logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

logo
    • Հայ
    • Eng
    • Рус

    Նախարար Սանոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Կուրսկի ԱԷԿ-2 շինհրապարակ

    2022 թվականի օգոստոսի 28-31 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում։ Այցի շրջանակներում «Ռուսատոմի» ղեկավար կազմի հետ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում։ Օգոստոսի 30-ին պատվիրակությունն այցելել է Կուրսկի ԱԷԿ-2 շինհրապարակ: Պատվիրակության կազմում էին նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն ու վերջինիս տեղակալ Մովսես Վարդանյանը։ Այցը կայացել է «Ռուսատոմ Էներջի Պռոջեքս» ԲԸ-ի աջակցությամբ:

    Կուրսկի ԱԷԿ-2-ի տեխնիկական շրջայցի նպատակն էր ծանոթանալ ԱԷԿ-ի կառուցման ռուսական առաջատար տեխնոլոգիաներին և ՋՋԷՌ-ՕԻՏ տեխնիկական լուծումներին: 

    Պատվիրակությանը դիմավորել է Կուրսկի ԱԷԿ-ի տնօրեն Ալեքսանդր Ուվակինը։ Ողջունելով հայաստանյան գործընկերներին նա նշել է. «Կուրսկ ԱԷԿ-2-ում ՋՋԷՌ- ՕԻՏ էներգաբլոկների կառուցումը ռազմավարական նշանակություն ունի միջուկային արդյունաբերության համար։ Յուրաքանչյուր նոր էներգաբլոկի հզորությունը գերազանցում է նոր շահագործման հանձնված ցանկացած էներգաբլոկի հզորությանը Ռուսաստանում և կազմում է 1255 ՄՎտ։ Կուրսկի ԱԷԿ-2-ի գործարկումը թույլ կտա ապահովել Կենտրոնական դաշնային շրջանի էներգետիկ անվտանգությունը, ավելի քան 39 միլիոն մարդկանց»: 

    Հայկական պատվիրակության ղեկավար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը շնորհակալություն է հայտնել «Ռոսատոմ» ՊԿ ներկայացուցիչներին կառուցվող Կուրսկի ԱԷԿ-2-ի հարթակ այցելելու հնարավորության համար. «Հայաստանի համար, որն ատոմային էներգետիկան համարում է էներգետիկայի բնագավառի զարգացման առաջնահերթություններից, շատ կարևոր է ծանոթանալ ժամանակակից տեխնոլոգիաներին և լուծումներին, և մենք շնորհակալ ենք, որ ատոմային էներգետիկայի ոլորտում առաջատար «Ռոսատոմ»-ը մեզ համար իրականացրեց շրջայց, որի ընթացքում մենք ծանոթացանք այնպիսի նախագծի կառուցողական և հայեցակարգային լուծումներին, ինչպիսինն է ՋՋԷՌ- ՕԻՏ նախագիծը»,-ասել է նախարար Սանոսյանը: 

    Պատվիրակության անդամներն ուսումնասիրել են Կուրսկի ԱԷԿ-2-ի շինհրապարակը, այցելել են ռեակտորային մասնաշենք, տուրբինային մասնաշենք, դիտել են հովացման աշտարակները, այցելել երկաթե մետաղական բլոկների պատրաստման արտադրամաս և Կուրսկ ԱԷԿ-2 դիտահրապարակ: 

    Կուրսկի ԱԷԿ-2-ի 1-ին և 2-րդ էներգաբլոկների կառուցումը իրականացվում է «Ատոմային էլեկտրակայանների ռեֆերենտային էներգաբլոկներ նախագծում և կառուցում» «Ռուսաստանի Դաշնությունում մինչև 2024 թվականը ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում տեխնիկային, գիտական հետազոտությունների, տեխնոլոգիաների զարգացում» Համապարփակ ծրագրի Դաշնային նախագծի շրջանակներում:

    ՋՋԷՌ-ՕԻՏ-ը 3+ սերնդի ջրաջրային օպտիմիզացված ինֆորմատիզացված տիպային էներգետիկական ռեակտոր է, յուրաքանչյուր էներգաբլոկ նախատեսված է 60 տարվա շահագործման ժամկետով (մինչև 100 տարի շահագործման ժամկետի երկարաձգմամբ):

    Լրահոս

    img
    2026-04-03
    ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը մասնակցել է «Լեռների որդի» խորագրով հանդիսավոր միջոցառմանը
    img
    2026-04-02
    ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը այցելել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից և «Կարգո» համալիրից դեպի Երևան տանող ճանապարհահատված
    img
    2026-04-02
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին
    img
    2026-04-01
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր
    img
    2026-03-31
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն
    img
    2026-03-30
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալները ընդունել են Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-03-27
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալները ընդունել են Հունգարիայի էներգետիկայի նախարարության ԵՄ և միջազգային կապերի հարցերով պետական քարտուղարի տեղակալին
    img
    2026-03-27
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ընդունել է Wizz Air ավիաընկերության առևտրային գծով գլխավոր տնօրեն Իան Մալինիին
    img
    2026-03-25
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը ներկա է գտնվել LEAD4Shirak ծրագրի փակման միջոցառմանը
    img
    2026-03-25
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-03-24
    ՀՀ ՏԿԵՆ-ում կազմակերպել է քննարկում գազաբալոնների պարբերական վկայագրում իրականացնող լիցենզավորված կազմակերպությունների մասնակցությամբ
    img
    2026-03-23
    Կայացել է ԵՄ–Հայաստան էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողությունների և քաղաքացիական պաշտպանության հարցերով ենթակոմիտեի 9-րդ նիստը
    img
    2026-03-20
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակությանը
    img
    2026-03-20
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրենին
    img
    2026-03-19
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն այցելել է «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ
    img
    2026-03-19
    Կայացել է «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի ղեկավար հանձնաժողովի նիստը
    img
    2026-03-19
    Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է Կառավարության ծրագրի 2025 թվականի կատարման մասին հաշվետվությունը
    img
    2026-03-18
    Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է ՏԿԵՆ կառավարման ոլորտներում իրականացված ծրագրերը
    img
    2026-03-17
    Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանը և ՏԿԵ նախարարի տեղակալներ Առնակ Ավետիսյանը և Ավետիք Դարբինյանն այցելել են Արմավիրի մարզ
    img
    2026-03-17
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ՏԿԵ նախարարությունում աշխատանքային փորձառություն անցնող ուսանողների հետ
    img
    2026-03-17
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը հանդիպել է KfW բանկի ներկայացուցիչների հետ
    img
    2026-03-17
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության դեսպանին
    img
    2026-03-16
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանին
    img
    2026-03-13
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանն այցելել է Արագածոտնի մարզ
    img
    2026-03-12
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավարին
    img
    2026-03-11
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն հանդիպել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ
    img
    2026-03-11
    Կայացել է «Կանայք՝ կայուն ապագայի առաջնորդներ հանրային և մասնավոր ոլորտներում» խորագրով հանդիպում
    img
    2026-03-11
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը մասնակցել է PDAC 2026 միջազգային համաժողովին
    img
    2026-03-11
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանն այցելել է Տավուշի և Լոռու մարզեր
    img
    2026-03-10
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը մասնակցել է Համայնքային ֆորումին

    Տեսնել բոլորը