ՏԿԵ նախարարը այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն օրերս այցելել էր «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ։ Նախարարը նախ շրջայց է կատարել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի տարածքում, ապա խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի հետ։
Նախարար Սանոսյանը դժգոհել է ծրագրերի իրականացման դանդաղ ընթացքից․ «Ես չափազանց կարևորում եմ այս կառույցի աշխատանքը, կառույցը կարևոր դերակատարում ունի, բայց նաև խնդիրներ կան։ Գլխավոր խնդիրներից մեկը մեր առջև դրված ծրագրերը բավական դանդաղ իրականացնելն է։ Տեմպը, արված աշխատանքի ծավալն ինձ չի գոհացնում։ Եթե մի քիչ կամք և հետևողականություն ցուցաբերվի, խնդիրները կլուծվեն»,-ընդգծել է նախարարը։
Սանոսյանը լսել է նաև «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից իրականացվող ծրագրերի ղեկավարներին, աշխատակիցներին, նրանց բարձրացրած հարցերը։
Վերջում նախարարի կողմից տվել են հստակ հանձնարարականներ։





