապահովումը, համայնքների խոշորացման նպատակային իրականացումը, էլեկտրոնային կառավարման համակարգերի հասցեականությունը, աղբահանության գործընթացի ճիշտ կազմակերպումը, գյուղական ճանապարհների ասֆալտապատումը, ճանապարհների սպասարկման և կշռման ժամանակակից համակարգերի ներդրումը, գազալցակայանների նկատմամբ վերահսկողության խստացումը: Պատասխանատուներին տրվել են մի շարք հանձնարարականներ: 

    Նիկոլ Փաշինյանը նշել է ոլորտային բարեփոխումների վերաբերյալ հանրային պատշաճ իրազեկման և ակտիվ հանրային հաղորդակցության անհրաժեշտությունը:

    Լրահոս

    img
    2026-03-27
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալները ընդունել են Հունգարիայի էներգետիկայի նախարարության ԵՄ և միջազգային կապերի հարցերով պետական քարտուղարի տեղակալին
    img
    2026-03-27
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ընդունել է Wizz Air ավիաընկերության առևտրային գծով գլխավոր տնօրեն Իան Մալինիին
    img
    2026-03-25
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը ներկա է գտնվել LEAD4Shirak ծրագրի փակման միջոցառմանը
    img
    2026-03-25
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-03-24
    ՀՀ ՏԿԵՆ-ում կազմակերպել է քննարկում գազաբալոնների պարբերական վկայագրում իրականացնող լիցենզավորված կազմակերպությունների մասնակցությամբ
    img
    2026-03-23
    Կայացել է ԵՄ–Հայաստան էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողությունների և քաղաքացիական պաշտպանության հարցերով ենթակոմիտեի 9-րդ նիստը
    img
    2026-03-20
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակությանը
    img
    2026-03-20
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրենին
    img
    2026-03-19
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն այցելել է «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ
    img
    2026-03-19
    Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է Կառավարության ծրագրի 2025 թվականի կատարման մասին հաշվետվությունը
    img
    2026-03-19
    Կայացել է «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի ղեկավար հանձնաժողովի նիստը
    img
    2026-03-18
    Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է ՏԿԵՆ կառավարման ոլորտներում իրականացված ծրագրերը
    img
    2026-03-17
    Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանը և ՏԿԵ նախարարի տեղակալներ Առնակ Ավետիսյանը և Ավետիք Դարբինյանն այցելել են Արմավիրի մարզ
    img
    2026-03-17
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ՏԿԵ նախարարությունում աշխատանքային փորձառություն անցնող ուսանողների հետ
    img
    2026-03-17
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը հանդիպել է KfW բանկի ներկայացուցիչների հետ
    img
    2026-03-17
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության դեսպանին
    img
    2026-03-16
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանին
    img
    2026-03-13
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանն այցելել է Արագածոտնի մարզ
    img
    2026-03-12
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավարին
    img
    2026-03-11
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն հանդիպել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ
    img
    2026-03-11
    Կայացել է «Կանայք՝ կայուն ապագայի առաջնորդներ հանրային և մասնավոր ոլորտներում» խորագրով հանդիպում
    img
    2026-03-11
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը մասնակցել է PDAC 2026 միջազգային համաժողովին
    img
    2026-03-11
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանն այցելել է Տավուշի և Լոռու մարզեր
    img
    2026-03-10
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը մասնակցել է Համայնքային ֆորումին
    img
    2026-03-09
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Արմավիրում ներկա է գտնվել դպրոցի բացման արարողությանը
    img
    2026-03-06
    Առնակ Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ
    img
    2026-03-06
    ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալին
    img
    2026-03-06
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է «Խորհուրդ X» երիտասարդական ուսանողական կազմակերպության անդամներին
    img
    2026-03-05
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
    img
    2026-03-05
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը խորհրդակցություն է անցկացրել

    Տեսնել բոլորը