logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

coatOfArms
    • Հայ
    • Eng
    • Рус
    2022-11-04

        Կանայք բեմում «Ուժը ներսում». TEDxYerevanSalon

        «Ուժը՝ ներսում» խորագրով TEDxYerevanSalon միջոցառումը տեղի ունեցավ 2022 թ․ նոյեմբերի 4-ին Երևանում: Միջոցառումը հարթակ տրամադրեց խոսնակներին՝ լսարանին ներկայացնելու իրենց պատմությունները՝ ընդգծելով ներքին ուժի և ճկունության կառուցման կարևորությունը։ 

        Կոնֆերանսին իրենց ելույթներով հանդես եկող հինգ կանայք և մի տղամարդ համընդհանուր աջակցություն ցուցաբերելու կարևորության վառ ապացույցն են: Նրանք անհատներ են, ովքեր ոչ միայն հասել են իրենց երազանքներին ու նպատակներին, այլև ջանք չեն խնայել իրենցից հետո եկողների համար ճանապարհ հարթելու, կրթելու, ուղղորդելու գործում։ Նրանք սիրով աջակցում են բոլորին, ովքեր այս կամ այն կերպ կիսում են իրենց կյանքի ուղին։ 

        Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Պիեռ Բոնիֆասին և ծրագրի խորհրդատու Լիկա Մկրտչյանը: «Նմանատիպ միջոցառումները միտված են հայ հասարակության մեջ կանանց առաջնորդությունը խթանելու և ամբողջ երկրի աղջիկներին և դեռահասներին ոգեշնչելու համար», - ասաց պարոն Բոնիֆասին: 

        Անուշ Մանուչարյանը՝ Brainee և grow edutainment-ի համահիմնադիրը, ներկայացավ սեփական վախերի հետ ընկերանալու մասին իր ելույթով։ Արենիի համայնքապետարանի տնտեսական զարգացման գլխավոր տնօրեն Զեմֆիրա Հարությունյանը, ով ներգրավված է հասարակությանը օգնելու մի շարք ծրագրերում, ներկայացնում է մարդասիրությունը: 

        Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը խոսեց մեր ներսում ամեն ինչ վերահսկելու մասին՝ աշխարհը կառավարել փորձելու փոխարեն։ Չարենցավանի համայնքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ, «Իրազեկ կանայք, հզոր համայնքի» համահիմնադիր Սաթենիկ Բալաբեկյանն իր 8-ամյա որդուն համարում է իր լավագույն ընկերը, ումից էլ կարևոր դասեր է քաղել՝ նրա դաստիարակությամբ զբաղվելիս:

        Անակնկալ ելույթով հանդես եկավ Սերգեյ Վարդանյանը, ով խոսեց կանանց հզորացման վերաբերյալ տղամարդու տեսանկյունից: Ելույթը շատ խորիմաստ էր, այն ներկայացնում էր կանանց աշխարհը Սերգեյի աչքերով։ Կոնֆերանսն ամփոփող վերջին բանախոսը Տաթևիկ Ռևազյանն էր` Քաղավիացիայի վարչության աշխարհում ամենաերիտասարդ գլխավոր տնօրենը: Նա նշեց, որ չնայած կանանց առջև ծառացած դժվարություններին, կարևոր է չկենտրոնանալ կին լինելու վրա և դա չընկալել որպես սահմանափակում, այլ հակառակը՝ ընդունել որպես առավելություն։ 

        Նման հատկանշական թեմաներ բարձրաձայնելով՝ բանախոսները նպատակ ունեն խրախուսել հասարակությանը՝ հատկապես կանանց:Ամբողջ աշխարհում կանայք բախվում են սոցիալական և մշակութային բարդությունների և անարդար մարտահրավերների: TEDxYerevanSalon-ի խոսնակները բեմ դուրս եկան` ցույց տալու, որ ամեն ինչ հնարավոր է, և երբեք ուշ չէ սկսել ամեն ինչ նորից: 

        TEDxYerevan թիմը Հայաստանում կազմակերպում է TEDx ձևաչափի համաժողովներ 2010 թվականից, և սա թվով երրորդ TEDxYerevan համաժողովն է, որն ուղղված էր կանանց առնչվող թեմաների բարձաձայնմանը։ Միջոցառմանն աջակցել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագիրը՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) ցուցաբերած աջակցության շնորհիվ: Ծրագիրն իրականացվում է հիմնական քաղաքական գործընկերոջ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) հետ սերտ համակարգմամբ: 

        Լրահոս

        img
        2026-05-29
        Հերքում «Հետք»-ի «Երբ հանրային կարծիքը կարևոր չէ, կամ ինչպես շրջանցել բնապահպանական փորձաքննությունը» վերտառությամբ նյութի վերաբերյալ
        img
        2026-05-28
        ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր
        img
        2026-05-21
        ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը մասնակցել է Knowledge Series: Financing Secure Energy Systems խորագրով միջոցառմանը
        img
        2026-05-11
        Հերքում «Հետք»-ի «ՄԼ մայնինգ»-ի սեփականատերն ուզում է շահագործել Ազատեկի ոսկու հանքը. նոր զարգացումներ հանքավայրի շուրջ» վերտառությամբ նյութի վերաբերյալ
        img
        2026-05-07
        ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերի գլխավորած պատվիրակությանը
        img
        2026-05-07
        ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը պարգևատրվել է Պատվո լեգիոնի շքանշանով
        img
        2026-05-06
        ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության ատոմային էներգիայի գործակալության նախագահի գլխավորած պատվիրակությանը
        img
        2026-05-06
        Համայնքների միավորման 3 նոր ծրագիր կիրականացվի. ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ԱԺ-ում ներկայացրել է օրենքների նախագծերի փաթեթը
        img
        2026-05-05
        Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև տեղի է ունեցել համատեղ հռչակագրի ստորագրման և փաստաթղթերի փոխանակման արարողություն
        img
        2026-04-30
        Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստ
        img
        2026-04-28
        ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՎԶԵԲ-ի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիի գլխավորած պատվիրակությանը
        img
        2026-04-28
        ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն մասնակցել է «ՀՀ-ում մասնակցային կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավվածության խթանում» ծրագրի մեկնարկի միջոցառմանը
        img
        2026-04-26
        Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Տավուշի մարզ՝ տեղում ծանոթանալու մարզում իրականացված ծրագրերին
        img
        2026-04-23
        ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Իսակովի պողոտայում իրականացվող միջին նորոգման աշխատանքների ընթացքին
        img
        2026-04-23
        Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
        img
        2026-04-22
        Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արագածոտնի և Շիրակի մարզեր
        img
        2026-04-21
        ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը մասնակցել է Աղետների ռիսկի կառավարման միջգերատեսչական աշխատանքային խմբի արտահերթ նիստին
        img
        2026-04-21
        Տեղի է ունեցել 2026 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
        img
        2026-04-19
        Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ավտոերթով ազդարարվեց Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրի հյուսիսային հատվածի բացումը
        img
        2026-04-18
        Բուհերի ուսանողների համար Սյունիքի մարզ ճանաչողական այց էր կազմակերպել
        img
        2026-04-17
        ՀՀ Տավուշի մարզի Բերդավանի միջնակարգ դպրոցի աշակերտները ճանաչողական այցով ՀՀ ՏԿԵ նախարարությունում էին
        img
        2026-04-16
        Ոլորտային վերապատրաստումը՝ համայնքային կառավարման բարելավման միջոց
        img
        2026-04-16
        ՏԿԵ նախարարության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) համատեղ կազմակերպմամբ անցկացվում են «Hard talk» քննարկումները
        img
        2026-04-15
        ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ընդունել է ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի բազմամակարդակ կառավարման փորձագիտական կենտրոնի ղեկավարի տեղակալ Նայլ Շիեյրինին
        img
        2026-04-14
        ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
        img
        2026-04-14
        ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը մասնակցել է «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի փակման միջոցառմանը
        img
        2026-04-14
        Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց ձորի և Արարատի մարզեր
        img
        2026-04-13
        ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը հանդիպել է Լիտվայի Հանրապետության էերգետիկայի նախարարի տեղակալ Այրիդաս Դաուկշասի հետ
        img
        2026-04-13
        ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ընդունել է Կանաչ կլիմայի հիմնադրամի առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
        img
        2026-04-09
        ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության տրանսպորտի նախարարին

        Տեսնել բոլորը