ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման, Երևանում տարածքային կառավարման ապահովման, մարզերի և համայնքների համաչափ զարգացմանն ուղղված ծրագրերի մշակման, վարչատարածքային արդյունավետ բաժանման, տրանսպորտի, քաղաքացիական ավիացիայի բնագավառներում լիցենզավորման և թույլտվությունների տրամադրման, Հայաստանի Հանրապետությունում միասնական երթուղային ցանցի ձևավորման, էներգետիկայի, ընդերքօգտագործման և ընդերքի պահպանության, Հայաստանի Հանրապետության էներգետիկ անկախության, ընդերքի ողջամիտ ու համալիր օգտագործմանը նպաստելուն ուղղված, պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի կառավարման և անվտանգ օգտագործման, պետական գույքի կառավարման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը։
Հավատարիմ մնալով տեղեկատվության, հրապարակայնության, թափանցիկության և մատչելիության ապահովման սկզբունքին՝ մենք նպատակ ունենք ամենօրյա հաճախականությամբ Ձեզ հաղորդակից և մասնակից դարձնել նախարարության կողմից իրականացվող լայնամասշտաբ ծրագրերին, միջոցառումներին և բարեփոխումներին։
ՀՀ–ն նախատեսում է նոր ատոմակայանի մոդելի ընտրությունն անել մինչև տարեվերջ
Չեզոքացվում են աղետի հետևանքները, նաև միջոցառումներ ձեռնարկվում, որ Դեբեդն այլևս հունից դուրս չգա