ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը մասնակցել է Երկաթուղային տրանսպորտի աշխատողների մասնագիտական օրվան նվիրված միջոցառմանը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը մասնակցել է Երկաթուղային տրանսպորտի աշխատողների մասնագիտական օրվան նվիրված միջոցառմանը։
Արմեն Սիմոնյանը ողջունել է ներկաներին, շնորհավորել մասնագիտական տոնի առթիվ և շնորհակալություն հայտնել երկաթուղու աշխատակիցներին անձնուրաց ու բարեխիղճ աշխատանքի համար։
Հայաստանում 120 տարվա պատմություն ունեցող երկաթուղային տրանսպորտն անցել է դժվարին ճանապարհ, այսօր էլ կան բազմաթիվ խնդիրներ և մարտահրավերներ, որոնք պահանջում են հրատապ և համակարգային լուծումներ։ Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ-ն հայկական երկաթուղու հետ միասին որդեգրել են երկաթուղային համակարգի շարունակական արդիականացման և հայկական երկաթուղու կողմից մատուցվող ծառայությունների որակը միջազգային չափորոշիչներին հասցնելու բարդ և պատասխանատու առաքելություն,-նշել է նախարարի տեղակալը։
Շնորհավորական խոսքերով են հանդես եկել նաև Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Դանիելյանը, Պաշտապանության նախարարության, Ոստիկանության և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Միջոցառման ընթացքում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի անունից շնորհակալագրեր են տրվել երկաթուղու բազմամյա աշխատանքային փորձ ունեցող աշխատակիցներին։