logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

coatOfArms
    • Հայ
    • Eng
    • Рус
    2022-11-07

        ՏԿԵՆ և ԳՄՀԸ համագործակցությամբ կայացել է ՀՀ հարավային և կենտրոնական համայնքների տնտեսական զարգացման համաժողովը

        Նոյեմբերի 7-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) հետ համագործակցությամբ Գորիսում կայացել է ՀՀ հարավային և կենտրոնական համայնքների տնտեսական զարգացման համաժողովը։ 

        Մեկտեղելով Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի և Արմավիրի մարզերի համայնքների և մարզպետարանների շուրջ 70 ներկայացուցիչների՝ համաժողովը հնարավորություն է ստեղծել արծարծելու համայնքներում տնտեսական զարգացման խնդիրները, առկա հնարավորությունները և իրականացված աշխատանքները։ 

        Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի, ՀՀ-ում Շվեյցարիայի փոխդեսպան Վերներ Թութի և ԳՄՀԸ կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման» ծրագրի խորհրդատու Արմեն Քեշիշյանի ողջույնի խոսքերից հետո ներկայացվել են ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանի կողմից ներկայացվել են համայնքների զարգացման ռազմավարական և գործառնական պլանավորման գործիքները (Զարգացման հնգամյա ծրագիր, Տարեկան աշխատանքային պլան), համայնքների տնտեսական զարգացման ոլորտում ՏԻՄ-երի լիազորությունները և խնդիրները, ինչպես նաև վերջին երկու տարիների ընթացքում համայնքային ենթակառուցվածքների զարգացման սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումները։ 

        Համաժողովը համայնքապետարանների ներկայացուցիչներին հնարավորություն է տվել ծանոթանալ համայնքների տնտեսական զարգացման Աշխատանքային խմբի (ԱԽ) գործունեությանը, հիմնական գործառույթներին և իրականացված աշխատանքներին, որոնց թվում կարևոր տեղ է զբաղեցնում Գերմանիայի Դաշնության և Շվեյցարիայի կառավարությունների, ինչպես նաև ՀՀ համայնքների համաֆինանսավորմամբ գործող «Համավարակի հետեւանքների մեղմմանն ուղղված դրամաշնորհային հիմնադրամի» աշխատանքների համակարգումը։ 

        Հիմնադրամի շրջանակներում իրականացվող 21 բազմաբնույթ դրամաշնորհային ծրագրերը (ընտրված ավելի քան 200 հայտերից) նպատակ ունեն շահառու համայնքներում ստեղծել տնտեսական ակտիվության հնարավորություններ և նպաստել ձեռներեցության համար առավել բարենպաստ միջավայրի ձևավորմանը։ Համաժողովին ներկայացվել են չորս համայնքներում իրականացված դրամաշնորհային ծրագրեր (Արենի, Սիսիան, Տեղ, Գորիս)՝ իրենց արդյունքներով, դժվարություններով և սերտած դասերով։ 

        Լրահոս

        img
        2026-06-29
        ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը ունդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Հայաստանում մշտական ներկայացուցչի տեղակալին
        img
        2026-06-27
        Տեղի է ունեցել Քաջարանի թունելի շինարարության մեկնարկի պաշտոնական արարողությունը
        img
        2026-06-26
        ՀՀ ՏԿԵ ԵՎ ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «LEAPFROG GEO» 3D ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ
        img
        2026-06-26
        ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը այցելել է Հայաստանի ատոմային էլեկտրակայան
        img
        2026-06-25
        ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է իրանական պատվիրակությանը
        img
        2026-06-24
        ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը մասնակցել է ԵՄ նախաձեռնած «Կապակցվածության օրակարգի հարթակի» մեկնարկին նվիրված միջոցառմանը
        img
        2026-06-24
        Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպական ներդրումային բանկը (EIB) և ՀՀ ՏԿԵ նախարարությունը համատեղ մտադրությունների մասին նամակներ են ստորագրել
        img
        2026-06-23
        ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հետ
        img
        2026-06-22
        ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ
        img
        2026-06-22
        ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը հանդիպել է ընդերքօգտագործող ընկերությունների ներկայացուցիչների հետ
        img
        2026-06-22
        Միջհամայնքային համագործակցության զարգացման և օրենսդրական բարեփոխումների հնարավորությունները․ Աշխատաժողով Դիլիջանում
        img
        2026-06-18
        ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկա է գտնվել «Ֆլայուան Արմենիա» ավիաընկերության օդանավի դիմավորման արարողությանը
        img
        2026-06-17
        Համայնքների միավորման երեք նոր ծրագիր կիրականացվի
        img
        2026-06-15
        Հրատարակվել է «Տեղական զարգացման հիմնադրամ․ պատումներ Հայաստանի համայնքներից» գրքույկը
        img
        2026-06-13
        ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը մասնակցել է Միջազգային արևային դաշինքի Եվրոպայի և այլ երկրների տարածաշրջանային կոմիտեի յոթերորդ լիագումար նիստին
        img
        2026-06-12
        ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է կայծակի հարվածից փլուզված կամուրջի հատված
        img
        2026-06-11
        ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է ՏԿԵՆ ոլորտային հատկացումներն ու ծրագրերը
        img
        2026-06-11
        ԵՐԵՎԱՆ-ՍԵՎԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԿԱՅԾԱԿԻ ՀԱՐՎԱԾԻՑ ԿԱՄՈՒՐՋ Է ՓԼՈՒԶՎԵԼ
        img
        2026-06-11
        ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը հանդիպում է ունեցել ISA-ի գլխավոր տնօրեն Աշիշ Կհանայի հետ
        img
        2026-06-06
        ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակին
        img
        2026-06-02
        ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու պաշտոնական բացման արարողությանը
        img
        2026-05-29
        Հերքում «Հետք»-ի «Երբ հանրային կարծիքը կարևոր չէ, կամ ինչպես շրջանցել բնապահպանական փորձաքննությունը» վերտառությամբ նյութի վերաբերյալ
        img
        2026-05-28
        ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր
        img
        2026-05-21
        ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը մասնակցել է Knowledge Series: Financing Secure Energy Systems խորագրով միջոցառմանը
        img
        2026-05-11
        Հերքում «Հետք»-ի «ՄԼ մայնինգ»-ի սեփականատերն ուզում է շահագործել Ազատեկի ոսկու հանքը. նոր զարգացումներ հանքավայրի շուրջ» վերտառությամբ նյութի վերաբերյալ
        img
        2026-05-07
        ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերի գլխավորած պատվիրակությանը
        img
        2026-05-07
        ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը պարգևատրվել է Պատվո լեգիոնի շքանշանով
        img
        2026-05-06
        ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության ատոմային էներգիայի գործակալության նախագահի գլխավորած պատվիրակությանը
        img
        2026-05-06
        Համայնքների միավորման 3 նոր ծրագիր կիրականացվի. ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ԱԺ-ում ներկայացրել է օրենքների նախագծերի փաթեթը
        img
        2026-05-05
        Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև տեղի է ունեցել համատեղ հռչակագրի ստորագրման և փաստաթղթերի փոխանակման արարողություն

        Տեսնել բոլորը