ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին։
Նախարար Սանոսյանը նախագահին է ներկայացրել նախարարության ընթացիկ
աշխատանքներն ու ծրագրերը։ Քննարկվել է Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման, Սյունիքում
իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը, տարվող աշխատանքները։
Քննարկվել են նաև Իրան-Հայաստան բարձր լարման էլեկտրական գծի կառուցման
աշխատանքների վերաբերյալ հարցեր։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև նոր ատոմակայանի կառուցման
շուրջ առկա հնարավորությունների և խնդիրների վերաբերյալ:
Բոլոր նորություններըԿիսվել

