ՏԿԵ նախարարը մասնակցել է ԵԱՏՄ անդամ երկրների էներգետիկ ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների մասակցությամբ խորհրդակցությանը
Հոկտեմբերի 18-ին կայացել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների էներգետիկ ոլորտի լիազոր մարմիների ղեկավարների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի մասակցությամբ խորհրդակցություն։ Քննարկվել են ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին պայմանագրի նախագիծը և դրան առչվող հարցերի լայն շրջանակ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրել է Հայաստանի տեսակետները պայմանագրի նախագծի առանձին կետերի վերաբերյալ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները նախագիծը վերջնականեցնելու նպատակով։
Բոլոր նորություններըԿիսվել