logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

logo
    • Հայ
    • Eng
    • Рус

    Փոխվարչապետն ու ՏԿԵ նախարարը Գեղարքունիքի մարզում հետևել են պետական բյուջեի միջոցներով իրականացվող աշխատանքների ընթացքին

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ սեպտեմբերի 7-ին մարզային այցով Գեղարքունիքում էին։ 

    Փոխվարչապետը, նախարարը, Գեղարքունիքի մարզպետը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը համայնքապետեր շրջայց են կատարել մի շարք համայնքներում, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին։ 

    Պաշտոնյաները Կարճաղբյուր համայնքում այցելել են Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի կազմում գործող «Սևանի Իշխան» ՓԲԸ, շրջայց են կատարել ընկերության ձկնարտադրության համալիրում, ծանոթացել մանրաձկան արտադրության գործընթացին և գործարանի արտադրական հզորություններին: Նշենք, որ ներկայում «Սևանի իշխան» ՓԲԸ-ի մանրաձկան գործարանում առկա է Սևանի իշխանի երկու ենթատեսակներին պատկանող Գեղարքունի և Ամառային ձկնատեսակների տարբեր տարիքային խմբերի ծնողական կազմ, ինչպես նաև փորձեր են իրականացվում այլ ձկնատեսակների արհեստական բազմացման տեխնոլոգիաների մշակման ուղղությամբ։ 

    Հաջորդ կանգառը եղել է Մ-10 ավտոճանապարհի Մարտունի Գեղհովիտ 14 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման շինհրապարակում: Պետական բյուջեի միջոցներով իրականացվող աշխատանքները նախատեսվում է ավարտել 2023 թվականին։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավարի խոսքով՝ արդեն իսկ ավարտվել են 6,4 կմ ասֆալտապատման աշխատանքները, ընթանում են ճանապարհի սկզբնամասում վաքերի տեղադրման, մայթերի, իջատեղերի կառուցման աշխատանքները։ 

    Պաշտոնյաներն այնուհետև այցելել են Գեղհովիտ համայնք, որտեղ կառուցվում է թիվ 2 միջնակարգ դպրոցը։ Այն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից՝ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում։ Ներկայում կարարվում են շենքի հիմքի և առաջին հարկի բետոնային և երկաթբետոնային աշխատանքները։ Շինարարությունը մեկնարկել է 2021 թվականին և նախատեսված է ավարտել 2023 թվականին։ 

    Մարտունի համայնքում էլ ծանոթացել են պետական բյուջեի միջոցներով կառուցվող «Մարտունու բժշկական կենտրոն»-ի շենքի կառուցման ընթացքին։ Ներկայում ավարտվել են շենքի հիմնակմախքի և կաթսայատան աշխատանքները, ընթացքի մեջ են միջնորմների կառուցման, տանիքային, ներքին հարդարման, արտաքին երեսապատման, արտաքին և ներքին ինժեներական ցանցերի կառուցման աշխատանքները։ 

    Կանգառ է եղել նաև Գավառում՝ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվող հանրապետական նշանակության ավտոճանապարհի շինհրապարակում։ Հիմնանորոգվող ճանապարհի երկարությունը 3,4 կմ է։ Նախատեսված է իրականացնել ճանապարհի երթևեկելի մասի հիմքի և երկշերտ ասֆալտբետոնյա ծածկի, ջրահեռացման ներքին համակարգի, մայթերի կառուցման աշխատանքներ։ 

    Պաշտոնյաները այցելել են նաև Գավառի Սբ Աստվածածին եկեղեցի, որի շրջակայքի սալիկապատման և բարեկարգման աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։ Աշխատանքները կավարտվեն 2022 թվականի նոյեմբերին։ 

    Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ.Պարթև վադապետ Բարսեղյանը բարձր է գնահատել համայնքների զարգացմանն ուղղված նման ծրագրերի իրականացումը, սրբավայրեր տանող ճանապարհների բարեկարգման աշխատանքները՝ այն համարելով Կառավարության, մարզային ու քաղաքային իշխանության հետ արդյունավետ համագործակցության արդյունք։ 

    Պաշտոնյաներն այցելել են նաև Ծովինար բնակավայրում գտնվող Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել և և ծաղիկներ խոնարհել հայրենիքի համար կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին։ 

    Լրահոս

    img
    2026-02-27
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալները ընդունել են «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» միջազգային կազմակերպության պատվիրակությանը
    img
    2026-02-25
    ՀՀ ՏԿԵ նախարարության ոլորտային մասնագետներն ընդունել են ՀՀ տարբեր բուհերում սովորող ակտիվ երիտասարդների
    img
    2026-02-24
    Կայացել է ՏԿԵ նախարարին կից նոր ձևավորված հասարակական խորհրդի առաջին նիստը
    img
    2026-02-23
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է ԱՄՆ Սենատի՝ Հատկացումների հանձնաժողովի աշխատակազմի մասնագիտացված անդամ Էնդրյու Փլաթին
    img
    2026-02-20
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիին
    img
    2026-02-18
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Լոռու մարզում սուբվենցիոն ծրագրով իրականացված աշխատանքները
    img
    2026-02-17
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ԵՄ ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրեն Գերտ Յան Կոպմանի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-02-13
    Կայացել է «Մասնակցային բյուջետավորման ձայները» խորագրով TEDx կոնֆերանսը
    img
    2026-02-13
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-02-12
    GIZ-ի կողմից ՀՀ 16 համայնքի տրամադրվել են աստիճանամագլցիչներ
    img
    2026-02-10
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ՄԹ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին
    img
    2026-02-10
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչին
    img
    2026-02-06
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է գերմանական KFW բանկի տարածաշրջանի տնօրեն Յենս Հագենին
    img
    2026-02-06
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին
    img
    2026-02-06
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում ՂՀ արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին
    img
    2026-02-05
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
    img
    2026-02-04
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ԵՆԲ պատվիրակությանը
    img
    2026-02-04
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀԲ պատվիրակությանը
    img
    2026-02-04
    «Հայաստան- Դիմակայուն Սյունիք ծրագրի» շրջանակներում ԵՆԲ-ի հետ համագործակցության հուշագիր է կնքվել
    img
    2026-02-04
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է GIZ ներկայացուցիչներին
    img
    2026-02-02
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Ելփին բնակավայրի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը
    img
    2026-01-30
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՏԿԵ նախարարություն՝ գերատեսչության 2025թ․ գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով
    img
    2026-01-29
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ՏԿԵՆ աշխատակազմի հետ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն
    img
    2026-01-29
    Կայացել է ԱլԳ Ճանապարհային անվտանգության դիտակետի երկրորդ տարեկան համաժողովը
    img
    2026-01-21
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ընդունել է ԱԶԲ տրանսպորտի ոլորտի ավագ տնօրեն Հիրոակի Յամագուչիի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-01-21
    ՀՀ ՏԿԵՆ-ում կայացել է «ՀՀ՝ մի կողմից, և ԵՄ ու դրա անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագրի շրջանակներում 3-րդ հանդիպումը
    img
    2026-01-20
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը խորհրդակցություն է անցկացրել էներգետիկ համակարգի ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ
    img
    2026-01-20
    ՀՀ ՏԿԵ նախարարությունը ԱԶԲ-ի հետ համատեղ աշխատաժողով է կազմակերպել
    img
    2026-01-20
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը անցկացրել է խորհրդակցություն
    img
    2026-01-16
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է ԱէՀԱ գործադիր տնօրեն Ջուլիետա Սիմոնյանին

    Տեսնել բոլորը