Մեկնարկել է ՀՀ մարզերի տեղական ինքնակառավարման մարմինների վերապատրաստման գործընթացը
Տեղական ինքնակառավարման մարմինների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը «ՀՀ պետական կառավարման ակադեմիա» ՊՈԱԿ-ի հետ համատեղ սույն թվականի հուլիսի 12-ից մեկնարկել է ՀՀ մարզերի տեղական ինքնակառավարման մարմինների վերապատրաստման գործընթացը։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերապատրաստել ՀՀ Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի թվով 250 համայնքների ղեկավարներ և ավագանու անդամներ։
Սույն թվականի հունիս-սեպտեմբեր ամիսներին վերապատրաստվել է ՀՀ Արմավիրի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի համայնքների ղեկավարների ու ավագանու անդամների վերապատրաստումներ։ ՀՀ Արմավիրի մարզում վերապատրաստվել է թվով 49 անձ, ՀՀ Շիրակի մարզում՝ 19 անձ, ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ 50 անձ։
Հոկտեմբերի 18-ից մեկնարկել է ՀՀ Կոտայքի մարզի տեղական ինքնակառավարման մարմինների վերապատրաստման գործընթացը։ Առաջիկայում կվերապատրաստվեն ՀՀ Արագածոտնի և Արարատի մարզերի համայնքների ղեկավարները ու ավագանու անդամները։Առաջիկայում կվերապատրաստվեն ՀՀ Արագածոտնի, Արարատի և Կոտայքի մարզերի համայնքների ղեկավարները ու ավագանու անդամները։

.jpg)
