ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը հանդիպում է ունեցել Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ներկայացուցիչների հետ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը հոկտեմբերի 28-ին հանդիպում են ունեցել Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ներկայացուցիչների հետ:
Նախարարի տեղակալը ներկայացրել ճանապարհաշինության ոլորտներում կատարված աշխատանքները: ԵՄ Արևելյան հարևանության երկրներում պետական հատվածի գործունեության համար պատասխանատու Ռաֆալ Ռիբացկին և ԵՆԲ-ի վարկային գծով պատասխանատու Ստեֆանի Գիհարդ-Բրենդը հետաքրքրվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի վերաբերյալ կառավարության տեսլականով:
Քրիստինե Ղալեչյանը խոսել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքում իրականացված և կատարվելիք աշխատանքներից և շեշտել այդ ճանապարհի կենսական անհրաժեշտությունը պետության համար:
Նարեկ Զուլալյանը ներկայացրել է Սիսիան-Քաջարան ճանապարհի (60 կմ) կառուցման ծրագրի իրականացման ընթացքը և խոսել Գյումրի-Բավրա ճանապարհահատվածի առաջնահերութություններից: Հանդիպման ավարտին նախարարի տեղակալը պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ ԵՆԲ-ի առաջարկների նախնական փաթեթը և ՀՀ ֆինանսների նախարարության գործընկերների հետ համատեղ ունենալ հանդիպում-քննարկում: