Արմեն Սիմոնյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Պավլովսկու գլխավորած պատվիրակությանը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Վյաչեսլավ Պավլովսկու գլխավորած պատվիրակությանը:
Պատվիրակության կազմում էին նաև «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի և ՀԿԵ ՓԲԸ-ի ղեկավարությունը և նարկայացուցիչներ: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ղեկավարությունը ներկայացրել է 2022 թվականի նախորդ 8 ամիսների ընթացքում կատարած աշխատանքների արդյունքները, որից հետո կողմերը քննարկել են նաև հետագա կատարվելիք աշխատանքերի ուղղությունները:
Արմեն Սիմոնյանը և Վյաչեսլավ Պավլովսկին խոսել են Կոնցեսիոն պայմանագրի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և կարևորություն ունեցող մի շարք այլ հարցերի շուրջ: Նախարարի տեղակալը հայտնել է հայկական կողմի պատրաստակամության մասին՝ շարունակելու հետագա հանդիպում քննարկումները՝ ոլորտի աշխտանքերն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով: