ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետ Աբեդին Խորրամի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետ Աբեդին Խորրամի գլխավորած պատվիրակությանը։
Նախարարը ողջունել է հյուրերին, կարևորել պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել, որ Արևելյան Ատրպատականը մեծ ներուժ ունի, որը պետք է օգտագործել ամբողջությամբ։ «Հայաստանի մի շարք մարզեր և Իրանի նահանգները հաջողությամբ համագործակցում են։ Աշխարհագրական առումով շատ կարևորում ենք Արևելյան Ատրպատականի նահանգի դերը հայ-իրանական հարաբերությունները զարգացնելու տեսանկյունից։ Մեր բարեկամական հարաբերություններն արագ տեմպով զարգանում են, էլ ավելի խորացնելու մեծ պոտենցիալ կա և մեր առջև խնդիր է դրված մեծացնելու հայ-իրանական առևտրաշրջանառությունը։ Այդ նպատակով մենք բարեկարգում ենք մեր ենթակառուցվածքները՝ հեշտացնելու համար կապը բարեկամական Իրանի հետ»,-ընդգծել է նախարարը։
ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետ Աբեդին Խորրամին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և իր հերթին կարևորել առկա համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը։ Աբեդին Խորրամին ընդգծել է, որ իրենք Հայաստանը դիպարկում են դեպի ԵԱՏՄ շուկա դուրս գալու դարպաս և վստահ են, որ առաջիկայում ականատես կլինեն այդ ուղղությամբ հարաբերությունների զարգացման։
Հանդիպման ժամանակ քննարկվել են տարբեր ենթակառուցվածքների, այդ թվում տրասպորտի ոլորտի վերաբերյալ հարցեր։ Կարևորվել է Սյունիքի մարզի հետ առկա համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ Սյունիքի մարզի և ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգի միջև դեռևս 2000թ․-ին կնքվել է փոխըմբռնման հուշագիր։ Նման համագործակցություն առկա է նաև Արմավիրի մարզի հետ։ Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Լրահոս

ՀՀ ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է Չեխիայի Տարածքային զարգացման փոխնախարար Ռադիմի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ընդունել է ԻԻՀ նավթի նախարարի տեղակալ Մոհամմադ Սադեղ Ազիմիֆարի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Վեդի և Գառնի

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Լոռու մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն Արմավիրի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Վահրամ Խաչատրյանին

Դավիթ Խուդաթյանը ներկա է գտնվել ՃՇՀԱՀ շրջանավարտների ավարտական փաստաթղթերի հանձնման արարողությանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Վաղարշապատ համայնքի մի շարք շինհրապարակներ

Ավետիք Դարբինյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Վաղարշապատ համայնքի Զվարթնոց թաղամասի մանկապարտեզի բացման արարողությանը

Մեկնարկել են Այրում կայարանի հետիոտնային կամրջի տեղադրման աշխատանքները

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը երկօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործընկերներին է ներկայացրել ՏԿԵ նախարարության համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքները

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի հանձնարարականով փոխվում է Կոտայքի մարզի Նոր Հաճնի կամրջի ասֆալտի վերին շերտը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարին
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը ընդունել է ԻԻՀ նավթի փոխնախարար Ահմադ Զերաաթքարի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Շիրակի մարզում էր

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհ
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի ուղերձը Շինարարի օրվա կապակցությամբ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզեր

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

Վերապատրաստումը՝ համայնքային կառավարման բարելավման միջոց
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանի հետ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը
