ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։ Նախարարը ողջունել է դեսպանին և շնորհակալություն հայտնել սեպտեմբերի 29-ին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ Վարդենիս այցելության և Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքներին տեղում ծանոթանալու համար։ «Մենք շատ բարձր ենք գնահատում Ձեր ակտիվ մասնակցությունը ոչ միայն Վարդենիս կատարած այցին, այլև առհասարակ՝ գնահատում ենք Ձեր ակտիվ գործունեությունը Հայաստանում և ձեր հասցեական գնահատականները»,-ասել է նախարարը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Նախարարը կարևորել է երկու երկրների միջև օդային կանոնավոր չվերթերի անհրաժեշտությունը, որը կնպաստի նաև այլ ոլորտների զարգացմանը։
Մասանորի Ֆուկուշիման իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարարին Գեղարքունիքի մարզ շրջայց կազմակերպելու համար, ինչը իրենց հնարավորություն է տվել տեղում ծանոթանալ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներին, որոնք իրենք պատրաստվում են ներկայացնել իրենց կառավարությանը։ Դեսպանը նկատել է, որ երկու երկրների միջև առկա են բարեկամական լավ հարաբերություններ, բայցև առկա է չօգտագործված մեծ պոտենցիալ՝ բիզնեսի, առևտրի ոլորտում, որը պետք է անպայման իրացնել։ «Ճապոնիայի համար Հայաստանը շատ կարևոր գործընկեր է։ Հայաստանը շատ ժողովրդավար երկիր է։ Ճապոնիայի կառավարությունը պատրաստ է շարունակել տարբեր տեսակի աջակցություն տրամադրել Հայաստանին։ Ես որպես Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան կուզենայի իմ բոլոր ջանքերը ներդնել, որպեսզի ավելի զարգացնեմ մեր երկու երկրների հարաբերությունները»,-ընդգծել է դեսպանը։
Երկուստեք կարևորվել է Հայաստանի մարզերի և Ճապոնիայի պրեֆեկտուրաների միջև համագործակցությունը։
Լրահոս
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է ԵՆԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության նորանշանակ ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն հանդիպել է ԵՄ ԱԳԵԾ և Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության համատեղ պատվիրակության հետ

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ԱԺ-ում ներկայացրել է 2026 թվականի նախարարության և մարզպետների աշխատակազմերի բյուջեների պլանավորումը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն աշխատանքային այցով Կանադայում էր

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունն է անցկացրել

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի պատվիրակությանը

Սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել է 21 ծրագրային հայտ

Պարզաբանում

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյաը շրջայց է կատարել Գեղակերտ-Ծաղկալանջ-Արագած-Աղավնատուն ճանապարհի շինհրապարակում
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Ավստրիական գործարար պատվիրակությանը

Վերապատրաստումը՝ համայնքային կառավարման բարելավման միջոց

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր

ՀՀ ՏԿԵՆ-ում, «Աստանա» դիվանագիտական ակումբի հետ համագործակցությամբ, անցկացվել է ամփոփիչ կլոր-սեղան քննարկում
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել աշխատանքային խմբի հերթական նիստը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Վայոց ձորի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Մադրիդում մասնակցել է OGP 9-րդ համաշխարհային գագաթնաժողովին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2025»-ի բացման արարողությանը

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8 կմ երկարությամբ նոր կառուցված ճանապարհահատվածը հանձնվել է շահագործման

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է «Mohamed bin Zayed Water Initiative» հիմնադրամի գործադիր տնօրեն Այեշա Ալ Աթիկիի հետ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է «Կապակցված ազգեր. տրանսպորտի և ենթակառուցվածքների դերը կայուն զարգացման մեջ» խորագրով պանելային քննարկմանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԱՄԷ Էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարարի հետ

Կրեմլում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ․ հանդիպմանը մասնակցել է նաև ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանը Արմավիր քաղաքում անցկացրել է քննարկում սուբվենցիոն կարգում կատարված փոփոխությունների վերաբերյալ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Կոտայքի մարզում մասնակցել է մանկապարտեզների բացման հանդիսավոր արարողությանը
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Անկախության տոնի առիթով
