ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման, Երևանում տարածքային կառավարման ապահովման, մարզերի և համայնքների համաչափ զարգացմանն ուղղված ծրագրերի մշակման, վարչատարածքային արդյունավետ բաժանման, տրանսպորտի, քաղաքացիական ավիացիայի բնագավառներում լիցենզավորման և թույլտվությունների տրամադրման, Հայաստանի Հանրապետությունում միասնական երթուղային ցանցի ձևավորման, էներգետիկայի, ընդերքօգտագործման և ընդերքի պահպանության, Հայաստանի Հանրապետության էներգետիկ անկախության, ընդերքի ողջամիտ ու համալիր օգտագործմանը նպաստելուն ուղղված, պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի կառավարման և անվտանգ օգտագործման, պետական գույքի կառավարման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը։
Հավատարիմ մնալով տեղեկատվության, հրապարակայնության, թափանցիկության և մատչելիության ապահովման սկզբունքին՝ մենք նպատակ ունենք ամենօրյա հաճախականությամբ Ձեզ հաղորդակից և մասնակից դարձնել նախարարության կողմից իրականացվող լայնամասշտաբ ծրագրերին, միջոցառումներին և բարեփոխումներին։
Կիրանցում մեկնարկել է նոր ճանապարհի շինարարությունը. ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի հարցազրույցը Պետրոս Ղազարյանին
Լայնածավալ ճանապարհաշինություն Լոռիում. ՏԿԵ նախարարը հետևել է ընթացքին
Հայաստանի 4 համայնքում այս տարի փորձարկվում է մասնակցային բյուջետավորման համակարգը
ՀՀ ՏԿԵ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2023Թ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ