logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

coatOfArms
    • Հայ
    • Eng
    • Рус

    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հանդիպել է ուկրաինահայ մի խումբ գործարարների հետ

    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նոյեմբերի 18-ին հանդիպել է ուկրաինահայ մի խումբ գործարարների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Ներդրումների աջակցման կենտրոնի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը։ 

    Հանդիպմանը ներկա էր Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը։ 

    Նախարար Սանոսյանը ողջունել է գործարարներին և ընդգծել, որ Հայաստանում տարբեր ոլորտներում ներդրումներ իրականացնելու մեծ հնարավորություններ կան։ 

    Նախարարը գործարարներին է ներկայացրել ՏԿԵ նախարարության գործունեության ոլորտները, մանրամասն նկարագրել, թե որ ոլորտում ինչ անելիքներ, ինչ հնարավորություններ կան և ինչպես կարելի է համագործակցել այդ հարթակներում։ «Վերջին տարիներին Հայաստանում մեծ ծավալի շինարարություն է կատարվում։ Ճանապարհներ են կառուցվում, դպրոցներ ու մանկապարտեզներ են կառուցվում, ջրագծեր են անցկացվում։ Մենք իրականում ավելին ենք ուզում անել, բայց տեղական շինարարական ընկերությունների ներուժը չի բավարարում։ Դրա համար ես պարզ կարող եմ ասել՝ մենք ձեր կարիքն ունենք։ Մեր երկրում աշխատանք շատ կա և այստեղ ձեզ խանգարողներ չեն լինի»,-ասել է նախարարը։ 

    Գործարարներն իրենց հերթին նախարարից տարբեր հարցերի վերաբերյալ տեղեկություններ են ճշտել, հետաքրքրվել մասնավորապես ճանապարհաշինության, շինարարության, աղբի վերամշակման, արևային էներգետիկայի ոլորտներից, իրենց՝ Հայաստան տեղափոխած ընկերություններով հայաստանյան տենդերներին մասնակցելու հնարավորություններից։ Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը մանրամասն պատասխանել է ուկրաինահայ գործրարների՝ Հայաստանում մնալու ժամկետների, կարգավիճակի, այստեղ ապրելու և աշխատելու համար անհրաժեշտ թույլտվությունների վերաբերյալ բոլոր հարցերին։ 

    Լրահոս

    img
    2026-06-24
    Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպական ներդրումային բանկը (EIB) և ՀՀ ՏԿԵ նախարարությունը համատեղ մտադրությունների մասին նամակներ են ստորագրել
    img
    2026-06-23
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հետ
    img
    2026-06-22
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը հանդիպել է ընդերքօգտագործող ընկերությունների ներկայացուցիչների հետ
    img
    2026-06-22
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ
    img
    2026-06-22
    Միջհամայնքային համագործակցության զարգացման և օրենսդրական բարեփոխումների հնարավորությունները․ Աշխատաժողով Դիլիջանում
    img
    2026-06-18
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկա է գտնվել «Ֆլայուան Արմենիա» ավիաընկերության օդանավի դիմավորման արարողությանը
    img
    2026-06-17
    Համայնքների միավորման երեք նոր ծրագիր կիրականացվի
    img
    2026-06-15
    Հրատարակվել է «Տեղական զարգացման հիմնադրամ․ պատումներ Հայաստանի համայնքներից» գրքույկը
    img
    2026-06-13
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը մասնակցել է Միջազգային արևային դաշինքի Եվրոպայի և այլ երկրների տարածաշրջանային կոմիտեի յոթերորդ լիագումար նիստին
    img
    2026-06-12
    ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է կայծակի հարվածից փլուզված կամուրջի հատված
    img
    2026-06-11
    ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է ՏԿԵՆ ոլորտային հատկացումներն ու ծրագրերը
    img
    2026-06-11
    ԵՐԵՎԱՆ-ՍԵՎԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԿԱՅԾԱԿԻ ՀԱՐՎԱԾԻՑ ԿԱՄՈՒՐՋ Է ՓԼՈՒԶՎԵԼ
    img
    2026-06-11
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը հանդիպում է ունեցել ISA-ի գլխավոր տնօրեն Աշիշ Կհանայի հետ
    img
    2026-06-06
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակին
    img
    2026-06-02
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու պաշտոնական բացման արարողությանը
    img
    2026-05-29
    Հերքում «Հետք»-ի «Երբ հանրային կարծիքը կարևոր չէ, կամ ինչպես շրջանցել բնապահպանական փորձաքննությունը» վերտառությամբ նյութի վերաբերյալ
    img
    2026-05-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր
    img
    2026-05-21
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը մասնակցել է Knowledge Series: Financing Secure Energy Systems խորագրով միջոցառմանը
    img
    2026-05-11
    Հերքում «Հետք»-ի «ՄԼ մայնինգ»-ի սեփականատերն ուզում է շահագործել Ազատեկի ոսկու հանքը. նոր զարգացումներ հանքավայրի շուրջ» վերտառությամբ նյութի վերաբերյալ
    img
    2026-05-07
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-05-07
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը պարգևատրվել է Պատվո լեգիոնի շքանշանով
    img
    2026-05-06
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության ատոմային էներգիայի գործակալության նախագահի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-05-06
    Համայնքների միավորման 3 նոր ծրագիր կիրականացվի. ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ԱԺ-ում ներկայացրել է օրենքների նախագծերի փաթեթը
    img
    2026-05-05
    Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև տեղի է ունեցել համատեղ հռչակագրի ստորագրման և փաստաթղթերի փոխանակման արարողություն
    img
    2026-04-30
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստ
    img
    2026-04-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՎԶԵԲ-ի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-04-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն մասնակցել է «ՀՀ-ում մասնակցային կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավվածության խթանում» ծրագրի մեկնարկի միջոցառմանը
    img
    2026-04-26
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Տավուշի մարզ՝ տեղում ծանոթանալու մարզում իրականացված ծրագրերին
    img
    2026-04-23
    Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
    img
    2026-04-23
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Իսակովի պողոտայում իրականացվող միջին նորոգման աշխատանքների ընթացքին

    Տեսնել բոլորը